ՌԴ նոր «Ցիկրոն» գերձայնային հրթիռի ֆոնին ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգերը հնացած տեսք ունեն. The Washington Times
International newsՌուսաստանում փորձարկել են «Ցիկրոն» գերձայնային հրթիռը, որի ֆոնին ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերը հնացած տեսք ունեն: Ռուսական զորամիավորումների իրականացրած փորձարկումներն այսպես է բնութագրել The Washington Times-ը: Նշվում է, որ նման հրթիռի մշակումը մեծ առաջընթաց է «ասիմետրիկ զենքի» ստեղծման գործում, որը կարող է պաշտպանել միջուկային հարձակումից: Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, «Ցիկրոն» տիպի հրթիռը, հավանաբար, կտեղակայվի «Պետրոս Մեծ» ատոմային հածանավում: Վերլուծաբանների տվյալներով` հրթիռն ընթանում է 7400 կմ/ժամ արագությամբ, որը 6 անգամ գերազանցում է ձայնի արագությունը: