Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո


Ռեբրենդինգի արդյունքում Evocabank-ի վերածվող Պրոմեթեյ Բանկը նոր մշակույթ կներդնի Հայաստանի բանկային համակարգում

Արագ փոփոխվող աշխարհում տեխնոլոգիական զարգացումներին զուգընթաց Հայաստանում առաջինը գրանցված Պրոմեթեյ առևտրային բանկը փոխում է ռազմավարությունը և բիզնես մոդելը, նոր իրականություն բերում Հայաստանի բանկային համակարգ: Սեպտեմբերի 15–ին «Մերիդիան էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ Պրոմեթեյ Բանկի ռեբրենդինգի միջոցառումը, որի ընթացքում էլ հայտարարվեց բանկի ռազմավարության և բիզնես մոդելի փոփոխության մասին, ինչը հաճախորդների համար առավել կհեշտացնի բանկի ծառայություններից օգտվելու հնարավորություններն ու պայմանները:

Պրոմեթեյ Բանկի վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը լրագրողներին հայտնեց, որ ռեբրենդինգի արդյունքում փոխվելու է բանկի անունը, սակայն հավելեց, որ միայն անվան փոփոխությամբ չեն սահմանափակվելու, իսկ իրական փոփոխություններն ավելի խորքային են: «Մենք փոխում ենք նաև մեր ռազմավարությունը և բիզնես մոդելը: Առաջնահերթությունը տալու ենք mobile հավելվածով մեր ծառայությունների հասանելիությանը: Բոլորս զգում ենք, որ տեխնոլոգիաների զարգացումը բերում է մեր կյանքի փոփոխության: Օրվա զգալի մասը մենք անցկացնում ենք ինտերնետում: Մենք տեսնում ենք, որ մեր սպառողների վարքագիծը ևս փոխվել է, և կանխատեսում ենք, որ մոտ ապագայում մարդիկ նախընտրելու են բանկային ծառայություններից օգտվել հեռախոսով: Դրա համար մեր հաճախորդների համար ծառայությունները հասանելի ենք դարձնելու նաև հեռախոսի միջոցով: Ունենալու ենք բջջային հավելված, որը, ներբեռնելով հեռախոսի մեջ, մեր հաճախորդները հնարավորություն կունենան նաև հեռախոսի միջոցով օգտվել բանկի ծառայություններից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Կարեն Եղիազարյանը:

Պրոմեթեյ Բանկի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը հայտնեց, որ ռեբրենդինգի արդյունքում բանկի անունը կլինի Evocabank: Նրա խոսքով՝ բանկի անունը և լոգոն ընտրվել են նոր գաղափարախոսությանը համապատասխան: «Evocabank անունը կապված է էվոլյուցիա բառի արմատից և նմանեցված է անգլերեն evoke բառին, որը նշանակում է արթնացնել: Evocabank-ը լինելու է արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ, որն առանձնանալու է նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ»,- ասաց Տաթևիկ Խաչատրյանը:

Նա հայտարարեց նաև բանկի կողմից առաջարկվող ակցիայի մասին, որը հնարավորություն է տալիս մեկնել անմոռանալի ուղևորության Դուբայ և այնտեղ ներկա լինել աշխարհահռչակ փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգին: «Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել ընդամենը երկու քայլ՝ հոկտեմբերի 1-31 ներառյալ ներբեռնել Evocatouch հավելվածը App Store-ից կամ Google Play-ից և դրա միջոցով ձեռք բերել Master card կամ Visa քարտ: Նոյեմբերի 1-ին ուղիղ եթերով հեռարձակվող վիճակահանության արդյունքում ընտրված 75 հաջողակները նոյեմբերի 16-ին հատուկ չվերթով կմեկնեն Դուբայ, կայցելեն հայտնի Miracle Garden, Burj Khalifa, կվայելեն հյուրասիրություն աշխարհի լավագույն Burj Al Arab Atlantis The Palm հյուրանոցներում, իսկ երեկոն կանցկացնեն հեքիաթային կրուիզ-նավի վրա՝ Dubai Marina-ում: Մասնակիցները ներկա կգտնվեն նաև Ջենիֆեր Լոպեսի համերգին՝ VIP տոմսերով: Յուրաքանչյուր ուղեգիր նախատեսված է երկու անձի համար»,- ընդգծեց Խաչատրյանը:

Պրոմեթեյ բանկի վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը նշեց, որ ռեբրենդինգի որոշումն ընդունվել է մի շարք ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում, քննարկվել են բոլոր առավելությունները, հնարավորություններն ու մարտահրավերները: «Արդյունքում ընտրվել է զարգացման նոր ուղի և տեսլական՝ լինել ամենանորարար և առաջադեմ առևտրային բանկը Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Սողոմոնյանը:

«Պրոմեթեյ» բանկի բաժնետեր Վազգեն Գևորկյանն էլ ընդգծեց, որ մոբայլ ծառայություններին անցնելը ժամանակի պահանջ է, քանի որ աշխարհը թվային է դառնում, ինչին պետք է պատրաստ լինել: «Evocabank-ի ստեղծմամբ մենք վերանայել ենք մեր ամբողջ ռազմավարությունը, գործելաոճը և բիզնես մոդելը: Ձգտելու ենք կոտրել ավանդական բենքինգի մասին կարծրատիպերը: Գործելու ենք mobile-first ձևաչափով. Յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս՝ նախևառաջ հաշվի ենք առնելու դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը»,- մանրամասնեց Գևորկյանը՝ հավելելով, որ բանկի բջջային հավելվածը՝ EvocaTouch-ը ունենալու է մի շարք նոր ֆունկցիաներ, որոնցով առանձնանալու է Հայաստանում գործող բոլոր հավելվածներից:

Միջոցառման հյուրերը երեկոյի ընթացքում ականատես եղան նաև գեղեցիկ համերգային ծրագրի, որի գլխավոր դեմքը սիրված երգչուհի Իվետա Մուկուչյանն էր: Հրավիրվածներն  ականատես եղան նաև Evocabank-ի իմիջային արշավի հոլովակի պրեմիերային:

 

Իսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՀայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութUcom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութՊայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ«Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանՍադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան