Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Ի՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել Կարապետյան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան Շիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)


ՄԻԵԴ-ի դատավորի ՀՀ թեկնածուների ընտրությունը անցկացվել է միջազգային չափանիշներին համապատասխան

Միջազգային

ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացը կազմակերպվել և անցկացվել է հրապարակայնության ու արդարության միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության հայտարարության մեջ, որն «Արմենպրես»-ին տրամադրեցին նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Հայտարարության մեջ նշված է.

«2014 թվականի հոկտեմբերի 30-ին, մի քանի հասարակական կազմակերպությունների և մի խումբ ֆիզիկական անձանց անունից, մի շարք լրատվամիջոցներով հրապարակվել է «Բաց նամակ ՄԻԵԴ դատավորի ընտրության վերաբերյալ» վերտառությամբ նյութ (այսուհետ՝ Նամակ): Նամակը հասցեագրված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների մրցութային հանձնաժողովի բոլոր անդամներին (առանձին-առանձին և անհատապես):

Նամակի հեղինակները հանրության անունից մրցույթի օրինականության եւ արդարացիության կապակցությամբ հայտնում են «լուրջ մտահոգություններ», բացառապես հիմնվելով մեկ կազմակերպության կողմից կողմնակալ մոտեցմամբ հավաքված ու հրապարակված թերի տեղեկատվության վրա: Ընդ որում, մրցույթի ընթացքին հետևած հասարակական այլ կազմակերպությունները, այն լուսաբանող լրատվամիջոցները և նույնիսկ հավակնորդները Նամակում առկա ենթադրյալ մտահոգությունները երբևէ չեն կիսել:

Նամակը, ձևակերպված լինելով որպես տեղեկատվություն տրամադրելու խնդրանք, առավելապես հագեցած է իրավական ու բարոյական բնույթի մեղադրական պնդումներով, ինչպես նաև արդեն մատչելի տեղեկությունների վերաբերյալ ավելորդ բացատրություններ կամ պարզաբանումներ պահանջող քննադատական հարցադրումներով: Դրա հետ մեկտեղ Նամակի հեղինակները լիովին անտեսել են գործընթացի ակնհայտ դրական կողմերը, իսկ արձանագրված առանձին փաստեր ներկայացրել միայն բացասական լույսի ներքո՝ մրցույթի արդյունքները վարկաբեկելու անթաքույց միտումով:

Մինչդեռ օբյեկտիվ դիտարկման դեպքում պարզորոշ երևում է, որ ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացը կազմակերպվել և անցկացվել է հրապարակայնության ու արդարության միջազգային չափանիշներին համապատասխան: Ավելին, դրա առանձին բաղադրիչներ եղել են ավելի թափանցիկ և կանխատեսելի, քան Եվրոպայի Խորհրդի լավագույն փորձն ունեցող մի շարք պետություններում, իսկ իրավասու մարմինները գործադրել են պատշաճ ջանասիրություն մրցույթի առավելագույն արդարացիությունն ապահովելու համար:

Նամակի հեղինակների համար օգտակար կլիներ, եթե նրանք հանձնաժողովի անդամների մոտ շահերի բախման կապակցությամբ միանշանակ դատողություն անելուց կամ թեկնածուների գնահատման վերաբերյալ կասկածներ հայտնելուց առաջ այդ երևույթների մասին ունենային առավել ամբողջական և հստակ պատկերացում:

Հայտնի է, որ փոքր ազգաբնակչությամբ պետություններում իրավաբանական համայնքի ներկայացուցիչների միջև (այն էլ նման բարձր մակարդակում) օբյեկտիվորեն գոյություն ունեն մասնագիտական կամ աշխատանքային շփումներ, որոնք ինքնին խնդրահարույց չեն և չեն կարող որպես շահերի բախում գնահատվել: Այս առումով հատկանշական է Խորվաթիայի փորձը, ուր 2012թ. համանման մրցույթ անցկացնելու համար հինգ անդամից բաղկացած կոմիտեի կազմում ընդգրկվել են խորհրդարանի արդարադատության կոմիտեի, սահմանադրական դատարանի, գերագույն դատարանի և արդարադատության նախարարության մեկակա ն ներկայացուցիչ, ինչպես նաև չորս իրավաբանական ֆակուլտետների (այդ թվում' Զագրեբի համալսարանի) կողմից ընտրված մեկ թեկնածու: Ընտրության արդյունքում Խորվաթիայի կողմից առաջադրված երեք թեկնածուների ցանկում ընդգրկվել են Սահմանադրական դատարանի նախագահը, Զագրեբի համալսարանի պրոռեկտորը և Պետական դատական խորհրդի անդամը, որը նաև Զագրեբի համալսարանի իրավաբանական կլինիկայի ղեկավարն է [1]:

Նույն կերպ պատրանքային են մրցույթի մասնակիցների համար հավասար պայմաններ և արդարացի ընտրություն չապահովելու կապակցությամբ մտահոգությունները, հատկապես, երբ դրանք համադրվում են միջազգային պրակտիկայի հետ: Այսպես՝ 2012թ. Մեծ Բրիտանիայում հարցազրույցի են հրավիրվել ոչ թե փաստաթղթային փուլն անցած բոլոր տասնութ թեկնածուները, այլ հանձնաժողովի հայեցողությամբ առանձնացված լավագույն վեց թեկնածուները [2], իսկ Դանիայում 2013թ. յոթ թեկնածուներից հարցազրույցի են հրավիրվել միայն հինգը&nb sp;[3]: Հատկանշական է, որ երկու դեպքում էլ համապատասխան մարմինների այս որոշումները չեն պատճառաբանվել, իսկ Խորվաթիայում տասը թեկնածուներից ընտրված երեքը նույնիսկ հարցազրույց չեն անցել, այլ փաստաթղթային փուլի արդյունքներով առաջադրվել են այն պատճառաբանությամբ, որ նրանք իրենց մասնագիտական գործունեությամբ հայտնի են հանրությանը [4]: Ի վերջո, ՄԻԵԴ-ի դատավորների ընտրությունն իրականացնող ԵԽԽՎ-ի ենթակոմիտեում անցկացվող հարցազրույցի գնահատման արդյունքներն ընդհանրապես կոնֆիդենցիալ են [5]:

Ինչ վերաբերում է հանրության համար հավանական հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների կապակցությամբ Նամակում առկա կցկտուր ձևակերպումներին, ապա անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը.

1. Հանձնաժողովի անդամները Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններից բխող կոնկրետ գործառույթներ իրականացնելու համար ստեղծված իրավասու կոլեգիալ մարմնի անդամներ են և տարաբնույթ բացատրությունների կամ մեկնաբանությունների վերաբերյալ պարզաբանումներ տալը կամ դրանց որևէ այլ կերպ արձագանքելն անհամատեղելի է նրանց լիազորությունների հետ:

2. Մրցույթին վերաբերող առավել էական հարցերի, ներառյալ՝ թեկնածուների թվի, նրանց կողմից փաստաթղթեր ներկայացնելու պայմանների և ժամկետների, ինչպես նաև մրցույթի անցկացման ընթացքի ու արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի անդամներից ողջամտորեն ակնկալվող դիրքորոշումներն իրենց արտացոլումն են ստացել հանձնաժողովի արձանագրություններում և որոշումներում, որոնք հասանելի են եղել ինչպես գործընթացի մասնակիցների, այնպես էլ ցանկացած այլ անձի համար:

3. Մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացքում երրորդ անձանց համար առանձին տեղեկությունների (հարցազրույցների տեսագրությունների, յուրաքանչյուր հավակնորդի մասով գնահատման թերթիկների կամ առանձին հարցերի վերաբերյալ հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքների) ոչ լիարժեք մատչելիությունը եղել է բացառապես այդ գործընթացի մասնակիցների իրավունքների և շահերի պաշտպանության, այդ թվում՝ հավակնորդներին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը սահմանափակելու, հանձնաժողովի անդամներին անկաշկանդ գործելու հնարավորություն ընձեռելու իրավաչափ նպատակին հասնելու միջոց: Միաժամանակ հարկ է նշել, որ հարցազրույցի փուլին հետևող հասարակական կազմակերպությունները և այն լուսաբանող լրատվամիջոցները լիարժեք հնարավորություն են ունեցել ձայնագրելու և/կամ տեսագրելու հարցազրույցի ողջ ընթացքը, իսկ թեկնածուների գնահատման ամփոփված արդյունքներն ամբողջությամբ հրապարակվել են:

Այս պայմաններում մրցույթի օրինականության և արդարացիության կապակցությամբ հետաքրքրություն կամ շահագրգռվածություն ունեցող բոլոր անձանց հորդորում ենք լիարժեք ու օբյեկտիվ տեղեկատվության չտիրապետելու պարագայում ձեռնպահ մնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացին կողմնակալ, չհիմնավորված և կատեգորիկ գնահատականներ տալուց»:

Հաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանՏնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցՍա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասինՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանՀայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել ԿարապետյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը «Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան ԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըԴուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՏիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց «Սլովանին»Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինԱզատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարԼՀԿ թիմը Գյումրիում էՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԱֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԼենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ Զելենսկի