Ереван, 19.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий Yomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океане Спецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова Нуук FT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазу Рубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 года Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре


«Սկզբում անտանելի բարդ էր». Արմինե Գաբրիելյանը` Փարիզում ապրելու և ամուսնու մասին

Lifestyle

Լife.panorama.am-ը գրում է.

Արդեն երկու տարի է, ինչ «Եռաչափ սեր», «Քաղաքում», «Yere1», նաև «Ընտանեկան պատմություններ» նախագծերից հայտնի դերասանուհի Արմինե Գաբրիելյանն ապրում է Փարիզում, իսկ հարազատ երկրից հեռանալու միակ պատճառը սիրելի ամուսնու կողքին ապրելն է: Life.panorama.am-ը դերասանուհու հետ խոսել է ընտանեկան և աշխատանքային կյանքի մասին, ու նաև պարզել, թե ինչպես է ստեղծագործում օտար երկրում:

-Արմինեինչպե՞ս ստացվեցոր մշտական բնակությամբ տեղափոխվեցիք Փարիզ:

-Ուսումս ավարտելու և սիրելի մասնագիտությամբ զբաղվելու ընթացքում, այնուամենայնիվ, հստակ հասկանում էի ընտանիք ունենալու կարևորության մասին: Ամուսինս ապրում էր Փարիզում, հետևաբար ես էլ մշտական բնակությամբ տեղափոխվեցի Փարիզ ու այստեղ ապրում եմ արդեն երկու տարի:

-Սիրելի մարդու հետ կարելի աշխարհի ծայրն էլ գնալբայց արդյոք դժվար չէր հայրենիքիցհեռանալն ու օտար երկրում բնակություն հաստատելը:

- Յուրաքանչյուր մարդ կայացնում է իր ընտրությունը. ես իմ ընտրության համար երջանիկ եմ և անտեսելով բոլոր դժվարությունները` մնում եմ հավատարիմ իմ ընտրությանը: Բնականաբար, ապրելը հայրենիքից հեռու իր բարդություններն ունի, բայց ես միայնակ չեմ:

-Արմինեհայտնի մարդկանց կյանքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում էմարդկանց հետաքրքիր է իմանալթե ինչպե՞ս է տվյալ դերասանը ապրումով է նրաամուսինը և այլն: Կխնդրեմ պատմել Ձեր ամուսնու մասին:

-Հանրային մարդը կարող է լինել ուշադրության կենտրոնում, բայց, կարծում եմ, կարող եմ որոշ մանրամասներ գաղտնի պահել: Արդեն 11 տարի է, ինչ ամուսինս այստեղ է ապրում, այժմ էլ ցանկանում ենք մեր փոքրիկ բիզնեսը ստեղծել: Կարող եմ միայն ասել, որ ամուսինս շատ լավ ընկեր է և ցանկացած հարցում աջակցում է ինձ. երջանիկ եմ, որ հենց նա է իմ կողքին:

-Ամուսինն ինչպե՞ս է վերաբերվում Ձեր մասնագիտությանը:

-Ամուսինս բավականին նորմալ է վերաբերվում իմ մասնագիտությանը:  Այստեղ` Փարիզում,  խաղում եմ ներկայացումներում, անգամ «Դերասանի վարպետություն» եմ դասավանդում «Նռանի» հայ մշակույթի դպրոցում: Այստեղ երեխաները սովորում են գրել, կարդալ հայերեն, ինչպես նաև խաղում են ներկայացումներում: Իսկ ամուսնուս կողմից արժանանում եմ միայն ու միայն խրախուսման:

-Արմինե,  հե՞շտ եք ինտեգրվել այդտեղի վարքուբարքինապրելաոճինՀետաքրքիր էկա՞ն բաներորոնց հետ հաշտվել չի հաջողվում:

-Սկզբում անտանելի բարդ էր, այն աստիճան, որ չէի կարողանում անգամ վայելել Փարիզն իր ողջ շքեղությամբ, զգալ մշակութային արժեքների շունչը: Այլ բան է, երբ գալիս ես Եվրոպա պարզապես շրջելու և մեկ այլ բան է, երբ գալիս ես այստեղ այն գիտակցումով, որ մշտական «պոկվելով» քո հողից, պետք է ապրես օտար երկրում: Մինչ այժմ դեռ չի ստացվում լիովին ինտեգրվել այստեղի մենթալիտետին ու առավել ևս ձուլվել նրանց, բայց աշխատում եմ գտնել համապատասխան շփման եզրեր, վերջիվերջո, ապրում եմ այստեղ ու դեռ ապրելու եմ:

-Ի՞նչն եք ամենաշատը կարոտում հայրենիքիցԵվ, առհասարակ, կարոտն ինչպե՞ս եքփորձում հաղթահարել:

-Կարոտել բառը չի կարող լիովին նկարագրել իմ հոգեվիճակը: Շատ կարոտում եմ ընտանիքս, ընկերներիս, թատրոնս, դերերս: Ամբողջ կյանքում ապրել եմ իմ Հայաստանում ու այստեղ լինելով` կարոտում եմ ամենաանհեթեթ բաներն անգամ: Հայաստանում ինձ համար ամեն ինչ տաք էր ու այդ ջերմության քաղցն ինձ տանջում է: Հաղթահարել չի լինի երբեք, պետք է միայն համակերպվել:

իմաերբ Փարիզում հայ ներկայացուցիչ եքփորձո՞ւմ եք արդյոք դուք էլ Ձեր լումանունենալ հայկական մշակույթի տարածման հարցում:

-Փարիզում հայկական մշակույթն իր ուրույն տեղն ունի: Այն շարունակում է զարգանալ և տարածվել, ու ես էլ փորձում եմ իմ փոքրիկ ներդրումն ունենալ: Փարիզում արդեն շուրջ 15 տարի է` գործում է Association «Bonheur Retrouvé» (Վերգտնված երջանկություն) միջազգային բարեգործական կազմակերպությունը, այժմ ես այդ կազմակերպության մշակույթի բաժնի ղեկավարն եմ և նրանց շնորհիվ այս ամառ հայ մանուկների համար կազմակերպեցինք ներկայացումներ, խաղացինք Փարիզում և Բելգիայում: Սա լինելու է շարունակական և ամանորին նույնպես գեղեցիկ ներկայացում է սպասվում մեր հայ հանդիսատեսին: Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի երեխաները մոտ լինեն հայրենիքին թեկուզ ներկայացումների շնորհիվ: Հայն այստեղ չի մոռացել իր մշակույթը և դրա հետ կապված ամեն ինչ ընդունվում է մեծ ոգևորությամբ:

Հետաքրքիր է նաևհետևո՞ւմ եք Հայաստանում Ձեր կոլեգաների աշխատանքին ուառհասարակ այստեղի անցուդարձին:

-Անխոս ամեն օր, ամեն ժամ, ճիշտ է ֆեյբուքյան տիրույթում, բայց մեծ ուրախությամբ հետևում եմ ընկերներիս և միշտ արձագանքում եմ:

 

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»При поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с Арменией