1999 թվականի հոկտեմբերի 27-ից անցել է 15 տարի: 15 տարի առաջ այս օրը ՀՀ Ազգային ժողովի հերթական հարց ու պատասխանի ժամանակ, երեկոյան ժամը 17-ի սահմաններում, ԱԺ նիստերի դահլիճ են ներխուժել զինված մարդիկ՝ Նաիրի Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը, Վռամ Գալստյաը և կրակ բացել: Նորանկախ Հայաստանի առաջին դեմքերը այդ ահաբեկչության զոհը դարձան: Չարագործ խմբի կրակահերթի զոհը դարձան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրումյանը, Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Հենց Ազգային ժողովի նիստերի դահլիճում, տեղում զոհվեցին ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը և Հենրիկ Աբրահամյանը։ Ահաբեկչական գործողություններից հետո ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինը կրկին սկսեց կազմավորվել: ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին փոխարինեց Արմեն Խաչատրյանը, ով 2010 թ. ապրիլի 26-ից` Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան է: Վարչապետ Վազգեն Սարգսյանին փոխարինեց Արամ Զավենի Սարգսյանը: