Yerevan, 13.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ամեն շաբաթ մի նոր աղջկա էի սիրահարվում. ապրիլյան պատերազմի մասնակից Հարություն Բադալյանը՝ դպրոցական արկածների մասին

Lifestyle

Aysor.am-ը գրում է.

Յուրաքանչյուրիս կյանքում բեկումնային է դպրոցական շրջանը: Այդ տարիներին ոչ միայն մեր գիտելիքների հիմքն է դրվում, այլ նաև մանկական խենթություններն ու զգացմունքները մեկ այլ փուլ են թևակոխում: Թվաճանաչության ու տառաճանաչության հետ մեկտեղ առաջին «լուրջ սեր» ենք ապրում, հանուն «ազատության» ու արկածախնդրության «փախուստներ» գործում, առաջին ուսուցչուհուն ծնողի պես ընդունում ու ողջ կյանքում այդպես էլ չենք մոռանում…

Ուսումնական տարվա մեկնարկի ղողանջներն արդեն հնչել են՝ բացելով դպրոցների ու ԲՈՒՀ-երի դռները: Այսօր գիտելիքի դարբնոց են ոտք դնում նաև կյանքի լուրջ դասեր անցած ու ճակատագրական դժվարություններ հաղթահարած հերոսները, որոնք դեռ սովորելու ու կատարելագործվելու նպատակ ունեն…

Ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, կրտսեր սերժանտ 21-ամյա Հարություն Բադալյանն առաջին անգամ դպրոցական նստարանի մոտ հայտնվել է 2002 թվականին: Երևանի Դավիթաշեն համայնքի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 միջնակարգ դպրոցի չարաճճի աշակերտին ու ընկերոջն այդ օրն ուղեկցում էին մայրիկները:

«Ես բակի ընկեր ունեի, ում հետ նաև մանկապարտեզ ենք հաճախել: Այնպես ստացվեց, որ դպրոցական ճանապարհն էլ միասին սկսեցինք: Ճանապարհին մեզ միացավ նաև մի աղջիկ, ու դպրոց գնացինք երեքով՝ մեր մայրիկների հետ: Այսքան տարի անց դժվարությամբ կհիշեմ առաջին տպավորությունս, քանի որ այնքան էլ չէինք գիտակցում, թե ուր ենք գնում: Բայց մի բան հաստատ էր՝ մանկապարտեզ հաճախելու տարիներին երազում էի դպրոցի մասին՝ մտածելով, որ այնտեղ ավելի հետաքրքիր է», - Aysor.am-ի հետ զրույցում վերհիշեց նա:

«Հենց առաջին դասարանում ես ամեն շաբաթ մի նոր աղջկա էի սիրահարվում: Ամեն անգամ պատկերացնում էի, որ երբ մեծանամ, հենց այդ աղջկա հետ եմ ամուսնանալու: Բայց հենց «ընկերություն» էինք անում, չգիտես ինչու՝ տվյալ աղջիկն ինձ համար անհետաքրքիր էր դառնում ու «սերս» մեկ ուրիշին էր կպնում», - ժպիտով պատմեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը՝ ինչպե՞ս է դրսևորվում, արտահայտվում դպրոցական երեխաների սերը՝ նկատեց.

«Միմյանց կողքին էինք նստում, անում էինք այն, ինչը չէր կարելի՝ դասի ժամանակ խոսում էինք: Քանի որ շաբաթը մեկ էի սիրահարվում, ստիպված շաբաթը մեկ էլ տեղս փոխում էի: Բնականաբար, նաև, «սիրածդ աղջկան» դպրոցից տուն ես ճանապարհում ու հետո ստիպված ծնողներիդ խաբում, թե ուշանալուդ պատճառը լրացուցիչ դասին նստելն էր, քանի որ ուզում էիր ավելի շատ սովորել»:

Դասերից փախուստն աշակերտների ամենատարածված չարություններից է: Պատանիներն իրենց որոշումն ամեն գնով իրականացնում են: Հարությունը ոչ միայն մասնակցել է այդ նախաձեռնություններին, այլ հաճախ կազմակերպիչը հենց ինքն է եղել: Հիշում է՝ մեկ անգամ էլ դասարանի բոլոր տղաներին փաստի առաջ կանգնեցրեց: Պատճառն առանձնանալու ու աղջիկների միջավայրում միակ «ծաղիկը» դառնալու ցանկությունն էր:

«Առաջին հարկի դասասենյակների պատուհաններին ճաղավանդակներ կային, փախչելն անհնար էր: Դպրոցում մի քանի հոգի էին, ովքեր համարձակվել էին երկրորդ հարկի պատուհաններից թռնել: Ես էլ մի անգամ որոշեցի այդ եղանակին դիմել. պատուհանի մոտ կանգնած մտածում էի՝ թռիչք անե՞մ, թե՞ ոչ, ու այդ պահին իմ «նախկին սերերից» մեկը որոշեց «վրեժը» լուծել ու պայուսակս դուրս նետեց: Ուզած-չուզած՝ թռա: Փառք Աստծո՝ չվնասվեցի, բայց «հանցանքի» վայրում նկատվեցի. ուսուցիչները տեսան, բայց հասցրեցի փախչել նրանց ձեռքից.. Մի անգամ էլ կազմակերպեցի, որ դասարանի բոլոր տղաներով փախնենք, բայց ես մնացի ու բոլոր աղջիկների հետ դասի նստեցի՝ արժանանալով համընդհանուր ուշադրության: Ընկերներս հետո մի քիչ ջղայնացել էին, բայց ես իրենց բացատրեցի, որ ճիշտ եմ արել», - ծիծաղելով խոստովանեց Հարություն Բադալյանը:

Նրան հաջողվում էր «հանցանքները» մայրիկից թաքցնել, հատկապես, որ սովորող երեխա էր, այնպես չէր, որ միայն դպրոցական արկածներին էր տրվել՝ մոռանալով գիր ու գրքի մասին: Ուղղակի, սովորելուն զուգահեռ, ուզում էր օրը հետաքրքիր ու հիշարժան կազմակերպել:

«Դասատուն ինձ առանձնացրել ու մենակ էր նստեցրել: Հետո, երևի, այդ մասին մոռացել էր ու որոշել էր կողքիս մի աղջկա նստեցնել, ում, չգիտես ինչու, այնքան էլ չէի սիրում: Ինձ հարցրեց՝ Հարություն, կողքիդ նստող կա՞, ասացի՝ այո: Հարցին, թե ո՞վ է, պատասխանեցի՝ պայուսակս: Քանի որ գիտեր, որ պատասխանս այդ աղջկան չսիրելու հետ էր կապված, ինձ ծնող կանչեց… Ես սովորել էի մայրիկիս խաղաղեցնելու ձևը՝ ամեն ծնողական ժողովից հետո իրեն մեկ ծաղիկ էի նվիրում ու արագ-արագ խոսում, որ ինքը չհասցնի խոսել», - ժպիտով գաղտնիքը բացեց մերօրյա հերոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia