Պերուում դատախազները սպասում են երկրի նախկին նախագահի ձերբակալության երկրորդ թույլտվությանը
Международные новостиՊերուում դատախազները սպասում են երկրի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյի ձերբակալության երկրորդ թույլտվությանը։ Նրանք հույս ունեն, որ դա կօգնի համոզել ԱՄՆ-ին արտահանձնել Տոլեդոյին, որը Քալիֆորնիայում է, փոխանցում է Reuters-ը։
Փետրվարին դատարանը վճռել է 18 ամսով կալանավորել նախկին նախագահին, մինչեւ դատախազները կպատրաստեին կոռուպցիայի մեջ մեղադրանքը։ Սակայն ԱՄՆ-ն հրաժարվել է արտահանձնել Տոլեդոյին։
Պերուի գլխավոր դատախազությունը դատարան է դիմել՝ խնդրելով երկրորդ անգամ Տոլեդոյի ձերբակալության թույլտվություն տալ՝ կապված փողերի լվացման առանձին դրվագի հետ։ Սակայն դատավորը դեռ չի ստորագրել այն։