Բաքուն միջազգային հանրությանը կոչ է անում քննարկել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այդ մասին ասված է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մամուլի հաղորդագրության մեջ, գրում է Интерфакс-ը:
Ադրբեջանը ևս մեկ անգամ մեղադրել է Հայաստանին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բռնության աճի համար:
Ադրբեջանցի դիվանագետներն «օկուպացված» տարածքում հայկական զորքերի ներկայությունն անվանել են խաղաղ գործընթացի համար «ամենամեծ սպառնալիքը»: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ գործընթացը նաև տապալում է բանակցություններին Հայաստանի «ոչ կառուցողական» դիրքորոշումը: