Ереван, 17.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 8-ին հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել տիկին Իդալգոյին Կանանց տոնի կապակցությամբ, նշելով, որ առավոտյան շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի բոլոր կանանց և հաճելի է, որ հանդիպման առիթով հնարավորություն ունի շնորհավորելու նաև տիկին Իդալգոյին կանանց այդ գեղեցիկ տոնի առթիվ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, քաղապետ Անն Իդալգոն նշել է, որ մեծ հաճույքով և ջերմությամբ է հիշում Երևան կատարած իր այցերը և համարում է, որ Երևանը հյուրընկալության արվեստի մայրաքաղաքն է: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել գործընկեր քաղաքներ Երևանի և Փարիզի միջև զարգացող ու տարեցտարի ամրապնդվող համագործակցությունը:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: 

Հանրապետության Նախագահն ու Փարիզի քաղաքապետը ստորագրել են Հայաստանի Նախագահի այցելությանը նվիրված հուշապաստառի վրա:

Փարիզի քաղաքապետարանում այնուհետև, ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցելության, տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը և քաղաքապետ Անն Իդալգոն հանդես են եկել ելույթներով:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Փարիզի քաղաքապետարանում կայացած ընդունելությանը.

Հարգարժա՛ն քաղաքապետ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար հաճելի է կրկին գտնվել Փարիզում: Մի քաղաքում, որ պատմության ընթացքում «շատ ալիքների է բախվել, բայց չի սուզվել», այլ շարունակել է ծաղկել ու զարգանալ՝ հավերժ մնալով քաղաքակրթության յուրօրինակ կենտրոն: Իզուր չեն ասում, որ Փարիզում միայն զբոսանքը՝ պատմության, գեղեցկության և կյանքի իմաստի մասին դասեր է տալիս: Հաճելի է, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը հնարավորություն է ունեցել հաղորդակից լինելու այդ դասերին՝ հարստանալով և հարստացնելով: 

Շնորհակալ եմ Փարիզի քաղաքային իշխանություններին՝ ի դեմս տիկին Իդալգոյի, այս հն արավորության համար: Ձեր շնորհիվ է նաև, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգում իր ծավալուն տեղն է զբաղեցնում ապակենտրոնացված համագործակցությունը և, իհարկե, հատկապես՝ Փարիզի հետ: Շատ բարձր եմ գնահատում, որ Դուք մեր կողքին եք մեզ համար կարևորագույն պահերին. խոսքս Երևան կատարած Ձեր այցերի մասին է՝ ինչպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, այնպես էլ Երևան քաղաքի 2798–ամյակի տոնակատարությունների շրջանակներում: Եվ, իհարկե, տիկի՛ն քաղաքապետ, մենք երջանիկ կլինենք, եթե Դուք հաջորդ տարի այցելեք Երևան այն օրերին, երբ մ ենք նշելու ենք մեր մայրաքաղաքի՝ համայն հայության մայրաքաղաքի 2800-ամյակը:

Տիկի՛ն քաղաքապետ, 

Փարիզի փողոցներով անցնելիս անհնարին է չնկատել թվանշված ծառերը, հազարավոր հուշարձաններն ու թանգարանները, կրկին ու կրկին վերադարձող անհամար զբոսաշրջիկներին և վերջապես՝ այս քաղաքի հյուրընկալ ու ջերմ մթնոլորտը: Սա, անշուշտ, նաև Ձեր անվերապահ նվիրվածության ու հոգածության շնորհիվ է: 

Անչափ ուրախ եմ, որ Երևանն ու Փարիզը քույր քաղաքներ են, և նրանց միջև ծավալվող արդյունավետ փոխգործակցությունն օրեցօր ամրապնդվում և ընդլայնվում է. ամեն տարի մի շարք համատեղ ծրագրեր են իրականացվում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ համատեղ մշակութային ծրագրերից մինչև փորձի փոխանակում քաղաքային տնտեսության զարգացման, քաղաքաշինության ոլորտներում:

Առանձնահատուկ կուզեի կանգ առնել Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի շրջանակներում մեր գործակցության վրա: Այդ համագործակցության արդյունքում մեր մայրաքաղաքի մի շարք դպրոցներում պայմաններ են ստեղծվել ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման համար, բարեկարգվել և նորոգվել են երաժշտության, արվեստի կրթօջախնեÖ € ու գրադարաններ: Աշխարհում ամենաշատ գրադարաններ ունեցող քաղաքը պետք է որ ընդօրինակելի լինի մեզ համար: Այդ փոխգործակցության արդյունքում մեր մայրաքաղաքում ավելի է զգալի ֆրանսիական շունչը: Հուսով եմ, որ ընթացքում գտնվող ծրագրերը նույնպես հաջողությամբ կնյութականանան, Փարիզում կհիմնվի «Հայաստանի տուն», իսկ Երևանում՝ «Ֆրանսիայի տուն», ինչը կնպաստի, որ հայերն ու ֆրանսիացիները միմյանց մայրաքաղաքներում իրենց զգան ինչպես տանը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Փարիզում լինելով՝ հասկանում ես, թե ինչու Հայոց ցեղասպանությունից հետ ո տասնյակ հազարավոր հայեր նախընտրեցին Ֆրանսիան ու ֆրանսիականը: Այստեղ առևտուրն անգամ արվեստ է, իսկ արվեստը՝ կենսակերպ: 

Այս մարդիկ եկան և ձեր հյուրընկալության արդյունքում դարձան Ֆրանսիայի օրինապաշտ քաղաքացիներ, հարգված ու պահանջված մասնագետներ: Եկան նաև, որ աշխարհն այսօր ունկնդրի Շառլ Ազնավուրի երգերը քաղցրահունչ ֆրանսերենով, վայելի Միշել Լեգրանի գեղեցիկ երաժշտությունը և Անրի Վերնոյի ու Ալեն Թերզյանի ֆիլմերը:

Թույլ տվեք հատուկ դիմել այս դահլիճում գտնվող իմ հայրենակիցներին:

Վստահաբար կարելի է ասել, որ դուք Ձեր ն երդրումն ունեք ֆրանսիական մշակույթի, տնտեսության զարգացման գործում: Յուրացնելով լավագույն ֆրանսիականը՝ դուք հարստացրիք այն հայկականության յուրահատուկ կոլորիտով: 

Այսօր, երբ ճգնաժամի արդյունքում հազարավոր սիրիահայեր են հաստատվել Հայաստանում, մենք այդ կոլորիտն ավելի մոտիկից ենք զգում և գնահատում: Սիամանթոյի ու Վարուժանի արևմտահայերենով, հայտնի արևելյան ճաշատեսակների համ ու հոտով նրանք նոր գույն ու մշակույթ բերեցին՝ դարձնելով Հայաստանը մի փոքր ուրիշ, մի քիչ ավելի լավը: 

Անկասկած, մենք ձեզանով ավելի զորեղ ենք, ավելի ճանաչելի և ավելի լսելի: Հավատացա՛ծ եղեք, որ դուք մշտապես սպասված եք Հայաստանում՝ թե՛ որպես հարազատ, թե՛ որպես գործընկեր, թե՛ որպես զբոսաշրջիկ, թե՛ որպես հայության անբաժան մաս: Մենք Ձեզ սպասում ենք ինչպես ձեր հաջողությունը կիսելու, այնպես էլ դժվարին պահին ձեզ նեցուկ լինելու համար: 

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Ձեզ, տիկի՛ն քաղաքապետ, Երևան-Փարիզ կապերի սերտացման գործում Ձեր անձնական ներգրավվածության համար: Ձեր որոշմամբ էր, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը հանգչեցին՝ ի նշան Հայո ց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ հարգանքի: Թո՛ղ այդ լույսերը միշտ մնան վառ՝ ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության հարատևման:

Շնորհակալություն:

Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика