Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»


Ալիևն այնքան է հմտացել, որ կարող է բռնատիրության թեմայով սեմինար անցկացնել. The Washington Post

Միջազգային

Հեղինակավոր The Washington Post պարբերականի խմբագրակազմը հանդես է եկել ծավալուն հոդվածով, որում քննադատվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմը:

Հոդվածում ներկայացվում է Ալիևի բռնատիրական ռեժիմի ամենակարկառուն ընդդիմախոսներից մեկի՝ անկախ լրագրող Աֆղան Մուխթարլըի ձերբակալության դեպքը: Հայտնի է, որ լրագրողը, վախենալով իշխանական հետապնդումներից, 2015թ. մեկնել էր Վրաստան, սակայն «Ադրբեջանի ոստիկանությունն անցավ երկրի սահմաններից դուրս ու կարողացավ Վրաստանից հետ բերել լրագրողին»:

Հոդվածի հեղինակներն ուշագրավ են համարում այն փաստը, որ անհետանալու ժամանակ Մուխթարլըն  հետաքննում էր Ալիևի՝ Վրաստանում ունեցած անձնական հաշիվները: Հայտնի է, որ լրագրողին առևանգել են Թբիլիսիում նրա տան մոտից, ծեծել են, աչքերը կապել, բերել վրաց-ադրբեջանական սահման, որտեղ նրա գրպանն են մտցրել 10.000 եվրո: Դրանից հետո ադրբեջանական իշխանությունները նրան մեղադրել են  սահմանն ապօրինի հատելու ու մաքսանենգությամբ զբաղվելու համար: Այդ դեպքից ամիսներ են անցել, բայց Մուխթարլըն դեռևս բանտում է:

«Մուխթարլըի դեպքը գարշելի է: Ալիևը հեշտորեն կարողացավ իր բռնի մեթոդները կիրառել մեկ այլ երկրի՝ Վրաստանի սրտում: Թեև Եվրոպական խորհրդարանը դատապարտող բանաձև է ընդունել, այնուհանդերձ՝ նման պահվածքն, ինչպես պետքն է, չի արժանացել միջազգային հանրության կտրուկ դատապարտմանը: ԱՄՆ պետքարտուղարությունն ուղղակի կարճ հայտարարությամբ ասաց, որ «մտահոգված է առևանգման դեպքի առնչությամբ»: Նման կաշկանդվածությունը կարող է Ալիևի կողմից ընկալվել հետևյալ կերպ՝ նախագահ Թրամփի կառավարման օրոք Միացյալ Նահանգներին չի մտահոգում այլ պետություններում մարդու իրավունքների պաշտպանությունն ու օրենքի գերակայությունը»,-նշվում է հոդվածում:

Հեղինակները հավելում են, որ Ալիևն այնքան է հմտացել բազմապիսի հետամնաց մեթոդների կիրառման հարցում, որ կարող է բռնատիրության թեմայով սեմինար անցկացնել:

«Եվ ցավոք, այդ սեմինարների ժամանակ դասասենյակը լեփ-լեցուն կլինի»,-նկատում է WP-ի խմբագրակազմը:

Այս պատմության մեջ ուշադրությունը հրավիրվում է նաև Վրաստանի ունեցած մութ դերակատարման վրա:

«Դեպի Եվրոպական միություն ու ժողովրդավարություն ձգտող Վրաստանը ներքաշվա՞ծ է արդյոք ադրբեջանցու սահմանային առևանգման գործում: Հայտնի է, որ Վրաստանի իշխանությունները հերքել են դա ու խոստացել հետաքննություն սկսել, բայց առ այսօր չնչին գործ է արվել: Վրաստանը ճիշտ կաներ, եթե հնարավորինս արագ ներկայացներ առևանգման մասին ամբողջ ճշմարտությունը, իսկ Ադրբեջանն էլ պետք է ազատ արձակի Մուխթարլըին: Բացի այդ, լավ կլինի, եթե ավելի շատ երկրներ դատապարտեն Ալիևի կեղտոտ հնարքները. դա կարող է զսպել բռնապետի ձեռքերը», -եզրափակում է WP-ն:

Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)