Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ» Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում. Աբրահամյան Կվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ» «Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»


Կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, կա 7 մեղադրյալ. ՀՔԾ

Հասարակություն

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացուն կաշառքի դիմաց ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքեր: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում` ոստիկանության պաշտոնյաների:

Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ Գոռ Մարտիրոսյանը վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու նպատակով  դիմել է իր ծանոթ Մարտին Երեմյանին, ով առաջարկել է ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Վերջինս Գ. Մարտիրոսյանին տեղեկացրել է, որ այդ պարագայում քննությունները ձևական բնույթ կկրեն:

Սակայն Գ. Մարտիրոսյանն այդ մասին հաղորդում է տվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որից հետո կազմակերպված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում վերջինս կաշառքի գումարը Մարտին Երեմյանի միջոցով փոխանցել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աշտարակի հաշվառման-քննական բաժնի աշխատակիցներ Տիգրան Բեսալյանին և Հովհաննես Ծառուկյանին: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ վերջիններս, կաշառք տվողի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար, նախնական համաձայնությամբ, խմբով կաշառք են ստացել, որից հետո Գոռ Մարտիրոսյանը, առանց տեսական քննության հարցերին լիարժեք պատասխանելու և գործնական քննություն հանձնելու, գնահատվել է «դրական» և վարորդական իրավունքի վկայական ստացել:

Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Երևան քաղաքի բնակիչ Արամ Միհրանյանը, վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով, դիմել է դարձյալ Մարտին Երեմյանին, ով հիշյալ քաղաքացուց զգալի չափերով` 118.000 ՀՀ դրամ հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս դրդել է նշված գումարի չափով կաշառք տալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի հաշվառման-քննական բաժնի աշխատակիցներին: Այնուհետև, Արամ Միհրանյանի համար որակավորման «E» կարգի կեղծ վկայական ձեռք բերելու նպատակով, գործով դեռևս չպարզված անձի միջոցով դիմել է «Ավտո-Ռալլի» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Հարությունյանին, ով Ա. Միհրանյանի համար ակնհայտ կեղծ փաստաթղթային հիմքեր ստեղծելուց հետո, առանց դասընթացներ անցկացնելու և ավարտական քննություններ ընդունելու, պատրաստել և Մարտին Երեմյանին է փոխանցել «E» կարգի կեղծ վկայականը: Նույն ճանապարհով Արամ Միհրանյանը մեկ այլ` «D» կարգի վկայական ձեռք բերելու համար դիմել է Ավտոբան-Պետ ՍՊԸ տնօրեն Բագրատ Հովսեփյանին: Վերջինս դարձյալ առանց դասընթացներ անցկացնելու և ավարտական քննություններ ընդունելու, պատրաստել և Ա. Միհրանյանին է հանձնել կեղծ վկայականը: Հիշյալ վկայականները ստանալուց հետո Ա. Միհրանյանը հնարավորություն է ստացել մասնակցել վարորդական իրավունքի վկայական ստանալու համար նախատեսված տեսական և գործնական քննություններին: Սակայն գործնական քննությունն անցկացնող` Արմավիր քաղաքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Գոռ Գաբրիելյանը, իր մտերիմ Մարտիմ Երեմյանի հետ փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է պաշտոնեական դիրքն ու առանց գործնական քննություն ընդունելու, Ա. Միհրանյանին գնահատել «դրական»` այդ մասին կազմելով ու շրջանառության մեջ դնելով կեղծ արձանագրություն, որի արդյունքում Ա. Միհրանյանն առանց պատշաճ որակավորման առկայության ստացել է վարորդական իրավունքի վկայական:

Մարտին Երեմյանի` վերը նկարագրված գործողությունների հետևանքով Արամ Միհրանյանը փորձել է կաշառք տալ պաշտոնատար անձանց, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ Մ. Երեմյանը կաշառքի գումարը չի փոխանցել պաշտոնատար անձանց, այլ խաբեության եղանակով հափշտակել է այն:

Քննությամբ պարզվել է նաև, որ Արմավիր քաղաքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Գոռ Գաբրիելյանը կրկին չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և առանց գործնական քննություն ընդունելու «դրական» գնահատել ևս մեկ քաղաքացու, ով  արդյունքում` առանց պատշաճ որակավորում անցնելու, վարորդական իրավունքի վկայական է ստացել:

Այսպիսով, վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել.

Մարտին Երեմյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ, 178-րդ, 38-34-312-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով,

Տիգրան Բեսալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով,

Հովհաննես Ծառուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով,

Արամ Միհրանյանին`  ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով,

Գոռ Գաբրիելյանին`   ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/,

Վաղինակ Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով,

Բագրատ Հովսեփյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Տիգրան Բեսալյանի ու Հովհաննես Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումԸնկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանTrust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՀայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում. Աբրահամյան Կվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանն արձագանքել է աղմկահարույց միջադեպին Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա Սողոմոնյան