Yerevan, 21.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Օշական» մանկական վերականգնողական կենտրոնը և «Հատուկ պոլիկլինիկա»-ն լուծարվեցին. կխնայվի 147 մլն դրամ

Society

 Կառավարությունը հավանություն տվեց  «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» և «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները լուծարելու մասին որոշման նախագծին: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ում ապահովվում է հենաշարժական և մտավոր խնդիրներով` գերազանցապես հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժօգնություն` առողջարանային ռեժիմով և լուծարման արդյունքում ընկերության կողմից մատուցվող ծառայությունները մատուցվելու են այլ նմանատիպ մասնագիտացված կենտրոնների կողմից։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերության եկամտի միակ աղբյուրը պետական պատվերով մատուցվող ծառայություններն են: Ընկերությունը փաստացի որևէ տիպի վճարովի ծառայություն չի մատուցում՝ ի տարբերություն մրցակից այլ նմանատիպ կազմակերպությունների: Ընկերության ծախսերը խիստ ոչ օպտիմալ են, այդ թվում՝ սննդի, կոմունալ ծախսերի և աշխատավարձի մասով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  ասաց նախարարը:

Ըստ նախագծի, ներկայումս նմանատիպ ծառայություններ մատուցվում են մի շարք այլ մասնագիտացված կենտրոններում, և ընկերությունը չի համարվում  հանրապետական նշանակության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն: Ընկերությունն ունի ներդրումների խիստ անհրաժեշտություն` կապված տարածքային պայմանների բարելավման, վերազինման հետ, ինչի արդյունքում այն կլինի առավել մրցունակ:

Ընկերության լուծարման արդյունքում խնայողությունը կկազմի 47 մլն դրամ:

Ինչ վերաբերում է «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ին, ապա այն սպասարկում է Երևանի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության մարզերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ու Վրաստանի Հանրապետության Ջավախքի տարածաշրջանից եկած ուսանողներին, որոնց այդպիսով հնարավորություն է ընձեռվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալ իրենց մշտական բնակության վայրից դուրս: Սպասարկում են շուրջ 60 000 ուսանողի:

Ընկերության հետագա գործունեության դադարեցման արդյունքում նախատեսվում է իրականացնել հետևյալ քայլերը` երևանաբնակ ուսանողների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել այն պոլիկլինիկաներում, որտեղ ուսանողը օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկ և գրանցվել վերջինիս մոտ` կատարելով համապատասխան փոփոխություններ և լրացումներ գործող չափորոշչում: ՀՀ մարզերից, Արցախի Հանրապետությունից ու Վրաստանի Հանրապետության Ջավախքի տարածաշրջանից եկած ուսանողների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը չափորոշչով սահմանված ծավալների շրջանակներում, ինչպես նաև վճարովի հիմունքներով սպասարկվող արտերկրի ուսանողների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել Երևան քաղաքի պոլիկլինիկաներում` կատարելով համապատասխան փոփոխություններ և լրացումներ գործող իրավական ակտերում: ՀՀ կառավարության աշխատակազմին սպասարկող` կառավարության առաջին մասնաշենքում տեղակայված բուժկետի գործունեությունը ապահովել օրինակ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: 9 բուհերում գործող բուժկետերը հանձնել համապատասխան բուհին` գործող օրենսդրության շրջանակում: «Սպորտային բժշկության» բաժանմունքը պատվիրակել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան կառույցին կամ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության բժշկական հաստատություններին:

Ընկերության լուծարման արդյունքում խնայողությունը կկազմի 100 մլն դրամ:

Առողջապահության նախարարի խոսքով, նշված ընկերություններին ուղղված ֆինանսական միջոցները կտրամադրվեն այլ կազմակերպությունների՝ բժշկական օգնությունն ու սպասարկումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

 

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''