Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում շուրջ 60 ուսանող է ձերբակալվել
ՄիջազգայինՎենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 60 ուսանող է ձերբակալվել, հաղորդում է AFP-ն։
Ուսանողական շարժման առաջնորդ Դանիել Ասկանիոն հայտարարել է, որ բողոքի ակցիայի վերջին ալիքի ընթացքում անվտանգության ուժերը 62 ուսանողի են ձերբակալել։ Նրանցից կեսից ավելին ձերբակալվել են նախօրեին, երբ ոստիկանները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել։