Երևան, 31.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ» Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ» «Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ» Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ» Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ» «Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ» Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ» Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ»


Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում գործող նորաստեղծ Կոնսուլտատիվ ախտորոշման բաժնի ղեկավար Էմմա Ծառուկյան

Հարցազրույց

Կայացած, ինքնաբավ ու անկախ կնոջ կերպարը որքան գրավիչ, այնքան էլ երբեմն վախեցնող է թվում, քանի որ հակասում է կարծրատիպային մտածողությանն ու արժեքներին: Սակայն 21-րդ դարի կինը կոտրեց այդ մոտեցումը` ապացուցելով, որ հնարավոր է լինել նվիրված կին, մայր, սիրել ընտանիքն ու երեխաներին, բայց ունենալ նաև ընտանիքից դուրս սեփական աշխարհը, ուր դրսևորվում և նյութական են դառնում կնոջ մասնագիտական երազանքները: 
Էմմա Ծառուկյանն այդ կանանցից մեկն է` երիտասարդ հայուհի, ով, առաջնորդվելով մարդկանց աջակցելու մարդասիրական մղումներով, ընտրեց բժշկի` ակնաբույժի մասնագիտությունը, և այսօր նրա ստեղծած Կոնսուլտատիվ ախտորոշման բաժնի շնորհիվ` ՀՀ-ում ակնաբուժության ոլորտը զարգացման նոր փուլ է մտել:

«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի գլխավոր հարցազրույցի շրջանակներում ներկայացնում ենք միկրովիրաբույժ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում գործող նորաստեղծ Կոնսուլտատիվ ախտորոշման բաժնի ղեկավար 

Էմմա Ծառուկյանին:

-Տիկի՛ն Ծառուկյան, Դուք ավարտել եք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ստացել ակնաբույժի որակավորում: Հետաքրքիր է իմանալ, ինչպե՞ս որոշեցիք ընտրել բժշկի` ակնաբույժի մասնագիտությունը:

-Մասնագիտությանս ընտրությունն ամենևին էլ պատահական չի եղել: Իհարկե, ի տարբերություն շատ ու շատ երիտասարդների, ովքեր դեռ մանկուց սիրել են բժշկի մասնագիտությունն ու երազել բժիշկ դառնալու մասին, ես նման երազանքներ չեմ ունեցել, այդ որոշմանը հանգել եմ առավել հասուն տարիքում` գիտակցելով բժշկի կոչման ողջ պատասխանատվությունը: Մասնագիտությանս ընտրության հիմքում եղել է ցանկությունը օգնել մարդկանց, և դա բնական է, քանի որ աչքիս առաջ մշտապես ունեցել եմ իմ ընտանիքի, մասնավորապես` հորս օրինակը, մերձավորին, ծանոթին ու անծանոթին օգնության ձեռք մեկնելու նրա անսահման ցանկությունը: Ինչպես նաև, ես մեր ընտանիքում մշտապես տեսել եմ այնպիսի փոխհարաբերություններ, որոնցում գերիշխողը մարդասիրությունն է եղել: Ու երևի թե սկզբում ենթագիտակցական, իսկ հետագայում արդեն գիտակցական մակարդակում իմ մեջ ձևավորվեց և ամրապնդվեց բժիշկ դառնալու ցանկությունը, որովհետև սա այն եզակի մասնագիտությունն է, որը թույլ է տալիս առավելագույնս օգնության ձեռք մեկնել մարդկանց, աջակցել չկորցնելու ամենաթանկը` առողջությունը:

Կյանքիս այս փուլում իմ ամենամեծ ձեռքբերումը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Կոնսուլտատիվ ախտորոշման նոր բաժնի ստեղծումն է` մի նախագիծ, որի իրականացման համար արել եմ առավելագույնը:

-Ի՞նչ հաջողություններ եք ունեցել աշխատանքում, ո՞րն եք համարում մասնագիտական Ձեր ամենակարևոր ձեռքբերումը: 

-Կարծում եմ` մասնագիտական կյանքում իմ կարևորագույն ձեռքբերումներն ու նվաճումները դեռ առջևում են, սակայն այսօր ևս ունեմ հաջողություններ, որոնցով ուրախանում եմ: Առաջին հերթին ինձ համար մեծ կարևորություն ունի այն հանգամանքը, որ կլինիկական օրդինատուրայի իմ ղեկավարն է եղել ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը, ինչը մի կողմից մեծ պատիվ է, մյուս կողմից` մեծագույն պատասխանատվություն ինձ համար: Ես իմ ունեցած բոլոր ձեռքբերումների, որպես վիրաբույժ` ինձ պատրաստելու, մասնագիտական խորը գիտելիքներ ու փորձ փոխանցելու համար խորապես շնորհակալ եմ իմ ղեկավարին ու ՀՀ-ում ակնաբուժության ոլորտի լավագույն մասնագետներին, որոնցից են Արմեն Վարդանյանը, Լիլիթ Ոսկանյանը, Աննա Հովակիմյանը, Գեորգի Գրիգորյանը: 
Եվ, ի վերջո, կյանքիս այս փուլում իմ ամենամեծ ձեռքբերումը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Կոնսուլտատիվ ախտորոշման նոր բաժնի ստեղծումն է` մի նախագիծ, որի իրականացման համար արել եմ առավելագույնը և պետք է շարունակեմ աշխատել բաժնի զարգացման ու մատուցվող ակնաբուժական ծառայությունների կատարելագործման ուղղությամբ: 

 Բաժնում ներդրված են եվրոպական ամենահայտնի ընկերությունների վերջին սերնդի լավագույն սարքավորումները, որոնք եզակի են մեր տարածաշրջանում: 

-Ինչո՞ւ որոշեցիք ստեղծել նման բաժին, ի՞նչ նորությամբ այն աչքի կընկնի հայաստանյան ակնաբուժական ծառայությունների շրջանում:

-Ես նախաձեռնեցի այս բաժնի ստեղծումը, որտեղ առկա են ակնաբուժության բնագավառի գերժամանակակից սարքավորումներ ու ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները: 
Սարքավորումների ընտրության առումով ինձ մեծապես օգնել է պրոֆեսոր Ալ. Մալայանը, ում խորհրդով բաժնի համար ձեռք ենք բերել ամենաորակյալ և նորագույն սարքավորումները: Մենք աշխատում ենք եվրոպական ամենահայտնի ընկերությունների հետ, որոնցից շատերն այս ոլորտի առաջատարն են աշխարհում: Դրանցից են ճապոնական Tomey, Canon, իտալական Centerview, մեծ բրիտանական Killer ընկերությունները: Այսօր մենք բաժնում ունենք սարքավորումներ, որոնք եզակի են ամբողջ տարածաշրջանում: Դրանց առավելությունն այն է, որ թույլ են տալիս կատարել ակնագնդի ինչպես առաջային, այնպես էլ հետին հատվածի հետազոտություններ և ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը: 
Այդ ամենից զատ` ես ձգտել եմ մեր այցելուների համար ստեղծել հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք իրենց ընկճված չզգան, լիահույս լինեն, որ ամեն խնդիր հաղթահարելի է: 
Ավելացնեմ, որ մեր բաժին են այցելել արտերկրից հրավիրված բարձրակարգ մասնագետներ, որոնց օգնությամբ ես վերապատրաստվել եմ, իսկ այսօր անմիջական կապի մեջ եմ նրանց հետ աշխատանքային համագործակցության շրջանակներում: Եթե ունենում եմ հիվանդ, որի մոտ ախտորոշվում է հազվադեպ հանդիպող պաթոլոգիա, մենք առցանց քննարկում ենք այդ դեպքը և գտնում արդյունավետ բուժման ուղի: 

-Ի՞նչ ծառայություններ են գործում բաժնում: 

-Կոնսուլտատիվ ախտորոշման բաժնում կատարվում են ակնաբուժական բազմակողմանի և ճշգրիտ հետազոտություններ, ախտորոշում, բուժում, վիրահատություններ, ներակնային ներարկումներ, ակնոցների դուրսգրում: 

-Բացի Ձեր նորաստեղծ բաժնից` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ո՞ր բաժանմունքներում եք աշխատում:

-Աշխատում եմ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Անոթային, ինչպես նաև Եղջերաթաղանթի և բորբոքային հիվանդությունների բաժանմունքներում: Կատարում եմ մի շարք վիրահատություններ, որոնց թվում են` կատարակտը, եղջերաթաղանթի փոխպատվաստումը, գլաուկոմայի, մսամոլի հեռացումը` պլաստիկ եղանակով: 

Կոնսուլտատիվ ախտորոշիչ բաժնում աշխատելուն զուգահեռ` շարունակելու եմ իմ գործունեությունը վերը նշված բաժանմունքներում` զարգացնելով վիրաբուժական հմտություններս, հարստացնելով գիտելիքներիս պաշարը:

 21-րդ դարում ժամանակակից բժշկությունը տեսողական խնդիրները լուծելու բավականին լայն հնարավորություններ է ընձեռում, սակայն արդյունավետ բուժման կարևորագույն պայման է ճիշտ ժամանակին մասնագետներին դիմելը:

-Ի տարբերություն այլ օրգանների` աչքերի դերը մարդու կյանքում առանձնահատուկ կարևորություն ունի. առանց տեսողության` մարդու կյանքի որակը կիսով չափ ընկնում է: Ի՞նչ հնարավորություններ կան այսօր ժամանակակից ակնաբուժության մեջ մարդու տեսողությունը պահպանելու, կուրությունը կանխելու համար: 

-Իհարկե, 21-րդ դարում ժամանակակից բժշկությունը բավականին լայն հնարավորություններ է ընձեռում տեսողությունը պահպանելու և զարգացող հիվանդությունը կանխարգելելու և բուժելու համար: Սակայն ինչպես ցանկացած այլ օրգան-համակարգերի, այնպես էլ աչքի հիվանդությունների պարագայում, կարևորագույն դերակատարումը վերապահված է ճիշտ ժամանակին մասնագետներին դիմելու հանգամանքին: Եթե անհատը շարունակաբար ուշադիր է և գանգատների հենց առաջին նախանշանների դեպքում դիմում է համապատասխան մասնագետի, ապա մեծ է հավանականությունը, որ կկատարվի անհրաժեշտ հետազոտություն, կտրվի ճիշտ ախտորոշում և կիրականացվի արդյունավետ բուժում: Այնպես որ, ևս մեկ անգամ հորդորում եմ բոլորին ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ և ժամանակին դիմել մասնագետի: 

-Ի՞նչ ծրագրեր ունեք, որոնք առաջիկայում պետք է իրականացնեք:

-Ծրագրերն ու ամենատարբեր նախաձեռնությունները բազմաթիվ են, սակայն այժմ կցանկանայի խոսել դրանցից մի քանիսի մասին: Իմ ծրագրերի մեծամասնությունը վերաբերում է Հայաստանում ակնաբուժության ոլորտի ծառայությունների կատարելագործմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը, փորձի փոխանակման ծրագրերի իրագործմանը: Այդ բոլոր ուղղություններով արդեն իսկ բավականին աշխատանքներ են իրականացվել, որոնք շարունակական են լինելու: Կարծում եմ` դրանցից յուրաքանչյուրի կենսագործման դեպքում մեր երկրում ակնաբուժությունը մեկ քայլ առաջ է գնալու, իսկ դրանից մեծապես շահելու է մեր ազգաբնակչությունը: 

 Երբ զգում ես ընտանիքիդ անվերապահ աջակցությունն ու սերը, ցանկացած դժվարություն հաղթահարելի է դառնում:

-Տիկի՛ն Ծառուկյան, մի փոքր էլ խոսենք Էմմա Ծառուկյան մարդ տեսակի մասին: Հետաքրքիր է, որպես կին` որքանո՞վ եք կարողանում նվիրվել մասնագիտությանը, համատեղել այն ընտանեկան պարտականությունների հետ, և արդյո՞ք ընտանիքը հասկանում և աջակցում է Ձեզ: 

-Իհարկե, պետք է նշեմ, որ իսկապես դժվար է լինել կին, մայր և միաժամանակ` նվիրվել մասնագիտությանն ու փորձել բոլոր «դերերում» լինել լավագույնը: Սակայն երբ սիրում ես մասնագիտությունդ, և երբ զգում ես ընտանիքիդ անվերապահ աջակցությունն ու սերը, ցանկացած դժվարություն հաղթահարելի է դառնում, ավելին` դու ստանում ես նոր լիցքեր և խթան` առաջ շարժվելու, հասնելու ավելիին ու ձգտելու առավելագույնին: 
Իմ ընտանիքը հասկանում և աջակցում է ինձ: Եթե չլիներ նրանց ըմբռնումն ու հասկացողությունը, թերևս ես չէի հասնի այն հաջողություններին, որոնք այսօր իրականություն են: Ինձ համար մեծագույն երջանկություն է, որ նրանք կիսում են իմ ապրումները, ուրախություններն ու ձեռքբերումները: 
Ուզում եմ առանձնացնել հատկապես ամուսնուս, ում ըմբռնումն ու սերը, աջակցելու պատրաստակամությունն ու ուժը մշտապես ինձ հետ են: Նրան հաճելի է, որ ես զբաղվում եմ իմ սիրելի գործով, կայանում եմ` որպես մասնագետ: 

-Ամեն ինչ սկսվում է սիրուց… ի՞նչ տեղ ունի սերը Ձեր կյանքում, և ըստ Ձեզ` որքանո՞վ են սերը և գեղեցկությունը փոխկապակցված միմյանց: 

-Սերն իսկապես ամեն ինչի մեջ է. մեզ շրջապատող աշխարհի, մասնագիտության, ընտանիքի ու ընկերների: Այն, ինչ սիրում ես, գեղեցիկ է: Ժամանակի սղության, կենցաղի և առօրյա հոգսերի մեջ երբեմն անհետանում է անգամ փոքրիկ մանրուքների մեջ գեղեցիկը նկատելու, այն սիրելու ունակությունը, սակայն երբ մի պահ կանգ ես առնում և վերաարժևորում կյանքի իմաստը, հասկանում ես, որ երջանկությունը հենց այդ փոքրիկ մանրուքների մեջ է, որն էլ հենց սիրո ու գեղեցկության փոխկապակցումն է իմ կարծիքով: 

-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ո՞րն է Ձեր ամենասիրելի զբաղմունքը, որի ժամանակ նաև հանգստանում եք: 

-Վստահաբար կարող եմ ասել, որ իմ ամենասիրելի զբաղմունքն իմ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելն է: Դա ինձ համար և՛ լավագույն ժամանցն է, և՛ հանգիստը: Շատ եմ սիրում կարդալ տարբեր հեղինակների գործեր, բայց աշխատանքի բերումով վերջին շրջանում կարդում եմ միայն մասնագիտական գրականություն: Լինելով առողջ ապրելակերպի կողմնակից` աշխատում եմ, անկախ ծանրաբեռնվածությունից, ժամանակ գտնել և մարզվել: 

-Բժշկության մեջ շատ կարևոր է ճշգրիտ ախտորոշումը, հետաքրքիր է իմանալ` արդյո՞ք Ձեզ հաջողվում է նաև նույն արհեստավարժությամբ «ախտորոշել» մարդկային տեսակը: 

-Մասնագիտական գործունեության ընթացքում արհեստավարժությունը ձեռք է բերվում տարիների քրտնաջան աշխատանքի, գիտելիքների, ստացած գործնական հմտությունների արդյունքում, իսկ մարդկային տեսակը ճիշտ ախտորոշելու միակ գրավականը մարդու կենսափորձն է: Այդ կենսափորձը, իհարկե, ձեռք է բերվում նաև հիասթափությունների, որոշակի մարդկանց հարցում սխալվելու և եզրակացություններ անելու գնով միայն: Սակայն այդ ամենով հանդերձ` ես կարծում եմ, որ անկախ իմ երիտասարդ տարիքից` ես կարողանում եմ տարբերակել մարդկանց. դրա համար մի շատ պարզ, բայց, միևնույն ժամանակ, կարևոր քայլ պետք է անել: Պարզապես պետք է նայել նրանց աչքերի մեջ. որպես կանոն` նրանք չեն խաբում: 

 Իմ էներգիայի աղբյուրն իմ բալիկներն են, նրանցից ես տիեզերական էներգիա եմ ստանում:

-Ո՞րն է Ձեր էներգիայի աղբյուրը:

-Միանշանակ կարող եմ ասել, որ իմ էներգիայի աղբյուրն իմ բալիկներն են: Նրանցից ես ուղղակի տիեզերական էներգիա եմ ստանում: Անգամ աշխատանքային ամենալարված օրերին, բավական է գեթ մեկ րոպե գրկեմ նրանց, և հոգնածությունը կարծես չի էլ եղել: Դա երևի վերերկրային ու գերբնական մի ուժ է, որը կապում է ծնողներին իրենց երեխաների հետ:

-Ինչի՞ն կամ ո՞ւմ եք ամենաշատը հավատում, ապավինում կյանքում:

-Անվերապահորեն հավատում և ապավինում եմ միայն Աստծուն: Իմ բոլոր նախանշած ծրագրերը, պլաններն ու անելիքները կյանքի են կոչվել բացառապես Տիրոջ կամքով: Աստծո ներկայությունն ամենուր է մեր կյանքում: Աստված Սեր է և Կյանք... Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է:

-Կա՞ նշանակալի անձ/անձիք Ձեր կյանքում, որի խորհրդին մշտապես հետևում եք: 

-Այո՛, իհարկե կան: Դեռ մանուկ հասակից իմ ծնողներն ինձ համար եղել և մնում են հեղինակություն, որոնց որոշումներն ու խորհուրդներն ինձ համար անբեկանելի ճշմարտություն են եղել: Ես մշտապես իմ բոլոր նախաձեռնությունների, անելիքների հետ կապված երկարատև քննարկումներ եմ ունենում հորս հետ, հետևում նրա խորհուրդներին ու հորդորներին ու որպես կանոն` նա մշտապես ճիշտ է լինում: Հայրս իմ կյանքում անփոխարինելի դերակատարում ունի, և ես շնորհակալ եմ նրան այն ամենի համար, ինչ տվել է ինձ` իմաստուն խորհուրդներ, համբերատար վերաբերմունք ու անսահման սեր: 
Ինձ համար կարևոր և նշանակալի անձնավորություն է ամուսինս, ով մշտապես իմ կողքին է: Ես շնորհակալ եմ Աստծուն, որ նա ինձ համար առաջին հերթին լավագույն ընկեր է և խորհրդատու: 

-Յուրաքանչյուր կնոջ կյանքում մեծ է նաև իր մոր դերակատարումը: Ի՞նչն է Ձեզ կապում ձեր մոր հետ: 

-Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ յուրաքանչյուր աղջկա կյանքում մոր դերն անգնահատելի է: Սակայն մեր բառարաններում, թերևս, չկա այնպիսի մի բառ, որը կբնութագրի այն մեծ սերը, որը ես տածում եմ մորս հանդեպ: Ինձ համար մայրս միշտ իդեալ է եղել` կանացիության ու հոգատարության մարմնացում, որին ձգտել եմ նմանվել: Նա հոգու ընկեր է ինձ համար, ում հետ կարող եմ անվերջ զրուցել, ով ինձ հասկանում է, աջակցում իր խորհուրդներով: Նա իմ ուժն ու թուլությունն է, Աստծուց ինձ տրված անգին պարգև:

 21-րդ դարի կնոջ երազանքն է և երջանկության գրավականը լինել ոչ միայն կին և մայր, այլ նաև մասնագետ, ունենալ մասնագիտական աշխատանք` սեփական աշխարհ, որն ինքն է կերտել:

-Ո՞րն է Ձեր երջանիկ լինելու բանաձևը: 

-Կյանքը մեծագույն պարգև է, որը պետք է երջանիկ ապրել, իսկ երջանկության բանաձևն անհատական է, դրան հասնելու ուղիները` նույնպես: Իմ երջանկության գրավականները ընտանիքս, երեխաներս, ընկերներս և մասնագիտական գործունեությունս են, որոնցից յուրաքանչյուրն իր կարևոր դերն ունի երջանկության իմ չափաբաժնում: 
Կարծում եմ` 21-րդ դարի կնոջ երազանքն է և երջանկության գրավականը լինել ոչ միայն կին և մայր, այլ նաև մասնագետ, ունենալ մասնագիտական աշխատանք` սեփական աշխարհ, որն ինքն է կերտել: Հավատացած եմ, որ կայացած և ինքնաբավ լինելով` նա ընտանիքում ավելի լավ կին և մայր կարող է լինել: 

Հարցազրույցը`  Սուսաննա Թամազյանի

Ինչ է առաջարկում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը երիտասարդներին Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն Մանվելյան«ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիան ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ ներդրում և սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումըՓաշինյանն ասում է ընտրեք ինձ, որ խաղաղությունը երաշխավորված լինի․ Մենուա Սողոմոնյան2005 թվականից գործող Տաշիրի կարի ֆաբրիկան այսօր Լոռու մարզի խոշոր գործատուներից մեկն էԱշխատելու համար մարդկանց արտերկիր մեկնելը լուծում չէ․ «Մեր ձևով»Սա խաղաղության ու պատերազմի ընտրություն չէ, սա հանձնվելու կամ դիմադրելու հարց է․ Ավետիք ՉալաբյանՀաց եւ տեսարաններ․ հացը ցորենն է, որ բերում են Ադրբեջանով, տեսարանն էլ՝ թմբուկըԱրցախը ոչնչացվել է, հերթը Սյունիքինն է․ էթնիկ զտումից՝ հայերի արտամղում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Այսօր դուք Եկեղեցու պառակտման գործին եք միացել, մինչդեռ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը իրականացրել է տասնյակից ավելի զորավարժություններ. Աննա ՂուկասյանԱնարդար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները մինչև 400% ավելի բարձր միջնորդավճար են պահանջում Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը և՛ ՌԴ-ից, և՛ ՀԱՊԿ-ից էժան գներով կամ էլ անվճար զենք ենք ձեռք բերել Ապահովագրությամբ փոխհատուցվող գումարը լիարժեք բուժմանը չի բավականացնելու․Մենուա ՍողոմոնյանՀայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել 0 տոկոս հարկ` փոքր բիզնեսի համար. Ռուբեն Մխիթարյան Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն ՄանվելյանՆոր դավադրություն եկեղեցու և բանակի դեմ Ադրբեջանի հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են խաղաղության օրակարգին․ Արեգ ՍավգուլյանԿորուստները ժամանակավոր են, պետք է համախմբվենք․ Գագիկ ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում Ուժեղ Հայաստան լինելու է Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանԱրշակ Կարապետյան. Հայաստանը տոտալիտար դիկտատուրայի է վերածվել Քրեական գործեր Եկեղեցու դեմ և քաղբանտարկյալներ. ինչ է կատարվում Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում. Էդմոն Մարուքյան Արցախի 63/1 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Դեկորա խանութ-սրահի նոր մասնաճյուղը «Հայ Առաքելական Եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության» կոմիտեի կոնֆերանսը՝ Բրատիսլավայում (տեսանյութ) Հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու. Հրայր ԿամենդատյանՆողկանք ապրեցի՝ իմանալով, որ Սուրեն Պապիկյան անունը կրող անձի հրամանով լուծարվել է ՀՀ Զինված ուժերում գործող հոգևոր ծառայությունը. Մ. ՍողոմոնյանԼեգենդար «ցատկոտողը». ի՞նչ էր իրականում իրենից ներկայացնում «Պազիկը». «Փաստ»Ոմանք հոգնել են, բայց կան մարդիկ, ովքեր շարունակում են պայքարել․ Ավետիք ՉալաբյանԻնչքան էլ Ալիևն ու Էրդողանը ընտրակաշառք տան, մեր ժողովուրդը այդ խայծը չի ուտելու. Ավետիք Չալաբյան Նոր արևային վահանակը միաժամանակ արտադրում և կուտակում է էներգիաՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հունվարի). Բազմահազարանոց ցույց Երևանում, մահափորձ քաղաքական գործչի դեմ. «Փաստ»Հայաստանում բռնաճնշումների նոր ալիք՝ ընտրություններից առաջ Դատարանի միջամտությունը Եկեղեցու կառավարմանը վտանգում է Հայաստանի սահմանադրական հիմքերը Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ»Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ»«Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ»Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ»Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»«Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ»Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ»Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ»Մենք Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չենք հանձնի ռուսներին առանց պայքшրի. Ուկրաինայի նախագահԳրենլանդիայի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալով և Դոնբասինն ու Ղրիմինը մերժելով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստանձնում է ճակատագրերի դատավորի դերը. ԶախարովաԵս հրապարակավ հրավիրում եմ Պուտինին Կիև, եթե նա, իհարկե, համարձակվի. Զելենսկի Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացու