Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»


«Սկզբում անտանելի բարդ էր». Արմինե Գաբրիելյանը` Փարիզում ապրելու և ամուսնու մասին

Լife.panorama.am-ը գրում է.

Արդեն երկու տարի է, ինչ «Եռաչափ սեր», «Քաղաքում», «Yere1», նաև «Ընտանեկան պատմություններ» նախագծերից հայտնի դերասանուհի Արմինե Գաբրիելյանն ապրում է Փարիզում, իսկ հարազատ երկրից հեռանալու միակ պատճառը սիրելի ամուսնու կողքին ապրելն է: Life.panorama.am-ը դերասանուհու հետ խոսել է ընտանեկան և աշխատանքային կյանքի մասին, ու նաև պարզել, թե ինչպես է ստեղծագործում օտար երկրում:

-Արմինե, ինչպե՞ս ստացվեց, որ մշտական բնակությամբ տեղափոխվեցիք Փարիզ:

-Ուսումս ավարտելու և սիրելի մասնագիտությամբ զբաղվելու ընթացքում, այնուամենայնիվ, հստակ հասկանում էի ընտանիք ունենալու կարևորության մասին: Ամուսինս ապրում էր Փարիզում, հետևաբար ես էլ մշտական բնակությամբ տեղափոխվեցի Փարիզ ու այստեղ ապրում եմ արդեն երկու տարի:

-Սիրելի մարդու հետ կարելի աշխարհի ծայրն էլ գնալ, բայց արդյոք դժվար չէր հայրենիքիցհեռանալն ու օտար երկրում բնակություն հաստատելը:

- Յուրաքանչյուր մարդ կայացնում է իր ընտրությունը. ես իմ ընտրության համար երջանիկ եմ և անտեսելով բոլոր դժվարությունները` մնում եմ հավատարիմ իմ ընտրությանը: Բնականաբար, ապրելը հայրենիքից հեռու իր բարդություններն ունի, բայց ես միայնակ չեմ:

-Արմինե, հայտնի մարդկանց կյանքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է, մարդկանց հետաքրքիր է իմանալ, թե ինչպե՞ս է տվյալ դերասանը ապրում, ով է նրաամուսինը և այլն: Կխնդրեմ պատմել Ձեր ամուսնու մասին:

-Հանրային մարդը կարող է լինել ուշադրության կենտրոնում, բայց, կարծում եմ, կարող եմ որոշ մանրամասներ գաղտնի պահել: Արդեն 11 տարի է, ինչ ամուսինս այստեղ է ապրում, այժմ էլ ցանկանում ենք մեր փոքրիկ բիզնեսը ստեղծել: Կարող եմ միայն ասել, որ ամուսինս շատ լավ ընկեր է և ցանկացած հարցում աջակցում է ինձ. երջանիկ եմ, որ հենց նա է իմ կողքին:

-Ամուսինն ինչպե՞ս է վերաբերվում Ձեր մասնագիտությանը:

-Ամուսինս բավականին նորմալ է վերաբերվում իմ մասնագիտությանը:  Այստեղ` Փարիզում,  խաղում եմ ներկայացումներում, անգամ «Դերասանի վարպետություն» եմ դասավանդում «Նռանի» հայ մշակույթի դպրոցում: Այստեղ երեխաները սովորում են գրել, կարդալ հայերեն, ինչպես նաև խաղում են ներկայացումներում: Իսկ ամուսնուս կողմից արժանանում եմ միայն ու միայն խրախուսման:

-Արմինե,  հե՞շտ եք ինտեգրվել այդտեղի վարքուբարքին, ապրելաոճին: Հետաքրքիր է` կա՞ն բաներ, որոնց հետ հաշտվել չի հաջողվում:

-Սկզբում անտանելի բարդ էր, այն աստիճան, որ չէի կարողանում անգամ վայելել Փարիզն իր ողջ շքեղությամբ, զգալ մշակութային արժեքների շունչը: Այլ բան է, երբ գալիս ես Եվրոպա պարզապես շրջելու և մեկ այլ բան է, երբ գալիս ես այստեղ այն գիտակցումով, որ մշտական «պոկվելով» քո հողից, պետք է ապրես օտար երկրում: Մինչ այժմ դեռ չի ստացվում լիովին ինտեգրվել այստեղի մենթալիտետին ու առավել ևս ձուլվել նրանց, բայց աշխատում եմ գտնել համապատասխան շփման եզրեր, վերջիվերջո, ապրում եմ այստեղ ու դեռ ապրելու եմ:

-Ի՞նչն եք ամենաշատը կարոտում հայրենիքից: Եվ, առհասարակ, կարոտն ինչպե՞ս եքփորձում հաղթահարել:

-Կարոտել բառը չի կարող լիովին նկարագրել իմ հոգեվիճակը: Շատ կարոտում եմ ընտանիքս, ընկերներիս, թատրոնս, դերերս: Ամբողջ կյանքում ապրել եմ իմ Հայաստանում ու այստեղ լինելով` կարոտում եմ ամենաանհեթեթ բաներն անգամ: Հայաստանում ինձ համար ամեն ինչ տաք էր ու այդ ջերմության քաղցն ինձ տանջում է: Հաղթահարել չի լինի երբեք, պետք է միայն համակերպվել:

-Հիմա, երբ Փարիզում հայ ներկայացուցիչ եք, փորձո՞ւմ եք արդյոք դուք էլ Ձեր լումանունենալ հայկական մշակույթի տարածման հարցում:

-Փարիզում հայկական մշակույթն իր ուրույն տեղն ունի: Այն շարունակում է զարգանալ և տարածվել, ու ես էլ փորձում եմ իմ փոքրիկ ներդրումն ունենալ: Փարիզում արդեն շուրջ 15 տարի է` գործում է Association «Bonheur Retrouvé» (Վերգտնված երջանկություն) միջազգային բարեգործական կազմակերպությունը, այժմ ես այդ կազմակերպության մշակույթի բաժնի ղեկավարն եմ և նրանց շնորհիվ այս ամառ հայ մանուկների համար կազմակերպեցինք ներկայացումներ, խաղացինք Փարիզում և Բելգիայում: Սա լինելու է շարունակական և ամանորին նույնպես գեղեցիկ ներկայացում է սպասվում մեր հայ հանդիսատեսին: Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի երեխաները մոտ լինեն հայրենիքին թեկուզ ներկայացումների շնորհիվ: Հայն այստեղ չի մոռացել իր մշակույթը և դրա հետ կապված ամեն ինչ ընդունվում է մեծ ոգևորությամբ:

Հետաքրքիր է նաև, հետևո՞ւմ եք Հայաստանում Ձեր կոլեգաների աշխատանքին ուառհասարակ այստեղի անցուդարձին:

-Անխոս ամեն օր, ամեն ժամ, ճիշտ է ֆեյբուքյան տիրույթում, բայց մեծ ուրախությամբ հետևում եմ ընկերներիս և միշտ արձագանքում եմ:

 

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում