Yerevan, 28.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քաշաթաղում հիմնվել է Լեոնիդ Ազգալդյանի 75-րդ տարելիցին նվիրված պուրակ

Society

 Քաշաթաղի շրջանի կազմավորման առաջին օրերից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանն ստեղծեց «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը և սկսեց օժանդակել քաշաթաղցիներին: Այս տարիների ընթացքում Մելիքյանի կազմակերպմամբ Բերձորում հիմնվեցին պուրակներ, որոնք  կոչվում են  հայ մշակու յթի նշանավոր գործիչների և Արցախյան գոյամարտում մարտիրոսների անունով՝ Մոնթեի, Դուշման Վարդանի, Թաթուլ Կրպեյանի, Ստեփան Ալաջաջյանի և այլոց: Մարտի 19-ին Հակարի գետի ձախ ափին իրականացավ Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի 75-րդ տարելիցին նվիրված պուրակի հիմնումը, որին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ռեկտրատի աշխատակիցներ, տարբեր ֆակուլտետների դասախոսներ, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակիցներ:

Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, մինչ ծառատունկը՝ ԵՊՀ ռեկտորի և Գ. Մելիքյանի կողմից բացվեց պուրակի ցուցանակը: Ա. Սիմոնյանն այս առթիվ ասաց. «Լեոնիդը համալսարական էր, և մենք բախտ ենք ունեցել տեսնել նրան, աշխատել հետը: Այսօր հիմնում ենք նրա ավան պուրակը և  ոգեկոչում՝ խոր հարգանքով ու համոզվածությամբ, որ նրա գործը շարունակվում է և կշարունակվի երիտասարդների կողմից: Նա առաջինն էր, որ սկսեց խոսել կանոնավոր բանակ ստեղծելու մասին, քանի որ ֆիդայական շարժումով ազգային պայքարը հաղթական լուծում չի ստանա»:

 Այնուհետև Ա. Սիմոնյանը տեղեկացրեց, որ այս օրերին հանդիպում են ունեցել առաջնագծում, տեսել հայրենիքի սահմանը պահող մեր քաջորդիներին և համոզվել՝ հերոսներ այսօր էլ են ծնվում, ծնվելու են նաև վաղը, քանի որ այդ հերոսներին սնուցող հողը սրբազան է:

Զրույցի ընթացքում Ա. Սիմոնյանը տեղեկացրեց՝ Արցախի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի և Երևանի պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետի միջև նախորդ օրը ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր: Նույն օրը հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ինչպես ընդունված է՝ յուրաքանչյուր ծառատունկի ժամանակ Գ. Մելիքյանն է հողին հանձնում առաջին տնկին և արտասանում Լևոն-Զավեն Սյուրմելյանի(1905-1995) «Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ» բանաստեղծությունը: ԵՊՀ հայոց բանասիրության ֆակուլտետի դասախոս Սամվել Մուրադյանը գերազանց գնահատեց ուսանողների աշխատանքը, լավ կազմակերպված և ասաց. «Լեոնիդ Ազգալդյանի 75 ամյակին նվիրված պուրակը կանմահացնի հերոսի հիշատակը: Հերոս, ով առաջիններից կանխատեսեց՝ կլինի մեծ բախում, և մեր ժողովրդին պետք է կանոնավոր բանակ»:

Երբ զրուցում էի Ս. Մուրադյանի հետ, մեր հարևանությամբ 10-12 ուսանող միասին էին աշխատում; Հետաքրքրվեցի՝ որ ֆակուլտետից են: Ասացին՝ հումանիտար հոսքի բոլոր ֆակուլտետների տարբեր կուրսերից են: Իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսեցի Գևորգ Արշակյանը 4-րդ անգամ է, ինչ մասնակցում է բերձորյան ծառատունկերին: Հավատում է՝ այսօրվա տնկիներն էլ են դառնալու հզոր ծառեր: Նույն ֆակուլտետից առաջինկուրսեցի Մարիա Պետրոսյանը Երևանից է. առաջին անգամ է այցելել Արցախ. վստահ է՝ իր տնկած ընկուզենու բերքից շատերն են օգտվելու:  ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանք ների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը տեղեկացրեց, որ երրորդ օրն է, ինչ Արցախում են: Առաջին օրը ճանաչողական էր՝ այցելել են Դադիվանք, Գանձասար: Երկրորդ օրը եղել են  զորամասում, համալսարանի ուսխորհրդի հանձնաժողովը զինվորների համար կազմակերպել է հուշ-ցերոկույթ՝ նվիրված Լ. Ազգալդյանի 75 ամյակին: Մարտական պարերի շարանով հանդես է եկել «Կարին» ավանդական երգի պարի խումբը: Այցին մասնակցում էին մայր բուհի ընդհանուր 85 ուսանող;

«Ներկա ուսանողների մոտ 80 տոկոսն առաջին անգամ է այցելել Արցախ», -ասաց Վ. Վարագյանը՝ հավելելով, որ բոլորն էլ գոհ են այցից և պատրաստ կրկին գալ:

 «Կարին»-ի տղաները՝ ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ մասնակցում էին ծառատունկին, և յուրաքանչյուր տնկիի մոտ հանդես գալիս մարտական պարերով: Նրանց էին միանում ուսանողները: Այսպիսի միջավայրում կայացավ հերոսի 75 ամյակին նվիրված պուրակի հիմնումը: Զրուցում եմ Գագիկ Գինոսյանի հետ, ով եղել է Լեոնիդի զինվորը:

 «Սիրով ենք մասնակցում ծառատունկին և հիանում ու զարմանում Գուրգեն Մելիքյանի աշխատասիրությամբ, աստծոհաճո առաքելությամբ»,- նշեց նա:

Երևան մեկնելիս ուսանողները կանգ առան Մոնթեին նվիրված պուրակի մոտ, որտեղ հուշաքարին գրված է հերոսի մարգարեական խոսքը. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»:

Զոհրաբ Ըռքոյան

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues