Yerevan, 27.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թե ինչու Ճապոնիան չի հայտնվել Մոսկվայի պատասխան սանկցիաների ցանկում

International news
Եվրոպայում և ՌԴ հանդեպ սանկցիաներ կիրառած մյուս երկրներում սկսել են արդեն հաշվել իրեն կորուստները ռուսական սննդամթերքային պատասխան էմբարգոյից: Որոշ երկրներ ու կազմակերպություններ արդեն հաշվարկել են, որ իրենց ունեցած կորուստները կազդեն ՀՆԱ-ի նվազմանը մինչև կես տոկոս և ավելին. միայն փոքրիկ Բելգիան կկրոցնի մինչև կես միլիարդ դոլար: Այսօր արդեն մի շարք մասնագետներ խոսում են համաշխարհային տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հնարավորության մասին: Ռուսաստանն իր հերթին այն տեսակետին է, որ բավարար չափով արդեն ցուցադրվել է ռուսական` հարվածին հարվածով պատասխանելու ուժը ու հասկացրել Արևմուտքին հնարավոր ելքերն ու հետևանքները: Շատ վերլուծաբաններ երկյուղ ունեին, որ Արևմուտքը, զգալով ռուսական կողմի թուլությունը ու վախը սանկցիաների հանդեպ, դրանց կիրառման վախով կփորձեն ճնշում գործադրել ոչ միայն Ուկրաինայի հարցում, այլ նաև այլ միջազգային հարցերում Ռուսաստանին կաշկանդելու համար, ինչպես օրինակ` կստիպեն, որ վերջինս չպաշտպանի Իրանին, Սիրիային, կամ նույնիսկ հրաժարվի Մերձդնեստրից, Աբխազիայից ու Հարավային Օսիայից: Դա ոչ միայն կսահմանափակեր ռուսական դիվանագիտության հնարավորությունները, այլ նաև աղետալի հարվածի տակ կդներ ռուս-եվրոպական հարաբերությունները ու կուժեղացներ փոխադարձ անվստահությանը, իսկ մյուս կողմից կստիպեր, որպեսզի Մոսկվան էլ ավելի սերտ հարաբերություններ ունենար Պեկինի հետ: Սա, ինչքան էլ ռուս ղեկավարությունը հայտարարեր, որ դեմքով դեպի Արևմուտք է դառնում, այնուամենայնիվ, այնքան էլ ռուսների սրտով չէր: Մոսկվան հույս ունի, որ պատասխան սանկցիաների կիրառումը իր կողմից կստիպի մի շարք երրորդ երկրների ավելի լավ մտածել, մինչ ԵՄ սանկցիաներին միանալը, իհարկե նաև արդեն սանկցիաներ կիրառած երկրներին էլ առիթ կտա մտածելու սեփական քայլերի ու դրանց պատասխանների հետևանքների մասին: Հենց այս նպատակով էլ թերևս Նորվեգիան հայտնվեց ռուսական պատասխան սանկցիաների ցանկում: Նորվեգական ձկնարտադրությամբ զբաղվողներն արդեն ահազանգում են` ռուսական շուկայից զրկվելու պատճառով կրած վնասների մասին բարձրաձայնելով: Իհարկե չպետք է բացառել, որ այստեղ Մոսկվան ուղղակի առիթն օգտագործեց ու ռուսական շուկայից հանեց նորվեգական ոչ այնքան որակյալ ու էժանագին կարմրաձուկը, որը խանգարում էր հայրենական արտադրողներին: Մոսկվան կարծում է, որ իրավիճակը Նորվեգիայում օրինակ կլինի նույն Շվեյցարիայի համար: Օգոստոսի տասներեքին Շվեյցարիայի Դաշնային Խորհուրդը քննարկելու է Շվեյցարիայի` հակառուսական սանկցիաների երրորդ փաթեթին միանալու հարցը ու եթե հաշվի առնի իր ազգային պանիր, կաթ, շոկոլադ արտադրողների կարծիքը, ապա պատասխանը կլինի բացասական: Այստեղ հետաքրքրականն այն է, որ Մոսկվան միաժամանակ նաև ցույց է տալիս իր մոտեցումների ճկունությունը` հասկացնել տալով, որ չի պնդում սանկցիաներից բացարձակ հրաժարմանը: Ռուսաստանի համար գլխավորն այն է փաստորեն, որ պետությունը լուրջ սանկցիաներ չկիրառի այն էլ բացահայտ հակառուսական դիրքերից: Հետաքրքրականն այն է, որ ռուսական պատասխան սանկցիաների ցանկում չեն հայտնվել Չեռնոգորիան ու Ճապոնիան: Ի տարբերություն Բրյուսելի, Տոկիոյում ավելի պարգմատիկ մոտեցում դրսևորեցին ու գնացին միայն Ռուսաստանի հանդեպ կոսմետիկ սանկցիաների կիրառմանը: Չի բացառվում նաև, որ զուգահեռաբար իրենց սանկցիաները անդրկուլիսյան դիվանագիտական խողովակներով համաձայնեցրած լինեին Մոկսվայի հետ ու բացատրություններ հնչեցնեին, որ դա անում են բացառաբար ԱՄՆ ճնշմամբ, իսկ սեկտորալ սանկցիաներ ամեն դեպքում Ծագող Արևի երկիրը չի կիրառի: Իհարկե պետք է հաշվի առնել, որ Տոկիոյի հանդեպ նման փափուկ մոտեցմամբ Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր գործնական հարաբերությունները ճապտոնական տեխնոլոգիաները ստանալու համար, քանի որ ինքնին հասկանլի է, եվրոպական շուկաներից մի շարք հանգամանքների բերումով նա այլևս տեխոնոլգիաներ չի ստանա ու նաև օգտագործի ճապոնական ներդումները հեռավորարևելյան իր տարածքները զարգացնելու համար: Ճապոնացիներն էլ իրենց հերթին են հասկանում, որ ներկայումս ու տեսանելի ապագայում դեռ երկար ժամանակ, Ճապոնիայի էներգետիկ, տնտեսական ու նույնիսկ ռազմական անվտանգությունը որոշ առումով կախված է Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մակարդակից ու որակից: Բացի այս, ոչ ուշ քան երեք ամիս անց ԵՄ-ն հնարավորություն կստանա վերանայելու իր սանկցիաները ու կարող է ուղղակի պատճառներ գտնել ու հանել դրանք կամ մեղմացնել: Սակայն կարևորն այն է, որ ԵՄ-ն իր հերթին կարողանա այդ ողջամտությունը ցուցաբերել ու առիթ չտա ռուսական կողմին պատասխան ավելի խիստ սանկցիաների, հատկապես, որ Մոսկվան բավական լուրջ քննարկումներ է անցկացնում իր ավիափոխադրողներից “Դոբրոլյոտի” հանդեպ կիրառված սանկցիաներին պատասխանելու ուղղությամբ: Կրեմլը քննարկում է եվրոպական տարանցիկ թռիչքների համար ռուսական օդային տարածքի փակման հնարավորությունները: Այս դեպքում արդեն սանկցիաների պարույրը կհասնի իր սեղմման մաքսիմումին ու կարձակվի, ինչը արդեն անկանխատեսելի է իր հետևանքներով և որի վտանգավորության մասին խոսում էին տնտեսագետներն ու տնտեսական վերլուծաբանները դեռ սանկցիաների հետ կապված պատմության ամենասկզբում: Այն պետք չէ ոչ Մոսկվային և էչ Բրյուսելին: Մոկսվան արդեն ցույց տվեց իր ուժը, կորովն ու տոկունությունը և այժմ որոշ դադարի ժամանակն է, որպեսզի Բրոյւսելը ուշքի գա ու կարողանա հետընթաց քայլերի “պատուհաններ” ստեղծել:
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference