Մադագասկարում վթարի հետեւանքով զոհվել է առնվազն 34 մարդ
ՄիջազգայինՄադագասկարում վթարի հետեւանքով առնվազն 34 մարդ է զոհվել։ AFP-ի փոխանցմամբ քրիստոնյա ուխտագնացներ տեղափոխող ավտոբուսը գլորվել է անդունդը ու հրկիզվել՝ մայրաքաղաք Անտանանարիվուից 70 կմ հեռավորության վրա։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 12 այրված մարմիններ, եւս 22 մարդու մահվան փաստը հաստատել են երկրի իշխանությունները։
Ուղեւորները գնում էին մասնակցելու եկեղեցական ժողովի՝ ափամերձ Մախաջանգա նավահանգստում։