Երևան, 30.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան  Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթ Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն Հովասափյան Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր Կամենդատյան Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում են Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամnւթյուն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները. Աբրահամյան Ինչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ» Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»


Ամուսնական առջին գիշերվա ամաենասարասփելի ավնդույթները. Այս երկրում հարսնացուն պետք է ցեղի տղամարդկանց հետ հերթով սեքսով զբաղվեր, հետո նոր փեսացուի ձեռքն ընկներ

Lifestyle

Մարդկային երեւակայությունը սահման չունի. առավել եւս սեքսուալ երեւակայությունը: Այս առումով մեր նախնիներին կարելի է նույնիսկ նախանձել: Չնայած սեռական խաղերը ճաշակի խնդիր են, բայց հնում մարդիկ այն աստիճան լուրջ են վերաբերվել սեքսին, որ նույնիսկ հատուկ տոներ եւ ավանդույթներ են ստեղծել:

Ճիշտ է, այսօրվա «homo sapiens»-ը (բանական մարդը) դժվար թե հետեւի նախնիների որոշ սեքսուալ ավանդույթներին, բայց որ որոշ սեքսուալ հնագույն խաղեր մինչ օրս էլ կիրառվում են, փաստում է կյանքը: Մեր նախնիներն ունեին այնպիսի սեքսուալ ավանդույթներ, որոնք այսօր մեզ համար մի քիչ զվարճալի են, մի քիչ գուցե վայրենի, բայց նրանք սեքսին վերաբերվում էին ոչ միայն որպես ցեղի շարունակության միջոց, այլեւ բառի բուն իմաստով աստվածացնում էին այն: Նախորդ մեր հրապարակումներից մեկում անդրադարձել էինք մի քանի ազգերի սեքսուալ ավանդույթներին. այսօր կներկայացնենք եւս մի քանի ազգերի ավանդույթներ:

Այսօր ամուսնական դավաճանությունը դատապարտելի է, մեղք է համարվում: Իսկ ահա մի քանի դար առաջ Գրենլանդիայում, երբ ամուսինը տնից բացակայում էր, կինը իրավունք ուներ տրվել ցանկացած տղամարդու: Այդ քայլը նույնիսկ խրախուսվում էր. բա հո կինը սեքսին կարոտ չէ՞ր մնալու: Կարծում եմ, եթե մենք նման ավանդույթ ունենայինք, մեր տղամարդիկ հաստատ չէին գնա խոպան, միգրացիայի խնդիր էլ չէինք ունենա, կամ էլ Հայաստանում կմնային միայն չամուսնացածները: Արաբական ցեղերից մեկի կին ներկայացուցիչները շաբաթվա յուրաքանչյուր 4-րդ օրը կարող էին իրենց սրտի ու մարմնի ուզած տղամարդու հետ սեռական կապ ունենալ:

Այս ավանդույթից մեծամասամբ տուժում էին ցեղակից տղամարդիկ, քանի որ արաբ կանայք գերադասում էին տրվել օտարերկրացիներին: Ալյասկա կղզու բնակիչները՝ չուկչաները, իրենց կանանց, այսպես ասած՝ վարձով էին տալիս: Երբ ցեղի ամենահեղինակավոր ներկայացուցիչն իր մի քանի ցեղակից տղամարդկանց հետ պատրաստվում էր գնալ որսի, նա պարտավոր էր իր հետ վերցնել ինչ-որ մեկի կնոջը, ընդ որում՝ ընտրում էր այն կնոջը, որի ամուսինը, ի տարբերություն մյուսների, ավելի համառորեն էր առաջարկում: Որսի ամբողջ ընթացքում այդ կինը ոչ միայն պարտավոր էր լինել լավ խոհարար, այլեւ կրքոտ սիրուհի՝ որսորդի ոգին բարձր պահելու համար: Ավստրալիական աբորիգենները միմյանց նկատմամբ հարգանքը յուրահատուկ կերպ էին արտահայտում՝ նրանք սեփական կանանցով էին փոխանակվում:

Պատկերացնո՞ւմ եք. եթե աբորիգեններից մեկին դուր գար իր թշնամու կինը, ապա ինչ ջանքեր պիտի գործադրեր նրա հարգանքին արժանանալու համար: Եթե սա աբորիգենների մեջ ավանդույթ էր, ապա մեր օրերում այն շատերի համար ուղղակի սեքսուալ նախասիրություն է: Մեր օրերում նման ամուսնական զույգերը կոչվում են սվինգերներ, որոնք ժամանակ առ ժամանակ փոխանակվում են ամուսիններով, եւ ամենեւին էլ պարտադիր չէ նախապես հարգանքի արժանանալ, հետո սեքս անել, հարգանքը կախված է նրանից, թե ամուսնական զույգերից մեկին որքանով կբավարարի մյուս զույգը: Ավստրալիայի աբորիգենները հարգանքն արտահայտելու մեկ այլ հետաքրքիր մեթոդ էլ ունեին: Տղամարդիկ իրենց համակրանքն արտահայտում էին միմյանց սեռական օրգանները շոշափելով:

Այդպես աբորիգեն զինվորները վստահեցնում էին, որ շատ անկեղծ, ազնիվ ու անարատ վերաբերմունք ունեն միմյանց նկատմամբ: Որոշ ցեղերի մոտ այս ավանդույթը մինչ օրս էլ կիրառվում է: Ավստրալիային հարեւան Օվկիանիայում աղջիկներին ամուսնացնելուց առաջ նախ պետք է ոչ բնական ճանապարհով կուսազրկեին նրանց: Բայց վա՜յ այդ կուսազրկությանը: Փեսացուի ընկերները հատուկ պատրաստված քարե դանակով էին հարսնացուին զրկում կուսությունից: Ինչից հետո 3 օր շարունակ ընկերները վայելում էին հարսնացուի մարմինը: Բայց դա դեռ վերջը չէր. խեղճ հարսնացուն պետք է ցեղի տղամարդկանց հետ հերթով սեքս աներ, հետո նոր փեսացուի ձեռքն ընկներ: Իրենց ցանկալի տղամարդուն «անկողին քաշելու» շատ օրիգինալ միջոց էին մտածել Տանզանիայի կանայք: Նրանք հանուն տղամարդու պատրաստ էին գողություն անել: Այդ երկրում ընդունված էր գողանալ տղամարդու ոտնամաններն ու քլունգը, որոնք համարվում էին նրանց ամենաթանկ իրերը:

Իմանալով թե ով է գողը, տղամարդը գնում էր հետքերով ու պատժում գողին: Բայց այդ պատիժը կնոջ համար երանություն էր: Տղամարդը մինչեւ տվյալ կնոջ հետ սեքս չաներ, գողոնը ետ չէր ստանա: Այսօր, իհարկե, չարժե գողանալ սիրած տղամարդու կոշիկը կամ քլունգը: Եթե կարող եք՝ մեքենայի կամ տան բանալիները գողացեք. այս դեպքում տղամարդը ոչ միայն կգա հետքերով, այլեւ թանկարժեք բանալիները ետ ստանալու համար պատրաստ կլինի «Կամասուտրայի» ամենաբարդ մեթոդներին դիմել: Ծանոթանալով տարբեր ազգերի սեքսուալ ավանդույթներին, կարելի է ասել, որ ամենահամարձակ ու դաժան, նույնիսկ մազոխիստական ավանդույթները եղել են աֆրիկացիների մոտ:

Օրինակ, հարավաֆրիկյան ցեղերի տղամարդիկ հեռացնում էին իրենց ամորձիներից մեկը: Նրանք կարծում էին, որ այդպես երկվորյակ երեխաներ չեն ունենա, քանի որ երկվորյակների ծնունդը համարվում էր մեղք եւ մեծ անեծք ամբողջ ցեղի համար: Հին Հռոմում առաջին ամուսնական գիշերը միայն ամուսնացող զույգին չէր պատկանում: Ըստ ավանդույթի, հարսի ու փեսայի առաջին սեքսին պետք է վկա լինեին մի խումբ մարդիկ, կարեւոր չէ՝ ազգական, սկեսուր-սկեսրայր, թե պարզապես ծանոթ: Վերածննդի շրջանում կար «չարաճճի» խաղային մի ավանդույթ:

Հարսանեկան խնջույքի ժամանակ փեսացուի ամենամտերիմ ընկերը մտնում էր սեղանի տակ ու գողանում հարսնացուի գուլպաների գոտին: Բայց գողանալուց անմիջապես հետո դուրս չէր գալիս սեղանի տակից:

Այդ «հերոսին» եթե հաջողվում էր գոտին գողանալ՝ իրավունք ուներ սրտի ուզածի չափ շոյել հարսնացուի ոտքերն ու որովայնը: Մինչ հերոսը տարվում էր շոյանքներով, հարսնացուն ոչ մի կերպ չպետք է ցույց տար, որ ինչ-որ մեկն իրեն «ձեռք է գցում»: Փեսացուի երջանիկ ընկերը հաճույք էր ստանում, իսկ խեղճ փեսացուն դեռ մի բան էլ պետք է վճարեր այդ ընկերոջը, բայց ոչ թե հարսնացուին շոյելու համար, այլ՝ գոտին ետ ստանալու:

Մանրամասներն՝ այստեղ

Նյութի աղբյուրը՝ aravot.am

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԻշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամnւթյուն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները. Աբրահամյան Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին Ինչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»Երևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»Իշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա Սողոմոնյան«Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»