Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Քաշաթաղում հիմնվել է Լեոնիդ Ազգալդյանի 75-րդ տարելիցին նվիրված պուրակ

 Քաշաթաղի շրջանի կազմավորման առաջին օրերից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանն ստեղծեց «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը և սկսեց օժանդակել քաշաթաղցիներին: Այս տարիների ընթացքում Մելիքյանի կազմակերպմամբ Բերձորում հիմնվեցին պուրակներ, որոնք  կոչվում են  հայ մշակու յթի նշանավոր գործիչների և Արցախյան գոյամարտում մարտիրոսների անունով՝ Մոնթեի, Դուշման Վարդանի, Թաթուլ Կրպեյանի, Ստեփան Ալաջաջյանի և այլոց: Մարտի 19-ին Հակարի գետի ձախ ափին իրականացավ Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի 75-րդ տարելիցին նվիրված պուրակի հիմնումը, որին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ռեկտրատի աշխատակիցներ, տարբեր ֆակուլտետների դասախոսներ, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակիցներ:

Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, մինչ ծառատունկը՝ ԵՊՀ ռեկտորի և Գ. Մելիքյանի կողմից բացվեց պուրակի ցուցանակը: Ա. Սիմոնյանն այս առթիվ ասաց. «Լեոնիդը համալսարական էր, և մենք բախտ ենք ունեցել տեսնել նրան, աշխատել հետը: Այսօր հիմնում ենք նրա ավան պուրակը և  ոգեկոչում՝ խոր հարգանքով ու համոզվածությամբ, որ նրա գործը շարունակվում է և կշարունակվի երիտասարդների կողմից: Նա առաջինն էր, որ սկսեց խոսել կանոնավոր բանակ ստեղծելու մասին, քանի որ ֆիդայական շարժումով ազգային պայքարը հաղթական լուծում չի ստանա»:

 Այնուհետև Ա. Սիմոնյանը տեղեկացրեց, որ այս օրերին հանդիպում են ունեցել առաջնագծում, տեսել հայրենիքի սահմանը պահող մեր քաջորդիներին և համոզվել՝ հերոսներ այսօր էլ են ծնվում, ծնվելու են նաև վաղը, քանի որ այդ հերոսներին սնուցող հողը սրբազան է:

Զրույցի ընթացքում Ա. Սիմոնյանը տեղեկացրեց՝ Արցախի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի և Երևանի պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետի միջև նախորդ օրը ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր: Նույն օրը հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ինչպես ընդունված է՝ յուրաքանչյուր ծառատունկի ժամանակ Գ. Մելիքյանն է հողին հանձնում առաջին տնկին և արտասանում Լևոն-Զավեն Սյուրմելյանի(1905-1995) «Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ» բանաստեղծությունը: ԵՊՀ հայոց բանասիրության ֆակուլտետի դասախոս Սամվել Մուրադյանը գերազանց գնահատեց ուսանողների աշխատանքը, լավ կազմակերպված և ասաց. «Լեոնիդ Ազգալդյանի 75 ամյակին նվիրված պուրակը կանմահացնի հերոսի հիշատակը: Հերոս, ով առաջիններից կանխատեսեց՝ կլինի մեծ բախում, և մեր ժողովրդին պետք է կանոնավոր բանակ»:

Երբ զրուցում էի Ս. Մուրադյանի հետ, մեր հարևանությամբ 10-12 ուսանող միասին էին աշխատում; Հետաքրքրվեցի՝ որ ֆակուլտետից են: Ասացին՝ հումանիտար հոսքի բոլոր ֆակուլտետների տարբեր կուրսերից են: Իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսեցի Գևորգ Արշակյանը 4-րդ անգամ է, ինչ մասնակցում է բերձորյան ծառատունկերին: Հավատում է՝ այսօրվա տնկիներն էլ են դառնալու հզոր ծառեր: Նույն ֆակուլտետից առաջինկուրսեցի Մարիա Պետրոսյանը Երևանից է. առաջին անգամ է այցելել Արցախ. վստահ է՝ իր տնկած ընկուզենու բերքից շատերն են օգտվելու:  ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանք ների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը տեղեկացրեց, որ երրորդ օրն է, ինչ Արցախում են: Առաջին օրը ճանաչողական էր՝ այցելել են Դադիվանք, Գանձասար: Երկրորդ օրը եղել են  զորամասում, համալսարանի ուսխորհրդի հանձնաժողովը զինվորների համար կազմակերպել է հուշ-ցերոկույթ՝ նվիրված Լ. Ազգալդյանի 75 ամյակին: Մարտական պարերի շարանով հանդես է եկել «Կարին» ավանդական երգի պարի խումբը: Այցին մասնակցում էին մայր բուհի ընդհանուր 85 ուսանող;

«Ներկա ուսանողների մոտ 80 տոկոսն առաջին անգամ է այցելել Արցախ», -ասաց Վ. Վարագյանը՝ հավելելով, որ բոլորն էլ գոհ են այցից և պատրաստ կրկին գալ:

 «Կարին»-ի տղաները՝ ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ մասնակցում էին ծառատունկին, և յուրաքանչյուր տնկիի մոտ հանդես գալիս մարտական պարերով: Նրանց էին միանում ուսանողները: Այսպիսի միջավայրում կայացավ հերոսի 75 ամյակին նվիրված պուրակի հիմնումը: Զրուցում եմ Գագիկ Գինոսյանի հետ, ով եղել է Լեոնիդի զինվորը:

 «Սիրով ենք մասնակցում ծառատունկին և հիանում ու զարմանում Գուրգեն Մելիքյանի աշխատասիրությամբ, աստծոհաճո առաքելությամբ»,- նշեց նա:

Երևան մեկնելիս ուսանողները կանգ առան Մոնթեին նվիրված պուրակի մոտ, որտեղ հուշաքարին գրված է հերոսի մարգարեական խոսքը. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»:

Զոհրաբ Ըռքոյան

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»