Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 8-ին հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել տիկին Իդալգոյին Կանանց տոնի կապակցությամբ, նշելով, որ առավոտյան շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի բոլոր կանանց և հաճելի է, որ հանդիպման առիթով հնարավորություն ունի շնորհավորելու նաև տիկին Իդալգոյին կանանց այդ գեղեցիկ տոնի առթիվ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, քաղապետ Անն Իդալգոն նշել է, որ մեծ հաճույքով և ջերմությամբ է հիշում Երևան կատարած իր այցերը և համարում է, որ Երևանը հյուրընկալության արվեստի մայրաքաղաքն է: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել գործընկեր քաղաքներ Երևանի և Փարիզի միջև զարգացող ու տարեցտարի ամրապնդվող համագործակցությունը:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: 

Հանրապետության Նախագահն ու Փարիզի քաղաքապետը ստորագրել են Հայաստանի Նախագահի այցելությանը նվիրված հուշապաստառի վրա:

Փարիզի քաղաքապետարանում այնուհետև, ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցելության, տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը և քաղաքապետ Անն Իդալգոն հանդես են եկել ելույթներով:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Փարիզի քաղաքապետարանում կայացած ընդունելությանը.

Հարգարժա՛ն քաղաքապետ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար հաճելի է կրկին գտնվել Փարիզում: Մի քաղաքում, որ պատմության ընթացքում «շատ ալիքների է բախվել, բայց չի սուզվել», այլ շարունակել է ծաղկել ու զարգանալ՝ հավերժ մնալով քաղաքակրթության յուրօրինակ կենտրոն: Իզուր չեն ասում, որ Փարիզում միայն զբոսանքը՝ պատմության, գեղեցկության և կյանքի իմաստի մասին դասեր է տալիս: Հաճելի է, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը հնարավորություն է ունեցել հաղորդակից լինելու այդ դասերին՝ հարստանալով և հարստացնելով: 

Շնորհակալ եմ Փարիզի քաղաքային իշխանություններին՝ ի դեմս տիկին Իդալգոյի, այս հն արավորության համար: Ձեր շնորհիվ է նաև, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգում իր ծավալուն տեղն է զբաղեցնում ապակենտրոնացված համագործակցությունը և, իհարկե, հատկապես՝ Փարիզի հետ: Շատ բարձր եմ գնահատում, որ Դուք մեր կողքին եք մեզ համար կարևորագույն պահերին. խոսքս Երևան կատարած Ձեր այցերի մասին է՝ ինչպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, այնպես էլ Երևան քաղաքի 2798–ամյակի տոնակատարությունների շրջանակներում: Եվ, իհարկե, տիկի՛ն քաղաքապետ, մենք երջանիկ կլինենք, եթե Դուք հաջորդ տարի այցելեք Երևան այն օրերին, երբ մ ենք նշելու ենք մեր մայրաքաղաքի՝ համայն հայության մայրաքաղաքի 2800-ամյակը:

Տիկի՛ն քաղաքապետ, 

Փարիզի փողոցներով անցնելիս անհնարին է չնկատել թվանշված ծառերը, հազարավոր հուշարձաններն ու թանգարանները, կրկին ու կրկին վերադարձող անհամար զբոսաշրջիկներին և վերջապես՝ այս քաղաքի հյուրընկալ ու ջերմ մթնոլորտը: Սա, անշուշտ, նաև Ձեր անվերապահ նվիրվածության ու հոգածության շնորհիվ է: 

Անչափ ուրախ եմ, որ Երևանն ու Փարիզը քույր քաղաքներ են, և նրանց միջև ծավալվող արդյունավետ փոխգործակցությունն օրեցօր ամրապնդվում և ընդլայնվում է. ամեն տարի մի շարք համատեղ ծրագրեր են իրականացվում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ համատեղ մշակութային ծրագրերից մինչև փորձի փոխանակում քաղաքային տնտեսության զարգացման, քաղաքաշինության ոլորտներում:

