Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»


«Օշական» մանկական վերականգնողական կենտրոնը և «Հատուկ պոլիկլինիկա»-ն լուծարվեցին. կխնայվի 147 մլն դրամ

 Կառավարությունը հավանություն տվեց  «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» և «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները լուծարելու մասին որոշման նախագծին: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ում ապահովվում է հենաշարժական և մտավոր խնդիրներով` գերազանցապես հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժօգնություն` առողջարանային ռեժիմով և լուծարման արդյունքում ընկերության կողմից մատուցվող ծառայությունները մատուցվելու են այլ նմանատիպ մասնագիտացված կենտրոնների կողմից։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերության եկամտի միակ աղբյուրը պետական պատվերով մատուցվող ծառայություններն են: Ընկերությունը փաստացի որևէ տիպի վճարովի ծառայություն չի մատուցում՝ ի տարբերություն մրցակից այլ նմանատիպ կազմակերպությունների: Ընկերության ծախսերը խիստ ոչ օպտիմալ են, այդ թվում՝ սննդի, կոմունալ ծախսերի և աշխատավարձի մասով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  ասաց նախարարը:

Ըստ նախագծի, ներկայումս նմանատիպ ծառայություններ մատուցվում են մի շարք այլ մասնագիտացված կենտրոններում, և ընկերությունը չի համարվում  հանրապետական նշանակության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն: Ընկերությունն ունի ներդրումների խիստ անհրաժեշտություն` կապված տարածքային պայմանների բարելավման, վերազինման հետ, ինչի արդյունքում այն կլինի առավել մրցունակ:

Ընկերության լուծարման արդյունքում խնայողությունը կկազմի 47 մլն դրամ:

Ինչ վերաբերում է «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ին, ապա այն սպասարկում է Երևանի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության մարզերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ու Վրաստանի Հանրապետության Ջավախքի տարածաշրջանից եկած ուսանողներին, որոնց այդպիսով հնարավորություն է ընձեռվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալ իրենց մշտական բնակության վայրից դուրս: Սպասարկում են շուրջ 60 000 ուսանողի:

Ընկերության հետագա գործունեության դադարեցման արդյունքում նախատեսվում է իրականացնել հետևյալ քայլերը` երևանաբնակ ուսանողների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել այն պոլիկլինիկաներում, որտեղ ուսանողը օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկ և գրանցվել վերջինիս մոտ` կատարելով համապատասխան փոփոխություններ և լրացումներ գործող չափորոշչում: ՀՀ մարզերից, Արցախի Հանրապետությունից ու Վրաստանի Հանրապետության Ջավախքի տարածաշրջանից եկած ուսանողների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը չափորոշչով սահմանված ծավալների շրջանակներում, ինչպես նաև վճարովի հիմունքներով սպասարկվող արտերկրի ուսանողների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել Երևան քաղաքի պոլիկլինիկաներում` կատարելով համապատասխան փոփոխություններ և լրացումներ գործող իրավական ակտերում: ՀՀ կառավարության աշխատակազմին սպասարկող` կառավարության առաջին մասնաշենքում տեղակայված բուժկետի գործունեությունը ապահովել օրինակ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: 9 բուհերում գործող բուժկետերը հանձնել համապատասխան բուհին` գործող օրենսդրության շրջանակում: «Սպորտային բժշկության» բաժանմունքը պատվիրակել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան կառույցին կամ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության բժշկական հաստատություններին:

Ընկերության լուծարման արդյունքում խնայողությունը կկազմի 100 մլն դրամ:

Առողջապահության նախարարի խոսքով, նշված ընկերություններին ուղղված ֆինանսական միջոցները կտրամադրվեն այլ կազմակերպությունների՝ բժշկական օգնությունն ու սպասարկումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

 

Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանԳործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն