Yerevan, 10.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Exclusive. հոլիվուդյան դերասան Ռոման Միտիչյանը՝ «Խոստումը» ֆիլմի ամենահուզիչ դրվագների եւ աստղային կազմի հետ աշխատելու մասին

Lifestyle

NEWS.am STYLE-ը գրում է.

Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը երեկվանից արդեն ցուցադրվում է Երեւանի կինոթատրոններում: Հանդիսատեսի ուշադրությունը գրավում է ոչ միայն ֆիլմում ներկայացված թեմայի կարեւորությունն ու համաշխարհային աստղերի ներգրավվածությունը նախագծում, այլեւ ցուցադրվող պատմությունը, որի հերոսները սիրային եռանկյունու մեջ են հայտնվում:

Ֆիլմում ֆիդայի Վանին մարմնավորած հոլիվուդյան դերասան Ռոման Միտիչյանը եւս տպավորված է սցենարային լուծումներով.

«Հայոց Ցեղասպանության մասին շատ ֆիլմեր կան, որոնք հզոր հաղորդագրություն են պարունակում, օրինակ՝ «Մայրիկը», «Սպին», «Արարատը», «1915»-ը եւ շատ ուրիշներ, բայց «Խոստումը» տարբերվում է իր բյուջեով: Թերի Ջորջը ոչնչի կարիք չուներ այն նկարահանելու համար, ամեն ինչ տեղում էր, եւ նա հրաշալի կատարեց իր առջեւ դրված աշխատանքը: Նա ներկայացրել էր նաեւ սիրո պատմություն՝ աշխարհին ցույց տալով, թե որքան հզոր է սիրո ուժը, եւ որ մարդն առաջ գնալու համար սիրո կարիք ունի»,-NEWS.am STYLE-ին տված բացառիկ հարցազրույցում նշեց դերասանը:

«Խաչը», «Տարհանում», «Նոյեմբերի մարդը», «Վրիժառուի օրագրերը» եւ հոլիվուդյան այլ նախագծերից հայտնի հայազգի դերասանը, որը նաեւ արեւելյան մարտարվեստի վարպետ է, «Խոստումը» ֆիլմի մասին նախ տեղեկացել է իր գործակալից, իսկ հետո ընկերներից մեկն է պատմել նախագծի մանրամասները.

«Իմ ընկերներից մեկը՝ Հոլիվուդում հայտնի պրոդյուսեր Ստեֆան Մարտիրոսյանը, ճանաչում է ռեժիսոր Թերի Ջորջին, նրանք միասին աշխատել են նախկինում: Նա ծանոթացրեց ինձ նախագծի հետ, եւ ես մասնակցեցի քասթինգին ու ստացա նկարահանվելու առաջարկ»:

Ֆիլմում Ռոմանի կերպարը ֆիդայի է, որը գյուղապետ Ստեփանի հետ կռվում է Օսմանյան կայսրության դեմ՝ փրկելով շատ հայերի կյանքեր: Մեզ հետ զրույցում դերասանը բացահայտեց նաեւ, թե ինչ ապրումներ է ունեցել Վանին մարմնավորելու ժամանակ.

«Իրականում, ավելի շատ տեսարաններում ենք նկարահանվել, բայց ինչպես Հոլիվուդում հաճախ լինում է, դրանք մոնտաժվել են (ծիծաղում է):

Ես մեծացել եմ Վանաձորում, ես այնտեղ էի 1988 թ-ի երկրաշարժի ժամանակ, Հայաստանում էի նաեւ 1991 թ-ին, երբ Արցախում պատերազմ էր…Ես դեռ երեխա էի, բայց շատ բան եմ տեսել ու լսել՝ պատմություններ Մոնթե Մելքոնյանի եւ շատերի մասին: Այսպիսով, ինձ համար իսկապես փորձություն էր ֆիդայիի մարմնավորելը, քանի որ ստիպված էի վերհիշել այդ ամենը եւ, իրոք, դեպրեսիայի մեջ էի հայտնվել մեկ շաբաթվա ընթացքում. նման բան ինձ հետ չէր եղել, թեեւ Հոլիվուդում արդեն երկար տարիներ է, ինչ նկարահանվում եմ: Այնքան շատ բան կա ասելու այն սարսափի մասին, որում հայ ժողովուրդը հայտնվեց 102 տարի առաջ…»:

Ռոմանը խոսեց նաեւ ֆիլմի աստղային կազմի հետ աշխատելու մասին.

«Օսկար Այզեքի, Քրիստիան Բեյլի եւ Ժան Ռենոյի նման դերասանների հետ աշխատելն իրական հաճույք էր, բայց սա միայն մեկ պատմություն է, որը ներկայացրեցինք. դեռ այնքան բան կա պատմելու: Հուսով եմ՝ շատ ֆիլմեր կստեղծվեն այս թեմայով: Մենք պետք է միասնական լինենք եւ անենք դա, ինչպես դա արեց Քըրք Քըրքորյանը, իսկ Էրիկ Էսրաելյանը հրաշալի աշխատանք կատարեց»:

«Խոստումը» ֆիլմը հագեցած է հայ ժողովրդի վիշտը ներկայացնող հուզիչ եւ տպավորիչ տեսարաններով: Կինոթատրոնում գրեթե ոչ-ոք չկարողացավ զսպել արցունքներն այն դիտելու ընթացքում: Հետաքրքիր էր իմանալ, թե Ռոմանին հատկապես ֆիլմի որ դրվագն էր հուզել.

«Ինձ համար ամենահուզիչը Օսկար Այզեքի եւ Շարլոտ Լե Բոնի հերոսների երկխոսությունն էր, երբ Միքայելն ասում է, որ իր ամբողջ ընտանիքին կոտորել են, իսկ Աննան նշում է. «Մենք պետք է վրեժխնդիր լինենք գոյատեւելով»: Այդ հատվածն ինձ վրա մեծ տպավորություն է թողել»,-ասում է Ռոմանը, որը մեծ հույսեր է կապում ֆիլմի հաջողության հետ.

«Հուսով եմ՝ այս նախագծի շնորհիվ աշխարհը կբացի իր աչքերը մոռացված Ցեղասպանության առաջ»,-եզրափակեց դերասանը:

«Խոստումը» ֆիլմում հանդես եկած՝ հոլիվուդյան հայազգի դերասան Մարկո Խանի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք այստեղ:

Սյունե Առաքելյան

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora