Ավստրիայում նույնպես ուրախ չեն թուրք նախարարներին
International newsԱվստրիական Հյորբրանց կոմունայի իշխանությունները արգելել են Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախկին նախարար, Արդարության ու զարգացման իշխող կուսակցության անդամ Տաներ Լըլդըզի քարոզչական ելույթը, հայտնում է ORF–ը։
Նախկին նախարարը մտադիր էր ելույթ ունենալ մարտի 10-ի երեկոյան։ Միջոցառումը ծրագրված էր որպես նոր գրքի շնորհանդես։ Կոմունայի բուրգոմիստեր Կարլ Հելեն տեղեկություն է ստացել, որ ժողովը օգտագործվելու է քարոզչական նպատակներով՝ հօգուտ Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների, դրա համար էլ նա որոշել է անվտանգության նկատառումներով արգելել միջոցառումը։