Yerevan, 12.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ ԳԱԱ-ն, բնապահպանության ու արտակարգ իրավիճակների նախարարությունները հնգամյա համատեղ պիլոտային ծրագրեր կիականացնեն

 ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կնքվել է համագործակցության համաձայնագիր ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ‹‹Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն›› ՊՈԱԿ-ի միջև: Համաձայնագիրը ստորագրել են վերոհիշյալ կառույցների տնօրեններ Սիմոն Պապյանը, Վլադիմիր Սահակյանը և Լևոն Վարդանյանը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և այլ պաշտոնատար անձինք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով ներկաներին` Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է համագործակցության հեռանկարները և համաձայնագրի շրջանակներում ԳԱԱ-ի կողմից ընձեռվելիք տեխնիկական նոր հնարավորությունները:

Վլադիմիր Սահակյանը  նշել է, որ 2009 թվականից համաձայնագրի կողմեր հանդիսացող կառույցները համագործակցում են և ներկայում ստորագրվում են 5 տարվա համար համատեղ իրականացվելիք պիլոտային ծրագրեր:

Սիմոն Պապյանը, ներկայացնելով ԳԱԱ-ի և ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցության հիմնական ուղղությունները, նշել է, որ այս համաձայնագրով այն կդրվի իրավական հիմքի վրա, ինչը կբարձրացնի համատեղ աշխատանքների արդյունավետությունը:

‹‹Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը կարևորել է ԳԱԱ-ի հետ համագործակցությունը, ինչը մասնավորապես նպաստել է հիդրոօդերևութաբանության ոլորտում զարգացումների ապահովմանը:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կարևորել է ԳԱԱ-ի գիտական ներուժի օգտագործումը հանրապետության բոլոր ոլորտներում և առաջարկել  երեք կառույցների միջև առաջիկայում ստորագրել ավելի ընդգրկուն` շրջանակային  համաձայնագիր, ինչը հնարավորություն կտա ԳԱԱ-ին լիարժեք ներգրավվել պետական և դրամաշնորհային ծրագրերին և կուժեղացնի համագործակցությունը գլոբալ կլիմայական փոփոխություններով պայմանավորված զարգացումներին արձագանքելու և մեղմման գործընթացներ իրականացնելու ուղղությամբ: 

«ՀՀ բնապահպանությաննախարարությունում ձևավորելով «Շրջակա միջավայրի մոնիթորինգի ևտեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը` մեր առաջ նպատակ ենք դրել ստեղծելմի համակարգ, որը կիրականացնի շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչներովմոնիթորինգ, քանի որ դրանք փոխկապված են, և կտա լիարժեքկանխատեսումներ: Այդ նպատակներն արդյունավետ իրականացնելու համարանհրաժեշտություն է ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ գիտականորեն հիմնավորվածծրագրերի իրականացումը»,- նշել է բնապահպանության նախարարը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ողջունելով համագործակցության հուշագրի ստորագրումը, շեշտել է, որ այն էապես կօգնի իր ղեկավարած գերատեսչությանը արդյունավետորեն լուծել կարևորագույն խնդիրներից մեկը` վաղ ազդարարման և աղետների կանխարգելման հարցը:

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլոմների ինստիտուտը համատեղ ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների հետ վերջին տարիներին մի շարք աշխատանքներ է իրականացրել բնապահպանական խնդիրները տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով լուծելու ուղղությամբ: Մասնավորապես, մթնոլորտ արտանետումների կառավարման բնագավառում ուսումնասիրվել և փորձարկվել են  ժամանակակից թվային մոդելներ մթնոլորտային օդի աղտոտվածության գնահատման և կանխատեսման համար, ստեղծվել են տվյալների էլեկտրոնային բազաներ, քարտեզագրվել են մթնոլորտ արտանետումներն  անշարժ աղբյուրներից:  Սույն Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մի շարք աշխատանքներ էլեկտրոնային կառավարման համակարգի ստեղծման, տվյալների բազաների ստեղծման, մթնոլորտի աղտոտվածության գնահատման, քարտեզագրման, մոդելավորման, ինչպես նաև մոնիթորինգի ավտոմատացված (առցանց) համակարգի ստեղծման ուղղություններով:

Համաձայնագրի կնքումը նոր թափ կտա այս աշխատանքներին և հնարավորություն կընձեռի ներդնել գիտական հետազոտություններն արտադրական գործունեության մեջ, կամրապնդի ՀՀ ԳԱԱ և ՀՀ բնապահպանության նախարարության համագործակցությունը: 

Ծրագրից ստացված արդյունքները կարևոր են տնտեսության տարբեր ճյուղերի, բիզնես միջավայրի,  ինչպես նաև գիտական և ուսումնական հաստատությունների համար: Ստեղծված էլեկտրոնային կառավարման համակարգերը թույլ կտան բարձրացնել բնապահպանական կառավարման արդյունավետությունը և թափանցիկությունը, կապահովեն տվյալների հուսալիությունն ու հասանելիությունը, կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year