Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ներկայացվել է «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք»-ի 14 հատորների շնորհանդեսը

Общество

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք» մատենաշարի 14 հատորների շնորհանդեսը («Ատանայի հայոց պատմութիւն», «Պատմութիւն Տարօնի աշխարհի», «Պատմութիւն Անթէպի հայոց Ա», «Պատմութիւն Անթէպի հայոց Բ», «Հաճընի ընդհանուր պատմութիւնը», «Դիւցազնական Ուրֆան եւ իր հայորդիները», «Պատմագիրք Կիւրինի», «Քեսապ: Տեղագրութիւն, բնակավայրեր, բնակչութիւն, պատմութիւն, տնտեսութիւն», «Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զեյթուն», «Պատմութիւն հայ Կեսարիոյ Ա», «Պատմութիւն հայ Կեսարիոյ: Տեղագրական, պատմական եւ ազգագրական ուսումնասիրութիւն Բ», «Պատմութիւն հայոց Արաբկիրի Ա», «Պատմութիւն հայոց Արաբկիրի», «Յիշատակարան Րումտիկինի»):

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյան, ՀՀ ԳԱԱ պատմությա ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, մատենաշարի խմբագիր Ժիրայր Դանիելյանը, գիտնականներ, մտավորականներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Արտահայտելով իր հիաացմունքը իրականացված հսկայածավալ աշխատանքի վերաբերյալ՝ նա նշեց. «Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության նախաձեռնությամբ և անձամբ Արամ Ա կաթողիկոսի հայրենանվեր ջանքերով վերահրատարակվել են Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի քաղաքներին, շրջաններին նվիրված հուշամատյանները, ամենատարբեր ուսումնասիրությունները՝ մատչելի դարձնելով դրանք գիտական ու հասարակական լայն շրջաննակներին: Այդ նպատակով ձևավորված Հանձնախումբը հսկայական աշխատանք է տարել Հայոց Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ մեր ժողովրդի պատմությունը և հավաքական հիշողությունը հավերժացնող այս հատորյակների սրբագրական, տեղանունների ու անձնանուների ցանկերի կազմման, լրացումների ու հրատարակության գործում: Խնամքով պահպանվել են յուրաքանչյուր հատորին մաս կազմող բաժինները, քարտեզները, գծանկարներն ու լուսանկարները: Առաջին հատորի հրատարակության լույսընծայման առթիվ հատորյակի առաջաբանում տեղ գտած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի Հայրապետական օրհնության գիրը լավագույնս արտահայտում է այսօրինակ ձեռնարկի նպատակներն ու կարևորությունը»:  Նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նաև մատենաշարի մեկենասներին:      

Շնորհավորելով մատենաշարի լույսընծայման առթիվ՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ այս շնորհանդեսը իր տեսակի մեջ եզակի և յուրօրինակ իրադարձություն է: «Այսօր մեր սեղանին են ծանրակշիռ գիտական աշխատություններ: Երբ 2012 թվականին գտնվում էի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանում, տեսնում էի, թե ինչպես, ինչ տքնանքի և աշխատասիրության գնով էին հրատարակվում այս գրքերը: Գրքեր, որոնք լուսաբանում են Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի պատմությունը Ցեղասպանությունից առաջ, Ցեղասպանության ժամանակ և հետո: Յուրաքանչյուր հատոր ներառում է Կիլիկիայի և Արևմտյան Հայաստանի այս կամ այն գավառի աշխարհագրությունը, պատմությունը, բանահյուսությունը, ազգագրությունը, կենցաղը, ասել է թե՝ պատմությունն իր ամբողջության մեջ»,-նշեց Աշոտ Մելքոնյանը:

Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանն ընդգծեց, որ հուշամատյանները սոսկ հուշագրություններ չեն, դրանք իրենց ծավալով, նյութի առատությամբ և ամենատարբեր բնագավառների մասին տեղեկություններով առավել նմանվում են հանրագիտարանների: «Մոռացությունից և կորուստից փրկվել է վիթխարի նյութ: Այս գրքերը սոսկ վերահրատարակումներ չեն: Խմբագրակազմը ահռելի աշխատանք է կատարել՝ իրականացնելով ճշգրտումներ, քերականական շտկումներ, յուրաքանչյուր հատորին կցելով նաև տեղանունների և անձնանունների ցանկեր, որոնք աշխատություններին առանձնակի գիտական արժեք են հաղորդում»:

Ելույթ ունեցավ նաև «Քեսապ: Տեղագրութիւն, բնակավայրեր, բնակչութիւն, պատմութիւն, տնտեսութիւն» հատորի հեղինակ, պատմաբան Հակոբ Չոլաքյանը և հույս հայտնեց, որ հատորների հրատարակությունը շարունակական բնույթ կկրի:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ֆակուլտետի անունից շնորհակալություն հայտնեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությանը և մատենաշարի խմբագիր Ժիրայր Դանիելյանին նման պատմագիտական աշխատությունների լույսընծայման համար:

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյանն իր խոսքում նշեց. «Չեմ կարող երախտագիտություն չհայտնել Գիտությունների ազգային ակադեմիային, Սփյուռքի նախարարությանը՝ հանձին նախարար Հրանուշ Հակոբյանի, ով իր քաջալերանքի խոսքերով մեզ միշտ ուժ է տալիս: Վստահ եմ, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության և Սփյուռքի նախարարության սերտ, գործնական հարաբերությունները շարունակական և առավել արգասաբեր կլինեն: Մենք պիտի շարունակենք նույն ոգով և փորձենք  հաջորդիվ հրատարակել նաև մեր պատմագրության անտիպ էջերը»:

Այնուհետև ելույթ ունեցավ «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք» մատենաշարի խմբագիր Ժիրայր Դանիելյանը: Նա ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի օրհնության խոսքը: «Մեր այս գործի շարժիչ ուժը եղել է հենց Վեհափառ Հայրապետը: Երբ նոր էինք սկսում մատենաշարը հրատարակել, նպատակ ունեինք հատորների թիվը հասցնել 60-ի, այժմ տպարանում է գտնվում մատենաշարի 15-րդ հատորը: Կա մարդուժի պակաս, սակայն ես վստահ եմ, որ հետագա սերունդները կշարունակեն մեր գործը: Ցանկանում եմ տեղեկացնել, որ շուտով մատենաշարի 50 օրինակ կուղարկվի Հայաստան, որոնք կտրամադրվեն Մատենադարանին, ակադեմիական կենտրոններին, պատմաբաններին, բանասերներին»:

 

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank