Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում շուրջ 60 ուսանող է ձերբակալվել
International newsՎենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 60 ուսանող է ձերբակալվել, հաղորդում է AFP-ն։
Ուսանողական շարժման առաջնորդ Դանիել Ասկանիոն հայտարարել է, որ բողոքի ակցիայի վերջին ալիքի ընթացքում անվտանգության ուժերը 62 ուսանողի են ձերբակալել։ Նրանցից կեսից ավելին ձերբակալվել են նախօրեին, երբ ոստիկանները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել։