Իրանի իշխանությունները Թեհրանի ահաբեկչությունների առնչությամբ յոթ կասկածյալի են կալանավորել
Международные новостиԻրանի իշխանությունները յոթ մարդու են կալանավորել, որոնք կասկածվում են երկրի մայրաքաղաք Թեհրանում այս շաբաթ տեղի ունեցած հարձակումներին ներգրավված ահաբեկիչներին օգնելու մեջ: Այդ մասին հայտնում Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դատական համակարգի պաշտոնյային:
Ահմադ Ֆազելյանը հայտնել է, որ «ահաբեկիչների թիմին աջակցություն տրամադրելու» մեջ կասկածվող յոթ հոգին ձերբակալվել է Թեհրանից 50 կիլոմետր արևմուտք գտնվող Ֆարդիս քաղաքում:
Ուրբաթ իշխանությունները հայտարարել են Թեհրանի ահաբեկչությունների առնչությամբ 41 կասկածյալի ձերբակալության մասին:
Թեհրանի ոստիկանությունը հայտնել է, որ շաբաթ քաղաքի կենտրոնում հայտնաբերվել է երկու ահաբեկչությունների համար օգտագործված ավտոմեքենան:
«Ահաբեկիչները նախ ավտոմեքենայով գնացել են դամբարան և երկուսին այնտեղ իջեցնելուց հետո գնացել են քաղաքի կենտրոն խորհրդարանի վրա հարձակվելու համար»,- ասված է ոստիկանության հայտարարությունում: