Իրանի իշխանությունները Թեհրանի ահաբեկչությունների առնչությամբ յոթ կասկածյալի են կալանավորել
ՄիջազգայինԻրանի իշխանությունները յոթ մարդու են կալանավորել, որոնք կասկածվում են երկրի մայրաքաղաք Թեհրանում այս շաբաթ տեղի ունեցած հարձակումներին ներգրավված ահաբեկիչներին օգնելու մեջ: Այդ մասին հայտնում Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դատական համակարգի պաշտոնյային:
Ահմադ Ֆազելյանը հայտնել է, որ «ահաբեկիչների թիմին աջակցություն տրամադրելու» մեջ կասկածվող յոթ հոգին ձերբակալվել է Թեհրանից 50 կիլոմետր արևմուտք գտնվող Ֆարդիս քաղաքում:
Ուրբաթ իշխանությունները հայտարարել են Թեհրանի ահաբեկչությունների առնչությամբ 41 կասկածյալի ձերբակալության մասին:
Թեհրանի ոստիկանությունը հայտնել է, որ շաբաթ քաղաքի կենտրոնում հայտնաբերվել է երկու ահաբեկչությունների համար օգտագործված ավտոմեքենան:
«Ահաբեկիչները նախ ավտոմեքենայով գնացել են դամբարան և երկուսին այնտեղ իջեցնելուց հետո գնացել են քաղաքի կենտրոն խորհրդարանի վրա հարձակվելու համար»,- ասված է ոստիկանության հայտարարությունում: