Ավստրիայում նույնպես ուրախ չեն թուրք նախարարներին
ՄիջազգայինԱվստրիական Հյորբրանց կոմունայի իշխանությունները արգելել են Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախկին նախարար, Արդարության ու զարգացման իշխող կուսակցության անդամ Տաներ Լըլդըզի քարոզչական ելույթը, հայտնում է ORF–ը։
Նախկին նախարարը մտադիր էր ելույթ ունենալ մարտի 10-ի երեկոյան։ Միջոցառումը ծրագրված էր որպես նոր գրքի շնորհանդես։ Կոմունայի բուրգոմիստեր Կարլ Հելեն տեղեկություն է ստացել, որ ժողովը օգտագործվելու է քարոզչական նպատակներով՝ հօգուտ Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների, դրա համար էլ նա որոշել է անվտանգության նկատառումներով արգելել միջոցառումը։