Առանձնահատուկ կուզեի կանգ առնել Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի շրջանակներում մեր գործակցության վրա: Այդ համագործակցության արդյունքում մեր մայրաքաղաքի մի շարք դպրոցներում պայմաններ են ստեղծվել ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման համար, բարեկարգվել և նորոգվել են երաժշտության, արվեստի կրթօջախնեÖ € ու գրադարաններ: Աշխարհում ամենաշատ գրադարաններ ունեցող քաղաքը պետք է որ ընդօրինակելի լինի մեզ համար: Այդ փոխգործակցության արդյունքում մեր մայրաքաղաքում ավելի է զգալի ֆրանսիական շունչը: Հուսով եմ, որ ընթացքում գտնվող ծրագրերը նույնպես հաջողությամբ կնյութականանան, Փարիզում կհիմնվի «Հայաստանի տուն», իսկ Երևանում՝ «Ֆրանսիայի տուն», ինչը կնպաստի, որ հայերն ու ֆրանսիացիները միմյանց մայրաքաղաքներում իրենց զգան ինչպես տանը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Փարիզում լինելով՝ հասկանում ես, թե ինչու Հայոց ցեղասպանությունից հետ ո տասնյակ հազարավոր հայեր նախընտրեցին Ֆրանսիան ու ֆրանսիականը: Այստեղ առևտուրն անգամ արվեստ է, իսկ արվեստը՝ կենսակերպ: 

Այս մարդիկ եկան և ձեր հյուրընկալության արդյունքում դարձան Ֆրանսիայի օրինապաշտ քաղաքացիներ, հարգված ու պահանջված մասնագետներ: Եկան նաև, որ աշխարհն այսօր ունկնդրի Շառլ Ազնավուրի երգերը քաղցրահունչ ֆրանսերենով, վայելի Միշել Լեգրանի գեղեցիկ երաժշտությունը և Անրի Վերնոյի ու Ալեն Թերզյանի ֆիլմերը:

Թույլ տվեք հատուկ դիմել այս դահլիճում գտնվող իմ հայրենակիցներին:

Վստահաբար կարելի է ասել, որ դուք Ձեր ն երդրումն ունեք ֆրանսիական մշակույթի, տնտեսության զարգացման գործում: Յուրացնելով լավագույն ֆրանսիականը՝ դուք հարստացրիք այն հայկականության յուրահատուկ կոլորիտով: 

Այսօր, երբ ճգնաժամի արդյունքում հազարավոր սիրիահայեր են հաստատվել Հայաստանում, մենք այդ կոլորիտն ավելի մոտիկից ենք զգում և գնահատում: Սիամանթոյի ու Վարուժանի արևմտահայերենով, հայտնի արևելյան ճաշատեսակների համ ու հոտով նրանք նոր գույն ու մշակույթ բերեցին՝ դարձնելով Հայաստանը մի փոքր ուրիշ, մի քիչ ավելի լավը: 

Անկասկած, մենք ձեզանով ավելի զորեղ ենք, ավելի ճանաչելի և ավելի լսելի: Հավատացա՛ծ եղեք, որ դուք մշտապես սպասված եք Հայաստանում՝ թե՛ որպես հարազատ, թե՛ որպես գործընկեր, թե՛ որպես զբոսաշրջիկ, թե՛ որպես հայության անբաժան մաս: Մենք Ձեզ սպասում ենք ինչպես ձեր հաջողությունը կիսելու, այնպես էլ դժվարին պահին ձեզ նեցուկ լինելու համար: 

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Ձեզ, տիկի՛ն քաղաքապետ, Երևան-Փարիզ կապերի սերտացման գործում Ձեր անձնական ներգրավվածության համար: Ձեր որոշմամբ էր, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը հանգչեցին՝ ի նշան Հայո ց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ հարգանքի: Թո՛ղ այդ լույսերը միշտ մնան վառ՝ ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության հարատևման:

Շնորհակալություն:

Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում