Ի՞նչ մթերք ուտել՝ առողջ մազեր ունենալու համար
LifestyleԵթե ձեր մազերը առաջվա պես չեն փայլում, չորացել են կամ թափվում են, նշանակում է՝ պետք է փոխել սննդակարգը՝ ավելացնելով այնպիսի վիտամիններ, որոնք կսնուցեն ձեր վարսերն ու առողջ տեսք կտան նրանց: Ահա այն վիտամիններն ու մթերքը, որոնք օգտակար են մազերի աճն ու տեսքը վերականգնելու համար .
Վիտամին В2 –ը մազերին առողջ տեսք է տալիս, В3-ը և В10-ը «պատասխանատու են» դրանց գույնի ու երանգի համար , В6 –ի պակասից գլխամաշկը չորանում է, իսկ В9-ի պակասը դանդաղեցնում է մազերի աճը: Առողջ մազեր ունենալու համար ճիշտ կլինի այնպիսի մթերք գործածել, որը հարուստ է ինչպես այս, այնպես էլ այլ վիտամիններով՝ A, E, F և այլն:
Ձուկը, գազարը, ծովամթերքը, ծիրանը հարուստ են վիտամին A-ով:
E վիտամին են պարունակում կաղամբը, բուսական յուղերը, ձավարեղենը, սոխը, սխտորը, ընկույզը, ձվի դեղնուցը:
Կաթնամթերքը և ձուն պարունակում են վիտամին В2:
В3-ով հարուստ է գետնանուշը, տավարի միսը և մանավանդ լյարդը:
Հավի և խոզի միսը, բանջարեղենը, սոյան, բանանը, կարտոֆիլը պարունակում են վիտամին В6, իսկ վիտամին F կա գետնանուշի, ընկույզի, նուշի, արևածաղկի սերմերի մեջ: