ՌԴ նոր «Ցիկրոն» գերձայնային հրթիռի ֆոնին ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգերը հնացած տեսք ունեն. The Washington Times
ՄիջազգայինՌուսաստանում փորձարկել են «Ցիկրոն» գերձայնային հրթիռը, որի ֆոնին ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերը հնացած տեսք ունեն: Ռուսական զորամիավորումների իրականացրած փորձարկումներն այսպես է բնութագրել The Washington Times-ը: Նշվում է, որ նման հրթիռի մշակումը մեծ առաջընթաց է «ասիմետրիկ զենքի» ստեղծման գործում, որը կարող է պաշտպանել միջուկային հարձակումից: Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, «Ցիկրոն» տիպի հրթիռը, հավանաբար, կտեղակայվի «Պետրոս Մեծ» ատոմային հածանավում: Վերլուծաբանների տվյալներով` հրթիռն ընթանում է 7400 կմ/ժամ արագությամբ, որը 6 անգամ գերազանցում է ձայնի արագությունը: