Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ» «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»


Թե ինչու Ճապոնիան չի հայտնվել Մոսկվայի պատասխան սանկցիաների ցանկում

Միջազգային
Եվրոպայում և ՌԴ հանդեպ սանկցիաներ կիրառած մյուս երկրներում սկսել են արդեն հաշվել իրեն կորուստները ռուսական սննդամթերքային պատասխան էմբարգոյից: Որոշ երկրներ ու կազմակերպություններ արդեն հաշվարկել են, որ իրենց ունեցած կորուստները կազդեն ՀՆԱ-ի նվազմանը մինչև կես տոկոս և ավելին. միայն փոքրիկ Բելգիան կկրոցնի մինչև կես միլիարդ դոլար: Այսօր արդեն մի շարք մասնագետներ խոսում են համաշխարհային տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հնարավորության մասին: Ռուսաստանն իր հերթին այն տեսակետին է, որ բավարար չափով արդեն ցուցադրվել է ռուսական` հարվածին հարվածով պատասխանելու ուժը ու հասկացրել Արևմուտքին հնարավոր ելքերն ու հետևանքները: Շատ վերլուծաբաններ երկյուղ ունեին, որ Արևմուտքը, զգալով ռուսական կողմի թուլությունը ու վախը սանկցիաների հանդեպ, դրանց կիրառման վախով կփորձեն ճնշում գործադրել ոչ միայն Ուկրաինայի հարցում, այլ նաև այլ միջազգային հարցերում Ռուսաստանին կաշկանդելու համար, ինչպես օրինակ` կստիպեն, որ վերջինս չպաշտպանի Իրանին, Սիրիային, կամ նույնիսկ հրաժարվի Մերձդնեստրից, Աբխազիայից ու Հարավային Օսիայից: Դա ոչ միայն կսահմանափակեր ռուսական դիվանագիտության հնարավորությունները, այլ նաև աղետալի հարվածի տակ կդներ ռուս-եվրոպական հարաբերությունները ու կուժեղացներ փոխադարձ անվստահությանը, իսկ մյուս կողմից կստիպեր, որպեսզի Մոսկվան էլ ավելի սերտ հարաբերություններ ունենար Պեկինի հետ: Սա, ինչքան էլ ռուս ղեկավարությունը հայտարարեր, որ դեմքով դեպի Արևմուտք է դառնում, այնուամենայնիվ, այնքան էլ ռուսների սրտով չէր: Մոսկվան հույս ունի, որ պատասխան սանկցիաների կիրառումը իր կողմից կստիպի մի շարք երրորդ երկրների ավելի լավ մտածել, մինչ ԵՄ սանկցիաներին միանալը, իհարկե նաև արդեն սանկցիաներ կիրառած երկրներին էլ առիթ կտա մտածելու սեփական քայլերի ու դրանց պատասխանների հետևանքների մասին: Հենց այս նպատակով էլ թերևս Նորվեգիան հայտնվեց ռուսական պատասխան սանկցիաների ցանկում: Նորվեգական ձկնարտադրությամբ զբաղվողներն արդեն ահազանգում են` ռուսական շուկայից զրկվելու պատճառով կրած վնասների մասին բարձրաձայնելով: Իհարկե չպետք է բացառել, որ այստեղ Մոսկվան ուղղակի առիթն օգտագործեց ու ռուսական շուկայից հանեց նորվեգական ոչ այնքան որակյալ ու էժանագին կարմրաձուկը, որը խանգարում էր հայրենական արտադրողներին: Մոսկվան կարծում է, որ իրավիճակը Նորվեգիայում օրինակ կլինի նույն Շվեյցարիայի համար: Օգոստոսի տասներեքին Շվեյցարիայի Դաշնային Խորհուրդը քննարկելու է Շվեյցարիայի` հակառուսական սանկցիաների երրորդ փաթեթին միանալու հարցը ու եթե հաշվի առնի իր ազգային պանիր, կաթ, շոկոլադ արտադրողների կարծիքը, ապա պատասխանը կլինի բացասական: Այստեղ հետաքրքրականն այն է, որ Մոսկվան միաժամանակ նաև ցույց է տալիս իր մոտեցումների ճկունությունը` հասկացնել տալով, որ չի պնդում սանկցիաներից բացարձակ հրաժարմանը: Ռուսաստանի համար գլխավորն այն է փաստորեն, որ պետությունը լուրջ սանկցիաներ չկիրառի այն էլ բացահայտ հակառուսական դիրքերից: Հետաքրքրականն այն է, որ ռուսական պատասխան սանկցիաների ցանկում չեն հայտնվել Չեռնոգորիան ու Ճապոնիան: Ի տարբերություն Բրյուսելի, Տոկիոյում ավելի պարգմատիկ մոտեցում դրսևորեցին ու գնացին միայն Ռուսաստանի հանդեպ կոսմետիկ սանկցիաների կիրառմանը: Չի բացառվում նաև, որ զուգահեռաբար իրենց սանկցիաները անդրկուլիսյան դիվանագիտական խողովակներով համաձայնեցրած լինեին Մոկսվայի հետ ու բացատրություններ հնչեցնեին, որ դա անում են բացառաբար ԱՄՆ ճնշմամբ, իսկ սեկտորալ սանկցիաներ ամեն դեպքում Ծագող Արևի երկիրը չի կիրառի: Իհարկե պետք է հաշվի առնել, որ Տոկիոյի հանդեպ նման փափուկ մոտեցմամբ Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր գործնական հարաբերությունները ճապտոնական տեխնոլոգիաները ստանալու համար, քանի որ ինքնին հասկանլի է, եվրոպական շուկաներից մի շարք հանգամանքների բերումով նա այլևս տեխոնոլգիաներ չի ստանա ու նաև օգտագործի ճապոնական ներդումները հեռավորարևելյան իր տարածքները զարգացնելու համար: Ճապոնացիներն էլ իրենց հերթին են հասկանում, որ ներկայումս ու տեսանելի ապագայում դեռ երկար ժամանակ, Ճապոնիայի էներգետիկ, տնտեսական ու նույնիսկ ռազմական անվտանգությունը որոշ առումով կախված է Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մակարդակից ու որակից: Բացի այս, ոչ ուշ քան երեք ամիս անց ԵՄ-ն հնարավորություն կստանա վերանայելու իր սանկցիաները ու կարող է ուղղակի պատճառներ գտնել ու հանել դրանք կամ մեղմացնել: Սակայն կարևորն այն է, որ ԵՄ-ն իր հերթին կարողանա այդ ողջամտությունը ցուցաբերել ու առիթ չտա ռուսական կողմին պատասխան ավելի խիստ սանկցիաների, հատկապես, որ Մոսկվան բավական լուրջ քննարկումներ է անցկացնում իր ավիափոխադրողներից “Դոբրոլյոտի” հանդեպ կիրառված սանկցիաներին պատասխանելու ուղղությամբ: Կրեմլը քննարկում է եվրոպական տարանցիկ թռիչքների համար ռուսական օդային տարածքի փակման հնարավորությունները: Այս դեպքում արդեն սանկցիաների պարույրը կհասնի իր սեղմման մաքսիմումին ու կարձակվի, ինչը արդեն անկանխատեսելի է իր հետևանքներով և որի վտանգավորության մասին խոսում էին տնտեսագետներն ու տնտեսական վերլուծաբանները դեռ սանկցիաների հետ կապված պատմության ամենասկզբում: Այն պետք չէ ոչ Մոսկվային և էչ Բրյուսելին: Մոկսվան արդեն ցույց տվեց իր ուժը, կորովն ու տոկունությունը և այժմ որոշ դադարի ժամանակն է, որպեսզի Բրոյւսելը ուշքի գա ու կարողանա հետընթաց քայլերի “պատուհաններ” ստեղծել:
Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»«Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՔաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին