Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո


ՀՀ ԳԱԱ-ն, բնապահպանության ու արտակարգ իրավիճակների նախարարությունները հնգամյա համատեղ պիլոտային ծրագրեր կիականացնեն

 ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կնքվել է համագործակցության համաձայնագիր ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ‹‹Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն›› ՊՈԱԿ-ի միջև: Համաձայնագիրը ստորագրել են վերոհիշյալ կառույցների տնօրեններ Սիմոն Պապյանը, Վլադիմիր Սահակյանը և Լևոն Վարդանյանը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և այլ պաշտոնատար անձինք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով ներկաներին` Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է համագործակցության հեռանկարները և համաձայնագրի շրջանակներում ԳԱԱ-ի կողմից ընձեռվելիք տեխնիկական նոր հնարավորությունները:

Վլադիմիր Սահակյանը  նշել է, որ 2009 թվականից համաձայնագրի կողմեր հանդիսացող կառույցները համագործակցում են և ներկայում ստորագրվում են 5 տարվա համար համատեղ իրականացվելիք պիլոտային ծրագրեր:

Սիմոն Պապյանը, ներկայացնելով ԳԱԱ-ի և ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցության հիմնական ուղղությունները, նշել է, որ այս համաձայնագրով այն կդրվի իրավական հիմքի վրա, ինչը կբարձրացնի համատեղ աշխատանքների արդյունավետությունը:

‹‹Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը կարևորել է ԳԱԱ-ի հետ համագործակցությունը, ինչը մասնավորապես նպաստել է հիդրոօդերևութաբանության ոլորտում զարգացումների ապահովմանը:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կարևորել է ԳԱԱ-ի գիտական ներուժի օգտագործումը հանրապետության բոլոր ոլորտներում և առաջարկել  երեք կառույցների միջև առաջիկայում ստորագրել ավելի ընդգրկուն` շրջանակային  համաձայնագիր, ինչը հնարավորություն կտա ԳԱԱ-ին լիարժեք ներգրավվել պետական և դրամաշնորհային ծրագրերին և կուժեղացնի համագործակցությունը գլոբալ կլիմայական փոփոխություններով պայմանավորված զարգացումներին արձագանքելու և մեղմման գործընթացներ իրականացնելու ուղղությամբ: 

«ՀՀ բնապահպանությաննախարարությունում ձևավորելով «Շրջակա միջավայրի մոնիթորինգի ևտեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը` մեր առաջ նպատակ ենք դրել ստեղծելմի համակարգ, որը կիրականացնի շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչներովմոնիթորինգ, քանի որ դրանք փոխկապված են, և կտա լիարժեքկանխատեսումներ: Այդ նպատակներն արդյունավետ իրականացնելու համարանհրաժեշտություն է ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ գիտականորեն հիմնավորվածծրագրերի իրականացումը»,- նշել է բնապահպանության նախարարը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ողջունելով համագործակցության հուշագրի ստորագրումը, շեշտել է, որ այն էապես կօգնի իր ղեկավարած գերատեսչությանը արդյունավետորեն լուծել կարևորագույն խնդիրներից մեկը` վաղ ազդարարման և աղետների կանխարգելման հարցը:

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլոմների ինստիտուտը համատեղ ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների հետ վերջին տարիներին մի շարք աշխատանքներ է իրականացրել բնապահպանական խնդիրները տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով լուծելու ուղղությամբ: Մասնավորապես, մթնոլորտ արտանետումների կառավարման բնագավառում ուսումնասիրվել և փորձարկվել են  ժամանակակից թվային մոդելներ մթնոլորտային օդի աղտոտվածության գնահատման և կանխատեսման համար, ստեղծվել են տվյալների էլեկտրոնային բազաներ, քարտեզագրվել են մթնոլորտ արտանետումներն  անշարժ աղբյուրներից:  Սույն Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մի շարք աշխատանքներ էլեկտրոնային կառավարման համակարգի ստեղծման, տվյալների բազաների ստեղծման, մթնոլորտի աղտոտվածության գնահատման, քարտեզագրման, մոդելավորման, ինչպես նաև մոնիթորինգի ավտոմատացված (առցանց) համակարգի ստեղծման ուղղություններով:

Համաձայնագրի կնքումը նոր թափ կտա այս աշխատանքներին և հնարավորություն կընձեռի ներդնել գիտական հետազոտություններն արտադրական գործունեության մեջ, կամրապնդի ՀՀ ԳԱԱ և ՀՀ բնապահպանության նախարարության համագործակցությունը: 

Ծրագրից ստացված արդյունքները կարևոր են տնտեսության տարբեր ճյուղերի, բիզնես միջավայրի,  ինչպես նաև գիտական և ուսումնական հաստատությունների համար: Ստեղծված էլեկտրոնային կառավարման համակարգերը թույլ կտան բարձրացնել բնապահպանական կառավարման արդյունավետությունը և թափանցիկությունը, կապահովեն տվյալների հուսալիությունն ու հասանելիությունը, կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Ի՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՀայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութUcom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութՊայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ«Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանՍադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը