Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՄԻԵԴ-ի դատավորի ՀՀ թեկնածուների ընտրությունը անցկացվել է միջազգային չափանիշներին համապատասխան

International news

ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացը կազմակերպվել և անցկացվել է հրապարակայնության ու արդարության միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության հայտարարության մեջ, որն «Արմենպրես»-ին տրամադրեցին նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Հայտարարության մեջ նշված է.

«2014 թվականի հոկտեմբերի 30-ին, մի քանի հասարակական կազմակերպությունների և մի խումբ ֆիզիկական անձանց անունից, մի շարք լրատվամիջոցներով հրապարակվել է «Բաց նամակ ՄԻԵԴ դատավորի ընտրության վերաբերյալ» վերտառությամբ նյութ (այսուհետ՝ Նամակ): Նամակը հասցեագրված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների մրցութային հանձնաժողովի բոլոր անդամներին (առանձին-առանձին և անհատապես):

Նամակի հեղինակները հանրության անունից մրցույթի օրինականության եւ արդարացիության կապակցությամբ հայտնում են «լուրջ մտահոգություններ», բացառապես հիմնվելով մեկ կազմակերպության կողմից կողմնակալ մոտեցմամբ հավաքված ու հրապարակված թերի տեղեկատվության վրա: Ընդ որում, մրցույթի ընթացքին հետևած հասարակական այլ կազմակերպությունները, այն լուսաբանող լրատվամիջոցները և նույնիսկ հավակնորդները Նամակում առկա ենթադրյալ մտահոգությունները երբևէ չեն կիսել:

Նամակը, ձևակերպված լինելով որպես տեղեկատվություն տրամադրելու խնդրանք, առավելապես հագեցած է իրավական ու բարոյական բնույթի մեղադրական պնդումներով, ինչպես նաև արդեն մատչելի տեղեկությունների վերաբերյալ ավելորդ բացատրություններ կամ պարզաբանումներ պահանջող քննադատական հարցադրումներով: Դրա հետ մեկտեղ Նամակի հեղինակները լիովին անտեսել են գործընթացի ակնհայտ դրական կողմերը, իսկ արձանագրված առանձին փաստեր ներկայացրել միայն բացասական լույսի ներքո՝ մրցույթի արդյունքները վարկաբեկելու անթաքույց միտումով:

Մինչդեռ օբյեկտիվ դիտարկման դեպքում պարզորոշ երևում է, որ ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացը կազմակերպվել և անցկացվել է հրապարակայնության ու արդարության միջազգային չափանիշներին համապատասխան: Ավելին, դրա առանձին բաղադրիչներ եղել են ավելի թափանցիկ և կանխատեսելի, քան Եվրոպայի Խորհրդի լավագույն փորձն ունեցող մի շարք պետություններում, իսկ իրավասու մարմինները գործադրել են պատշաճ ջանասիրություն մրցույթի առավելագույն արդարացիությունն ապահովելու համար:

Նամակի հեղինակների համար օգտակար կլիներ, եթե նրանք հանձնաժողովի անդամների մոտ շահերի բախման կապակցությամբ միանշանակ դատողություն անելուց կամ թեկնածուների գնահատման վերաբերյալ կասկածներ հայտնելուց առաջ այդ երևույթների մասին ունենային առավել ամբողջական և հստակ պատկերացում:

Հայտնի է, որ փոքր ազգաբնակչությամբ պետություններում իրավաբանական համայնքի ներկայացուցիչների միջև (այն էլ նման բարձր մակարդակում) օբյեկտիվորեն գոյություն ունեն մասնագիտական կամ աշխատանքային շփումներ, որոնք ինքնին խնդրահարույց չեն և չեն կարող որպես շահերի բախում գնահատվել: Այս առումով հատկանշական է Խորվաթիայի փորձը, ուր 2012թ. համանման մրցույթ անցկացնելու համար հինգ անդամից բաղկացած կոմիտեի կազմում ընդգրկվել են խորհրդարանի արդարադատության կոմիտեի, սահմանադրական դատարանի, գերագույն դատարանի և արդարադատության նախարարության մեկակա ն ներկայացուցիչ, ինչպես նաև չորս իրավաբանական ֆակուլտետների (այդ թվում' Զագրեբի համալսարանի) կողմից ընտրված մեկ թեկնածու: Ընտրության արդյունքում Խորվաթիայի կողմից առաջադրված երեք թեկնածուների ցանկում ընդգրկվել են Սահմանադրական դատարանի նախագահը, Զագրեբի համալսարանի պրոռեկտորը և Պետական դատական խորհրդի անդամը, որը նաև Զագրեբի համալսարանի իրավաբանական կլինիկայի ղեկավարն է [1]:

Նույն կերպ պատրանքային են մրցույթի մասնակիցների համար հավասար պայմաններ և արդարացի ընտրություն չապահովելու կապակցությամբ մտահոգությունները, հատկապես, երբ դրանք համադրվում են միջազգային պրակտիկայի հետ: Այսպես՝ 2012թ. Մեծ Բրիտանիայում հարցազրույցի են հրավիրվել ոչ թե փաստաթղթային փուլն անցած բոլոր տասնութ թեկնածուները, այլ հանձնաժողովի հայեցողությամբ առանձնացված լավագույն վեց թեկնածուները [2], իսկ Դանիայում 2013թ. յոթ թեկնածուներից հարցազրույցի են հրավիրվել միայն հինգը&nb sp;[3]: Հատկանշական է, որ երկու դեպքում էլ համապատասխան մարմինների այս որոշումները չեն պատճառաբանվել, իսկ Խորվաթիայում տասը թեկնածուներից ընտրված երեքը նույնիսկ հարցազրույց չեն անցել, այլ փաստաթղթային փուլի արդյունքներով առաջադրվել են այն պատճառաբանությամբ, որ նրանք իրենց մասնագիտական գործունեությամբ հայտնի են հանրությանը [4]: Ի վերջո, ՄԻԵԴ-ի դատավորների ընտրությունն իրականացնող ԵԽԽՎ-ի ենթակոմիտեում անցկացվող հարցազրույցի գնահատման արդյունքներն ընդհանրապես կոնֆիդենցիալ են [5]:

Ինչ վերաբերում է հանրության համար հավանական հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների կապակցությամբ Նամակում առկա կցկտուր ձևակերպումներին, ապա անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը.

1. Հանձնաժողովի անդամները Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններից բխող կոնկրետ գործառույթներ իրականացնելու համար ստեղծված իրավասու կոլեգիալ մարմնի անդամներ են և տարաբնույթ բացատրությունների կամ մեկնաբանությունների վերաբերյալ պարզաբանումներ տալը կամ դրանց որևէ այլ կերպ արձագանքելն անհամատեղելի է նրանց լիազորությունների հետ:

2. Մրցույթին վերաբերող առավել էական հարցերի, ներառյալ՝ թեկնածուների թվի, նրանց կողմից փաստաթղթեր ներկայացնելու պայմանների և ժամկետների, ինչպես նաև մրցույթի անցկացման ընթացքի ու արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի անդամներից ողջամտորեն ակնկալվող դիրքորոշումներն իրենց արտացոլումն են ստացել հանձնաժողովի արձանագրություններում և որոշումներում, որոնք հասանելի են եղել ինչպես գործընթացի մասնակիցների, այնպես էլ ցանկացած այլ անձի համար:

3. Մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացքում երրորդ անձանց համար առանձին տեղեկությունների (հարցազրույցների տեսագրությունների, յուրաքանչյուր հավակնորդի մասով գնահատման թերթիկների կամ առանձին հարցերի վերաբերյալ հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքների) ոչ լիարժեք մատչելիությունը եղել է բացառապես այդ գործընթացի մասնակիցների իրավունքների և շահերի պաշտպանության, այդ թվում՝ հավակնորդներին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը սահմանափակելու, հանձնաժողովի անդամներին անկաշկանդ գործելու հնարավորություն ընձեռելու իրավաչափ նպատակին հասնելու միջոց: Միաժամանակ հարկ է նշել, որ հարցազրույցի փուլին հետևող հասարակական կազմակերպությունները և այն լուսաբանող լրատվամիջոցները լիարժեք հնարավորություն են ունեցել ձայնագրելու և/կամ տեսագրելու հարցազրույցի ողջ ընթացքը, իսկ թեկնածուների գնահատման ամփոփված արդյունքներն ամբողջությամբ հրապարակվել են:

Այս պայմաններում մրցույթի օրինականության և արդարացիության կապակցությամբ հետաքրքրություն կամ շահագրգռվածություն ունեցող բոլոր անձանց հորդորում ենք լիարժեք ու օբյեկտիվ տեղեկատվության չտիրապետելու պարագայում ձեռնպահ մնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացին կողմնակալ, չհիմնավորված և կատեգորիկ գնահատականներ տալուց»:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder