Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանն արձագանքել է աղմկահարույց միջադեպին Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Եղանակը Հայաստանում


Ներկայացվել է «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք»-ի 14 հատորների շնորհանդեսը

Հասարակություն

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք» մատենաշարի 14 հատորների շնորհանդեսը («Ատանայի հայոց պատմութիւն», «Պատմութիւն Տարօնի աշխարհի», «Պատմութիւն Անթէպի հայոց Ա», «Պատմութիւն Անթէպի հայոց Բ», «Հաճընի ընդհանուր պատմութիւնը», «Դիւցազնական Ուրֆան եւ իր հայորդիները», «Պատմագիրք Կիւրինի», «Քեսապ: Տեղագրութիւն, բնակավայրեր, բնակչութիւն, պատմութիւն, տնտեսութիւն», «Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զեյթուն», «Պատմութիւն հայ Կեսարիոյ Ա», «Պատմութիւն հայ Կեսարիոյ: Տեղագրական, պատմական եւ ազգագրական ուսումնասիրութիւն Բ», «Պատմութիւն հայոց Արաբկիրի Ա», «Պատմութիւն հայոց Արաբկիրի», «Յիշատակարան Րումտիկինի»):

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյան, ՀՀ ԳԱԱ պատմությա ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, մատենաշարի խմբագիր Ժիրայր Դանիելյանը, գիտնականներ, մտավորականներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Արտահայտելով իր հիաացմունքը իրականացված հսկայածավալ աշխատանքի վերաբերյալ՝ նա նշեց. «Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության նախաձեռնությամբ և անձամբ Արամ Ա կաթողիկոսի հայրենանվեր ջանքերով վերահրատարակվել են Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի քաղաքներին, շրջաններին նվիրված հուշամատյանները, ամենատարբեր ուսումնասիրությունները՝ մատչելի դարձնելով դրանք գիտական ու հասարակական լայն շրջաննակներին: Այդ նպատակով ձևավորված Հանձնախումբը հսկայական աշխատանք է տարել Հայոց Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ մեր ժողովրդի պատմությունը և հավաքական հիշողությունը հավերժացնող այս հատորյակների սրբագրական, տեղանունների ու անձնանուների ցանկերի կազմման, լրացումների ու հրատարակության գործում: Խնամքով պահպանվել են յուրաքանչյուր հատորին մաս կազմող բաժինները, քարտեզները, գծանկարներն ու լուսանկարները: Առաջին հատորի հրատարակության լույսընծայման առթիվ հատորյակի առաջաբանում տեղ գտած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի Հայրապետական օրհնության գիրը լավագույնս արտահայտում է այսօրինակ ձեռնարկի նպատակներն ու կարևորությունը»:  Նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նաև մատենաշարի մեկենասներին:      

Շնորհավորելով մատենաշարի լույսընծայման առթիվ՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ այս շնորհանդեսը իր տեսակի մեջ եզակի և յուրօրինակ իրադարձություն է: «Այսօր մեր սեղանին են ծանրակշիռ գիտական աշխատություններ: Երբ 2012 թվականին գտնվում էի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանում, տեսնում էի, թե ինչպես, ինչ տքնանքի և աշխատասիրության գնով էին հրատարակվում այս գրքերը: Գրքեր, որոնք լուսաբանում են Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի պատմությունը Ցեղասպանությունից առաջ, Ցեղասպանության ժամանակ և հետո: Յուրաքանչյուր հատոր ներառում է Կիլիկիայի և Արևմտյան Հայաստանի այս կամ այն գավառի աշխարհագրությունը, պատմությունը, բանահյուսությունը, ազգագրությունը, կենցաղը, ասել է թե՝ պատմությունն իր ամբողջության մեջ»,-նշեց Աշոտ Մելքոնյանը:

Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանն ընդգծեց, որ հուշամատյանները սոսկ հուշագրություններ չեն, դրանք իրենց ծավալով, նյութի առատությամբ և ամենատարբեր բնագավառների մասին տեղեկություններով առավել նմանվում են հանրագիտարանների: «Մոռացությունից և կորուստից փրկվել է վիթխարի նյութ: Այս գրքերը սոսկ վերահրատարակումներ չեն: Խմբագրակազմը ահռելի աշխատանք է կատարել՝ իրականացնելով ճշգրտումներ, քերականական շտկումներ, յուրաքանչյուր հատորին կցելով նաև տեղանունների և անձնանունների ցանկեր, որոնք աշխատություններին առանձնակի գիտական արժեք են հաղորդում»:

Ելույթ ունեցավ նաև «Քեսապ: Տեղագրութիւն, բնակավայրեր, բնակչութիւն, պատմութիւն, տնտեսութիւն» հատորի հեղինակ, պատմաբան Հակոբ Չոլաքյանը և հույս հայտնեց, որ հատորների հրատարակությունը շարունակական բնույթ կկրի:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ֆակուլտետի անունից շնորհակալություն հայտնեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությանը և մատենաշարի խմբագիր Ժիրայր Դանիելյանին նման պատմագիտական աշխատությունների լույսընծայման համար:

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյանն իր խոսքում նշեց. «Չեմ կարող երախտագիտություն չհայտնել Գիտությունների ազգային ակադեմիային, Սփյուռքի նախարարությանը՝ հանձին նախարար Հրանուշ Հակոբյանի, ով իր քաջալերանքի խոսքերով մեզ միշտ ուժ է տալիս: Վստահ եմ, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության և Սփյուռքի նախարարության սերտ, գործնական հարաբերությունները շարունակական և առավել արգասաբեր կլինեն: Մենք պիտի շարունակենք նույն ոգով և փորձենք  հաջորդիվ հրատարակել նաև մեր պատմագրության անտիպ էջերը»:

Այնուհետև ելույթ ունեցավ «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք» մատենաշարի խմբագիր Ժիրայր Դանիելյանը: Նա ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի օրհնության խոսքը: «Մեր այս գործի շարժիչ ուժը եղել է հենց Վեհափառ Հայրապետը: Երբ նոր էինք սկսում մատենաշարը հրատարակել, նպատակ ունեինք հատորների թիվը հասցնել 60-ի, այժմ տպարանում է գտնվում մատենաշարի 15-րդ հատորը: Կա մարդուժի պակաս, սակայն ես վստահ եմ, որ հետագա սերունդները կշարունակեն մեր գործը: Ցանկանում եմ տեղեկացնել, որ շուտով մատենաշարի 50 օրինակ կուղարկվի Հայաստան, որոնք կտրամադրվեն Մատենադարանին, ակադեմիական կենտրոններին, պատմաբաններին, բանասերներին»:

 

«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանն արձագանքել է աղմկահարույց միջադեպին Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբ