Պերուում դատախազները սպասում են երկրի նախկին նախագահի ձերբակալության երկրորդ թույլտվությանը
ՄիջազգայինՊերուում դատախազները սպասում են երկրի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյի ձերբակալության երկրորդ թույլտվությանը։ Նրանք հույս ունեն, որ դա կօգնի համոզել ԱՄՆ-ին արտահանձնել Տոլեդոյին, որը Քալիֆորնիայում է, փոխանցում է Reuters-ը։
Փետրվարին դատարանը վճռել է 18 ամսով կալանավորել նախկին նախագահին, մինչեւ դատախազները կպատրաստեին կոռուպցիայի մեջ մեղադրանքը։ Սակայն ԱՄՆ-ն հրաժարվել է արտահանձնել Տոլեդոյին։
Պերուի գլխավոր դատախազությունը դատարան է դիմել՝ խնդրելով երկրորդ անգամ Տոլեդոյի ձերբակալության թույլտվություն տալ՝ կապված փողերի լվացման առանձին դրվագի հետ։ Սակայն դատավորը դեռ չի ստորագրել այն։