Մադագասկարում վթարի հետեւանքով զոհվել է առնվազն 34 մարդ
International newsՄադագասկարում վթարի հետեւանքով առնվազն 34 մարդ է զոհվել։ AFP-ի փոխանցմամբ քրիստոնյա ուխտագնացներ տեղափոխող ավտոբուսը գլորվել է անդունդը ու հրկիզվել՝ մայրաքաղաք Անտանանարիվուից 70 կմ հեռավորության վրա։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 12 այրված մարմիններ, եւս 22 մարդու մահվան փաստը հաստատել են երկրի իշխանությունները։
Ուղեւորները գնում էին մասնակցելու եկեղեցական ժողովի՝ ափամերձ Մախաջանգա նավահանգստում։