Yerevan, 24.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ռեբրենդինգի արդյունքում Evocabank-ի վերածվող Պրոմեթեյ Բանկը նոր մշակույթ կներդնի Հայաստանի բանկային համակարգում

Society

Արագ փոփոխվող աշխարհում տեխնոլոգիական զարգացումներին զուգընթաց Հայաստանում առաջինը գրանցված Պրոմեթեյ առևտրային բանկը փոխում է ռազմավարությունը և բիզնես մոդելը, նոր իրականություն բերում Հայաստանի բանկային համակարգ: Սեպտեմբերի 15–ին «Մերիդիան էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ Պրոմեթեյ Բանկի ռեբրենդինգի միջոցառումը, որի ընթացքում էլ հայտարարվեց բանկի ռազմավարության և բիզնես մոդելի փոփոխության մասին, ինչը հաճախորդների համար առավել կհեշտացնի բանկի ծառայություններից օգտվելու հնարավորություններն ու պայմանները:

Պրոմեթեյ Բանկի վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը լրագրողներին հայտնեց, որ ռեբրենդինգի արդյունքում փոխվելու է բանկի անունը, սակայն հավելեց, որ միայն անվան փոփոխությամբ չեն սահմանափակվելու, իսկ իրական փոփոխություններն ավելի խորքային են: «Մենք փոխում ենք նաև մեր ռազմավարությունը և բիզնես մոդելը: Առաջնահերթությունը տալու ենք mobile հավելվածով մեր ծառայությունների հասանելիությանը: Բոլորս զգում ենք, որ տեխնոլոգիաների զարգացումը բերում է մեր կյանքի փոփոխության: Օրվա զգալի մասը մենք անցկացնում ենք ինտերնետում: Մենք տեսնում ենք, որ մեր սպառողների վարքագիծը ևս փոխվել է, և կանխատեսում ենք, որ մոտ ապագայում մարդիկ նախընտրելու են բանկային ծառայություններից օգտվել հեռախոսով: Դրա համար մեր հաճախորդների համար ծառայությունները հասանելի ենք դարձնելու նաև հեռախոսի միջոցով: Ունենալու ենք բջջային հավելված, որը, ներբեռնելով հեռախոսի մեջ, մեր հաճախորդները հնարավորություն կունենան նաև հեռախոսի միջոցով օգտվել բանկի ծառայություններից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Կարեն Եղիազարյանը:

Պրոմեթեյ Բանկի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը հայտնեց, որ ռեբրենդինգի արդյունքում բանկի անունը կլինի Evocabank: Նրա խոսքով՝ բանկի անունը և լոգոն ընտրվել են նոր գաղափարախոսությանը համապատասխան: «Evocabank անունը կապված է էվոլյուցիա բառի արմատից և նմանեցված է անգլերեն evoke բառին, որը նշանակում է արթնացնել: Evocabank-ը լինելու է արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ, որն առանձնանալու է նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ»,- ասաց Տաթևիկ Խաչատրյանը:

Նա հայտարարեց նաև բանկի կողմից առաջարկվող ակցիայի մասին, որը հնարավորություն է տալիս մեկնել անմոռանալի ուղևորության Դուբայ և այնտեղ ներկա լինել աշխարհահռչակ փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգին: «Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել ընդամենը երկու քայլ՝ հոկտեմբերի 1-31 ներառյալ ներբեռնել Evocatouch հավելվածը App Store-ից կամ Google Play-ից և դրա միջոցով ձեռք բերել Master card կամ Visa քարտ: Նոյեմբերի 1-ին ուղիղ եթերով հեռարձակվող վիճակահանության արդյունքում ընտրված 75 հաջողակները նոյեմբերի 16-ին հատուկ չվերթով կմեկնեն Դուբայ, կայցելեն հայտնի Miracle Garden, Burj Khalifa, կվայելեն հյուրասիրություն աշխարհի լավագույն Burj Al Arab Atlantis The Palm հյուրանոցներում, իսկ երեկոն կանցկացնեն հեքիաթային կրուիզ-նավի վրա՝ Dubai Marina-ում: Մասնակիցները ներկա կգտնվեն նաև Ջենիֆեր Լոպեսի համերգին՝ VIP տոմսերով: Յուրաքանչյուր ուղեգիր նախատեսված է երկու անձի համար»,- ընդգծեց Խաչատրյանը:

Պրոմեթեյ բանկի վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը նշեց, որ ռեբրենդինգի որոշումն ընդունվել է մի շարք ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում, քննարկվել են բոլոր առավելությունները, հնարավորություններն ու մարտահրավերները: «Արդյունքում ընտրվել է զարգացման նոր ուղի և տեսլական՝ լինել ամենանորարար և առաջադեմ առևտրային բանկը Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Սողոմոնյանը:

«Պրոմեթեյ» բանկի բաժնետեր Վազգեն Գևորկյանն էլ ընդգծեց, որ մոբայլ ծառայություններին անցնելը ժամանակի պահանջ է, քանի որ աշխարհը թվային է դառնում, ինչին պետք է պատրաստ լինել: «Evocabank-ի ստեղծմամբ մենք վերանայել ենք մեր ամբողջ ռազմավարությունը, գործելաոճը և բիզնես մոդելը: Ձգտելու ենք կոտրել ավանդական բենքինգի մասին կարծրատիպերը: Գործելու ենք mobile-first ձևաչափով. Յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս՝ նախևառաջ հաշվի ենք առնելու դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը»,- մանրամասնեց Գևորկյանը՝ հավելելով, որ բանկի բջջային հավելվածը՝ EvocaTouch-ը ունենալու է մի շարք նոր ֆունկցիաներ, որոնցով առանձնանալու է Հայաստանում գործող բոլոր հավելվածներից:

Միջոցառման հյուրերը երեկոյի ընթացքում ականատես եղան նաև գեղեցիկ համերգային ծրագրի, որի գլխավոր դեմքը սիրված երգչուհի Իվետա Մուկուչյանն էր: Հրավիրվածներն  ականատես եղան նաև Evocabank-ի իմիջային արշավի հոլովակի պրեմիերային:

 

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue