Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»


Հայաստանում Ճապոնիայի դեսպանը պարգեւատրեց երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ներդրում ունեցած հայերին

Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ  դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին պատվոգրեր հանձնեց երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում ներդրում ունեցած հայերին:

Դեսպան Տագուչին, իր կեցավայրում շնորհավորելով մրցանակակիրներին, հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու: «Սեպտեմբերի 7-ին նշվեց Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մեր երկու երկրների հարաբերությունների հիմքը, ինչպես նաեւ այդ հարաբերությունների զարգացման ուժը, ազգերի եւ մարդկանց  միջեւ բարեկամությունն է: Ձեզանից յուրաքանչյուրի շնորհիվ Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները զարգանում են»,- ասաց դեսպանը:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի մրցանակին արժանացավ Հայաստանում ճապոներենի ուսուցման հիմնադիր Կարինե Քարամյանը, ով ճապոներենի դասախոս է Հայ-ռուսական համալսարանում:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի մրցանակին արժանացավ նաեւ «Իրոհա» հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոնը, որը գործում է 2014 թվականից: Կենտրոնի նախագահ Ռուզան Խոջիկյանը բազմաթիվ երիտասարդների, ուսանողների և մեծահասակների ճապոներեն է դասավանդել: Այժմ կենտրոնն ունի 50-ից ավելի ուսանող և մեծ դեր է խաղում Հայաստանում ճապոներենի տարածման գործում:

Հաջորդ մրցանակակիրը Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան էր, որը հիմնադրվել է 1973 թ-ին։ Ներկայումս այն Հայաստանում ունի 37 մասնաճյուղ և մոտ 4 000 անդամ: Ֆեդերացիան մեծ ավանդ ունի դեսպանատան կողմից կազմակերպված Բուդո փառատոնի և ճապոնական մշակույթը ներկայացնող այլ միջոցառումների մեջ:

Էյջի Տագուչին մրցանակ հանձնեց նաեւ Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիային, որը Հայաստանում ունի 27 անդամ ֆեդերացիաներ, 200 մասնաճյուղեր և մոտ 10 000 անդամ։ Լինելով ճապոնական մարտարվեստի տեսակներից մեկը՝ ճանաչվել է Միջազգային կարատեդոյի ֆեդերացիայի կողմից որպես Հայաստանի կարատեի միակ ֆեդերացիա:

Սպիտակ քաղաքի փրկարարական ծառայության պետ, ՀՀ ԱԻՆ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանը եւս արժանացավ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի մրցանակին: Նա JICA-ի ծրագրի միջոցով 2012 թ-ին այցելել է Ճապոնիա և հետազոտել Տոհոկուի աղետի տարածքի առկա վիճակը: Վերադառնալով հայրենիք՝ նա առաջարկել է տեղադրել խաչքար՝ ի հիշատակ Արևելյան Ճապոնիայի մեծ երկրաշարժի զոհերի: Ստանալով Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի համաձայնությունը՝ Սերոբ Գաբրիելյանը  նախաձեռնել է Սպիտակ քաղաքի փրկարարական ծառայության անդամների ժողով, որոնց հետ համախմբված հավաքագրել է անհրաժեշտ գումարը, որից հետո հատկացված հողատարածքի վրա արդեն տեղադրվել է խաչքարը: Ամեն տարի մարտի 11-ին Սպիտակի քաղաքապետարանը արտակարգ իրավիճակների նախարարության Սպիտակ քաղաքի մասնաճյուղի հետ համատեղ անցկացնում է հոգեհանգստի և ծաղկեմատույցի արարողություն: Ծաղկեմատույցի այս արարողությունը Ճապոնիայի և Հայաստանի միջև մարդկային կապերի խորհրդանիշ է դարձել:

 

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանԳործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»