Լրատվամիջոց․ Ֆրանսուա Ֆիյոնը չի հայտարարագրել 50 հազար եվրոյի չափով վարկը
International newsՖրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը չի հայտարարագրել 50 հազար եվրոյի չափով վարկը, որը վերցրել էր Fitch վարկանիշային գործակալության համասեփականատեր Լադրե դե Լաշարյերից, հայտնում է Le Canard enchaîné. շաբաթաթերթը։
Պարբերականի տվյալներով դա տեղի է ունեցել 2013-ին։ Հետաքննության մյուս մանրամասները դեռ հայտնի չեն, նյութն ամբողջությամբ կհրապարակվի մարտի 8-ին։ Ֆիյոնի ներկայացուցիչը հայտնել է, որ վարկը ամբողջությամբ մարվել է, հայտնում է Le Figaro-ն։