Yerevan, 18.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, կա 7 մեղադրյալ. ՀՔԾ

Society

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացուն կաշառքի դիմաց ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքեր: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում` ոստիկանության պաշտոնյաների:

Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ Գոռ Մարտիրոսյանը վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու նպատակով  դիմել է իր ծանոթ Մարտին Երեմյանին, ով առաջարկել է ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Վերջինս Գ. Մարտիրոսյանին տեղեկացրել է, որ այդ պարագայում քննությունները ձևական բնույթ կկրեն:

Սակայն Գ. Մարտիրոսյանն այդ մասին հաղորդում է տվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որից հետո կազմակերպված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում վերջինս կաշառքի գումարը Մարտին Երեմյանի միջոցով փոխանցել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աշտարակի հաշվառման-քննական բաժնի աշխատակիցներ Տիգրան Բեսալյանին և Հովհաննես Ծառուկյանին: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ վերջիններս, կաշառք տվողի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար, նախնական համաձայնությամբ, խմբով կաշառք են ստացել, որից հետո Գոռ Մարտիրոսյանը, առանց տեսական քննության հարցերին լիարժեք պատասխանելու և գործնական քննություն հանձնելու, գնահատվել է «դրական» և վարորդական իրավունքի վկայական ստացել:

Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Երևան քաղաքի բնակիչ Արամ Միհրանյանը, վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով, դիմել է դարձյալ Մարտին Երեմյանին, ով հիշյալ քաղաքացուց զգալի չափերով` 118.000 ՀՀ դրամ հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս դրդել է նշված գումարի չափով կաշառք տալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի հաշվառման-քննական բաժնի աշխատակիցներին: Այնուհետև, Արամ Միհրանյանի համար որակավորման «E» կարգի կեղծ վկայական ձեռք բերելու նպատակով, գործով դեռևս չպարզված անձի միջոցով դիմել է «Ավտո-Ռալլի» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Հարությունյանին, ով Ա. Միհրանյանի համար ակնհայտ կեղծ փաստաթղթային հիմքեր ստեղծելուց հետո, առանց դասընթացներ անցկացնելու և ավարտական քննություններ ընդունելու, պատրաստել և Մարտին Երեմյանին է փոխանցել «E» կարգի կեղծ վկայականը: Նույն ճանապարհով Արամ Միհրանյանը մեկ այլ` «D» կարգի վկայական ձեռք բերելու համար դիմել է Ավտոբան-Պետ ՍՊԸ տնօրեն Բագրատ Հովսեփյանին: Վերջինս դարձյալ առանց դասընթացներ անցկացնելու և ավարտական քննություններ ընդունելու, պատրաստել և Ա. Միհրանյանին է հանձնել կեղծ վկայականը: Հիշյալ վկայականները ստանալուց հետո Ա. Միհրանյանը հնարավորություն է ստացել մասնակցել վարորդական իրավունքի վկայական ստանալու համար նախատեսված տեսական և գործնական քննություններին: Սակայն գործնական քննությունն անցկացնող` Արմավիր քաղաքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Գոռ Գաբրիելյանը, իր մտերիմ Մարտիմ Երեմյանի հետ փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է պաշտոնեական դիրքն ու առանց գործնական քննություն ընդունելու, Ա. Միհրանյանին գնահատել «դրական»` այդ մասին կազմելով ու շրջանառության մեջ դնելով կեղծ արձանագրություն, որի արդյունքում Ա. Միհրանյանն առանց պատշաճ որակավորման առկայության ստացել է վարորդական իրավունքի վկայական:

Մարտին Երեմյանի` վերը նկարագրված գործողությունների հետևանքով Արամ Միհրանյանը փորձել է կաշառք տալ պաշտոնատար անձանց, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ Մ. Երեմյանը կաշառքի գումարը չի փոխանցել պաշտոնատար անձանց, այլ խաբեության եղանակով հափշտակել է այն:

Քննությամբ պարզվել է նաև, որ Արմավիր քաղաքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Գոռ Գաբրիելյանը կրկին չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և առանց գործնական քննություն ընդունելու «դրական» գնահատել ևս մեկ քաղաքացու, ով  արդյունքում` առանց պատշաճ որակավորում անցնելու, վարորդական իրավունքի վկայական է ստացել:

Այսպիսով, վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել.

Մարտին Երեմյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ, 178-րդ, 38-34-312-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով,

Տիգրան Բեսալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով,

Հովհաննես Ծառուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով,

Արամ Միհրանյանին`  ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով,

Գոռ Գաբրիելյանին`   ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/,

Վաղինակ Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով,

Բագրատ Հովսեփյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Տիգրան Բեսալյանի ու Հովհաննես Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026