Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»


Exclusive. հոլիվուդյան դերասան Ռոման Միտիչյանը՝ «Խոստումը» ֆիլմի ամենահուզիչ դրվագների եւ աստղային կազմի հետ աշխատելու մասին

NEWS.am STYLE-ը գրում է.

Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը երեկվանից արդեն ցուցադրվում է Երեւանի կինոթատրոններում: Հանդիսատեսի ուշադրությունը գրավում է ոչ միայն ֆիլմում ներկայացված թեմայի կարեւորությունն ու համաշխարհային աստղերի ներգրավվածությունը նախագծում, այլեւ ցուցադրվող պատմությունը, որի հերոսները սիրային եռանկյունու մեջ են հայտնվում:

Ֆիլմում ֆիդայի Վանին մարմնավորած հոլիվուդյան դերասան Ռոման Միտիչյանը եւս տպավորված է սցենարային լուծումներով.

«Հայոց Ցեղասպանության մասին շատ ֆիլմեր կան, որոնք հզոր հաղորդագրություն են պարունակում, օրինակ՝ «Մայրիկը», «Սպին», «Արարատը», «1915»-ը եւ շատ ուրիշներ, բայց «Խոստումը» տարբերվում է իր բյուջեով: Թերի Ջորջը ոչնչի կարիք չուներ այն նկարահանելու համար, ամեն ինչ տեղում էր, եւ նա հրաշալի կատարեց իր առջեւ դրված աշխատանքը: Նա ներկայացրել էր նաեւ սիրո պատմություն՝ աշխարհին ցույց տալով, թե որքան հզոր է սիրո ուժը, եւ որ մարդն առաջ գնալու համար սիրո կարիք ունի»,-NEWS.am STYLE-ին տված բացառիկ հարցազրույցում նշեց դերասանը:

«Խաչը», «Տարհանում», «Նոյեմբերի մարդը», «Վրիժառուի օրագրերը» եւ հոլիվուդյան այլ նախագծերից հայտնի հայազգի դերասանը, որը նաեւ արեւելյան մարտարվեստի վարպետ է, «Խոստումը» ֆիլմի մասին նախ տեղեկացել է իր գործակալից, իսկ հետո ընկերներից մեկն է պատմել նախագծի մանրամասները.

«Իմ ընկերներից մեկը՝ Հոլիվուդում հայտնի պրոդյուսեր Ստեֆան Մարտիրոսյանը, ճանաչում է ռեժիսոր Թերի Ջորջին, նրանք միասին աշխատել են նախկինում: Նա ծանոթացրեց ինձ նախագծի հետ, եւ ես մասնակցեցի քասթինգին ու ստացա նկարահանվելու առաջարկ»:

Ֆիլմում Ռոմանի կերպարը ֆիդայի է, որը գյուղապետ Ստեփանի հետ կռվում է Օսմանյան կայսրության դեմ՝ փրկելով շատ հայերի կյանքեր: Մեզ հետ զրույցում դերասանը բացահայտեց նաեւ, թե ինչ ապրումներ է ունեցել Վանին մարմնավորելու ժամանակ.

«Իրականում, ավելի շատ տեսարաններում ենք նկարահանվել, բայց ինչպես Հոլիվուդում հաճախ լինում է, դրանք մոնտաժվել են (ծիծաղում է):

Ես մեծացել եմ Վանաձորում, ես այնտեղ էի 1988 թ-ի երկրաշարժի ժամանակ, Հայաստանում էի նաեւ 1991 թ-ին, երբ Արցախում պատերազմ էր…Ես դեռ երեխա էի, բայց շատ բան եմ տեսել ու լսել՝ պատմություններ Մոնթե Մելքոնյանի եւ շատերի մասին: Այսպիսով, ինձ համար իսկապես փորձություն էր ֆիդայիի մարմնավորելը, քանի որ ստիպված էի վերհիշել այդ ամենը եւ, իրոք, դեպրեսիայի մեջ էի հայտնվել մեկ շաբաթվա ընթացքում. նման բան ինձ հետ չէր եղել, թեեւ Հոլիվուդում արդեն երկար տարիներ է, ինչ նկարահանվում եմ: Այնքան շատ բան կա ասելու այն սարսափի մասին, որում հայ ժողովուրդը հայտնվեց 102 տարի առաջ…»:

Ռոմանը խոսեց նաեւ ֆիլմի աստղային կազմի հետ աշխատելու մասին.

«Օսկար Այզեքի, Քրիստիան Բեյլի եւ Ժան Ռենոյի նման դերասանների հետ աշխատելն իրական հաճույք էր, բայց սա միայն մեկ պատմություն է, որը ներկայացրեցինք. դեռ այնքան բան կա պատմելու: Հուսով եմ՝ շատ ֆիլմեր կստեղծվեն այս թեմայով: Մենք պետք է միասնական լինենք եւ անենք դա, ինչպես դա արեց Քըրք Քըրքորյանը, իսկ Էրիկ Էսրաելյանը հրաշալի աշխատանք կատարեց»:

«Խոստումը» ֆիլմը հագեցած է հայ ժողովրդի վիշտը ներկայացնող հուզիչ եւ տպավորիչ տեսարաններով: Կինոթատրոնում գրեթե ոչ-ոք չկարողացավ զսպել արցունքներն այն դիտելու ընթացքում: Հետաքրքիր էր իմանալ, թե Ռոմանին հատկապես ֆիլմի որ դրվագն էր հուզել.

«Ինձ համար ամենահուզիչը Օսկար Այզեքի եւ Շարլոտ Լե Բոնի հերոսների երկխոսությունն էր, երբ Միքայելն ասում է, որ իր ամբողջ ընտանիքին կոտորել են, իսկ Աննան նշում է. «Մենք պետք է վրեժխնդիր լինենք գոյատեւելով»: Այդ հատվածն ինձ վրա մեծ տպավորություն է թողել»,-ասում է Ռոմանը, որը մեծ հույսեր է կապում ֆիլմի հաջողության հետ.

«Հուսով եմ՝ այս նախագծի շնորհիվ աշխարհը կբացի իր աչքերը մոռացված Ցեղասպանության առաջ»,-եզրափակեց դերասանը:

«Խոստումը» ֆիլմում հանդես եկած՝ հոլիվուդյան հայազգի դերասան Մարկո Խանի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք այստեղ:

Սյունե Առաքելյան

Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. Ավետիսյան