Հոկտեմբերի 27-ից 15 տարի է անցել (տեսանյութ)
TVՆորանկախ Հայաստանի առաջին դեմքերը այդ ահաբեկչության զոհը դարձան: Չարագործ խմբի կրակահերթի զոհը դարձան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրումյանը, Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Հենց Ազգային ժողովի նիստերի դահլիճում, տեղում զոհվեցին ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը և Հենրիկ Աբրահամյանը։
Ահաբեկչական գործողություններից հետո ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինը կրկին սկսեց կազմավորվել: ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին փոխարինեց Արմեն Խաչատրյանը, ով 2010 թ. ապրիլի 26-ից` Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան է:
Վարչապետ Վազգեն Սարգսյանին փոխարինեց Արամ Զավենի Սարգսյանը: