Դոգ մականունով հայտնի ոստիկան Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է
Երեկ ձերբակալվել է «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը, ով Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալն էր: ORER.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը: Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթում) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը հայտնի էր դարձել «Հետք» լրատվական կայքի լրագրողի վրա հարձակվելուց հետո, այնուհետև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից ու ոստիկանությունից: