Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»


Ամեն շաբաթ մի նոր աղջկա էի սիրահարվում. ապրիլյան պատերազմի մասնակից Հարություն Բադալյանը՝ դպրոցական արկածների մասին

Aysor.am-ը գրում է.

Յուրաքանչյուրիս կյանքում բեկումնային է դպրոցական շրջանը: Այդ տարիներին ոչ միայն մեր գիտելիքների հիմքն է դրվում, այլ նաև մանկական խենթություններն ու զգացմունքները մեկ այլ փուլ են թևակոխում: Թվաճանաչության ու տառաճանաչության հետ մեկտեղ առաջին «լուրջ սեր» ենք ապրում, հանուն «ազատության» ու արկածախնդրության «փախուստներ» գործում, առաջին ուսուցչուհուն ծնողի պես ընդունում ու ողջ կյանքում այդպես էլ չենք մոռանում…

Ուսումնական տարվա մեկնարկի ղողանջներն արդեն հնչել են՝ բացելով դպրոցների ու ԲՈՒՀ-երի դռները: Այսօր գիտելիքի դարբնոց են ոտք դնում նաև կյանքի լուրջ դասեր անցած ու ճակատագրական դժվարություններ հաղթահարած հերոսները, որոնք դեռ սովորելու ու կատարելագործվելու նպատակ ունեն…

Ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, կրտսեր սերժանտ 21-ամյա Հարություն Բադալյանն առաջին անգամ դպրոցական նստարանի մոտ հայտնվել է 2002 թվականին: Երևանի Դավիթաշեն համայնքի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 միջնակարգ դպրոցի չարաճճի աշակերտին ու ընկերոջն այդ օրն ուղեկցում էին մայրիկները:

«Ես բակի ընկեր ունեի, ում հետ նաև մանկապարտեզ ենք հաճախել: Այնպես ստացվեց, որ դպրոցական ճանապարհն էլ միասին սկսեցինք: Ճանապարհին մեզ միացավ նաև մի աղջիկ, ու դպրոց գնացինք երեքով՝ մեր մայրիկների հետ: Այսքան տարի անց դժվարությամբ կհիշեմ առաջին տպավորությունս, քանի որ այնքան էլ չէինք գիտակցում, թե ուր ենք գնում: Բայց մի բան հաստատ էր՝ մանկապարտեզ հաճախելու տարիներին երազում էի դպրոցի մասին՝ մտածելով, որ այնտեղ ավելի հետաքրքիր է», - Aysor.am-ի հետ զրույցում վերհիշեց նա:

«Հենց առաջին դասարանում ես ամեն շաբաթ մի նոր աղջկա էի սիրահարվում: Ամեն անգամ պատկերացնում էի, որ երբ մեծանամ, հենց այդ աղջկա հետ եմ ամուսնանալու: Բայց հենց «ընկերություն» էինք անում, չգիտես ինչու՝ տվյալ աղջիկն ինձ համար անհետաքրքիր էր դառնում ու «սերս» մեկ ուրիշին էր կպնում», - ժպիտով պատմեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը՝ ինչպե՞ս է դրսևորվում, արտահայտվում դպրոցական երեխաների սերը՝ նկատեց.

«Միմյանց կողքին էինք նստում, անում էինք այն, ինչը չէր կարելի՝ դասի ժամանակ խոսում էինք: Քանի որ շաբաթը մեկ էի սիրահարվում, ստիպված շաբաթը մեկ էլ տեղս փոխում էի: Բնականաբար, նաև, «սիրածդ աղջկան» դպրոցից տուն ես ճանապարհում ու հետո ստիպված ծնողներիդ խաբում, թե ուշանալուդ պատճառը լրացուցիչ դասին նստելն էր, քանի որ ուզում էիր ավելի շատ սովորել»:

Դասերից փախուստն աշակերտների ամենատարածված չարություններից է: Պատանիներն իրենց որոշումն ամեն գնով իրականացնում են: Հարությունը ոչ միայն մասնակցել է այդ նախաձեռնություններին, այլ հաճախ կազմակերպիչը հենց ինքն է եղել: Հիշում է՝ մեկ անգամ էլ դասարանի բոլոր տղաներին փաստի առաջ կանգնեցրեց: Պատճառն առանձնանալու ու աղջիկների միջավայրում միակ «ծաղիկը» դառնալու ցանկությունն էր:

«Առաջին հարկի դասասենյակների պատուհաններին ճաղավանդակներ կային, փախչելն անհնար էր: Դպրոցում մի քանի հոգի էին, ովքեր համարձակվել էին երկրորդ հարկի պատուհաններից թռնել: Ես էլ մի անգամ որոշեցի այդ եղանակին դիմել. պատուհանի մոտ կանգնած մտածում էի՝ թռիչք անե՞մ, թե՞ ոչ, ու այդ պահին իմ «նախկին սերերից» մեկը որոշեց «վրեժը» լուծել ու պայուսակս դուրս նետեց: Ուզած-չուզած՝ թռա: Փառք Աստծո՝ չվնասվեցի, բայց «հանցանքի» վայրում նկատվեցի. ուսուցիչները տեսան, բայց հասցրեցի փախչել նրանց ձեռքից.. Մի անգամ էլ կազմակերպեցի, որ դասարանի բոլոր տղաներով փախնենք, բայց ես մնացի ու բոլոր աղջիկների հետ դասի նստեցի՝ արժանանալով համընդհանուր ուշադրության: Ընկերներս հետո մի քիչ ջղայնացել էին, բայց ես իրենց բացատրեցի, որ ճիշտ եմ արել», - ծիծաղելով խոստովանեց Հարություն Բադալյանը:

Նրան հաջողվում էր «հանցանքները» մայրիկից թաքցնել, հատկապես, որ սովորող երեխա էր, այնպես չէր, որ միայն դպրոցական արկածներին էր տրվել՝ մոռանալով գիր ու գրքի մասին: Ուղղակի, սովորելուն զուգահեռ, ուզում էր օրը հետաքրքիր ու հիշարժան կազմակերպել:

«Դասատուն ինձ առանձնացրել ու մենակ էր նստեցրել: Հետո, երևի, այդ մասին մոռացել էր ու որոշել էր կողքիս մի աղջկա նստեցնել, ում, չգիտես ինչու, այնքան էլ չէի սիրում: Ինձ հարցրեց՝ Հարություն, կողքիդ նստող կա՞, ասացի՝ այո: Հարցին, թե ո՞վ է, պատասխանեցի՝ պայուսակս: Քանի որ գիտեր, որ պատասխանս այդ աղջկան չսիրելու հետ էր կապված, ինձ ծնող կանչեց… Ես սովորել էի մայրիկիս խաղաղեցնելու ձևը՝ ամեն ծնողական ժողովից հետո իրեն մեկ ծաղիկ էի նվիրում ու արագ-արագ խոսում, որ ինքը չհասցնի խոսել», - ժպիտով գաղտնիքը բացեց մերօրյա հերոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն է