Երևան, 21.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի ղեկավարությունը երկիրը տանում է ինքնասպանության՝ և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես. «Փաստ» Ո՞վ կարող է հանդես գալ որպես Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման շահագրգիռ կողմ. «Փաստ» «Հպարտ եմ, որ Էդուարդի նման որդի ունեմ». Էդուարդ Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ճակատենի դիրքերում. «Փաստ» Չորս տարի անց. ուկրաինական պատերազմը` որպես տրանսֆորմացիայի կատալիզատոր. «Փաստ» «Դարձ ի շրջանս յուր». ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում արհեստական «բումից» հետո. «Փաստ» «Ժողովրդին պատերազմով վախեցնելով, Ադրբեջանի հետ համագործակցելով, «խաղաղության» քարոզ անելով՝ փորձելու են ինչ-որ արդյունք ստանալ». «Փաստ» Ո՞ր դեպքում ՔԿՀ ծառայողը հավելավճար ստանալու իրավունք ձեռք չի բերի. նախագիծ. «Փաստ» Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ» Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ»


Ապօրինի ծառահատումների փաստերը թաքցնող անտառտնտեսության տնօրենը պաշտոնատար անձանց դրդել կեղծիքների. քրգործի նախաքննությունն ավարտվել է

Հասարակություն

Կաշառքի դիմաց ապօրինի ծառահատումների իրական ծավալները թաքցնելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների նոր դեպքեր: Մասնավորապես, իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Վասիլ Չիլինգարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով և պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, իր ղեկավարած անտառտնտեսությունում ստուգումներ իրականացնող պաշտոնատար անձանց դրդել է պաշտոնեական կեղծիք կատարելուն, այն է՝ ստուգմամբ հայտնաբերված ապօրինի հատված ծառերի փաստացի ծավալներն ու պատճառված վնասի իրական չափը նվազեցնելուն, որով էական վնաս է պատճառել նշված պետական կազմակերպությանը և պետությանը: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, 2016 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 11-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում ստուգումներ իրականացնող խմբում ընդգրկվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանը, ով փաստացի ղեկավարել է ստուգող խմբի աշխատանքները: Ստուգումների արդյունքում հիշյալ անտառտնտեսության 7 անտառպետության 35 պահաբաժիններում հայտնաբերվել են բազմաթիվ ապօրինի հատված ծառեր:

Սակայն անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանը, ապօրինի ծառահատումների և բնությանը պատճառված վնասի իրական ծավալները թաքցնելու, ինչպես նաև անտառտնտեսության գործունեության ղեկավարման վիճակը բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու նպատակով օգտագործել է ստուգող խմբի ղեկավար Վ. Աբրահամյանի հետ ունեցած կապերը և վերջինիս միջոցով ստուգող խմբի անդամներին դրդել պաշտոնեական կեղծիքներ կատարելուն: Այդ նպատակով Վ. Չիլինգարյանը հանդիպել է Վ. Աբրահամյանի և ստուգող խմբի գործունեությունը վերահսկող` ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Վ. Ասատրյանի հետ ու նրանց հետ քննարկել ապօրինի ծառահատումների ծավալները նվազեցնելու հանգամանքները:

Արդյունքում, Վ. Աբրահամյանը Վ. Ասատրյանի գիտությամբ ու թողտվությամբ և Վ. Չիլինգարյանի դրդմամբ ստուգող խմբի հետ կազմել է իրականությանը չհամապատասխանող ստուգման ակտ, որում մտցրել է ապօրինի հատված ծառերի քանակի ու դրա հետևանքով բնությանը պատճառված վնասի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:

 Այսպիսով, Վ. Չիլինգարյանը չի կատարել անտառխախտման դեպքերը հայտնաբերելու, անտառխախտման արձանագրություն կազմելու, հայտնաբերված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ անհապաղ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու իր պարտականությունը: Ավելին, իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ պարունակող ստուգման ակտի հիման վրա թաքցրել է անտառտնտեսությունում ապօրինի ծառահատումների իրական ծավալը, որի հետևանքով բնությանը պատճառվել է էական վնաս:

 Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վասիլ Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 38-314-րդ հոդվածների 1-ին մասերով:

Քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված Վարդան Ասատրյանի և Վասիլ Աբրահամյանի նկատմամբ, ինչպես արդեն տեղեկացվել է, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Վ. Չիլինգարյանի նկատմամբ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հաշվի առնելով, որ ապօրինի ծառահատումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը քննության տեսանկյունից բարդ և բազմադրվագ է, դրա շրջանակներում դեռևս շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ` միաժամանակ մի քանի անտառտնտեսությունների գործունեությանն առնչվող պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված բազմաթիվ չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ներկա փուլում հիշյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր առմամբ 22 անձ, այդ թվում` ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաներ ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, այդ թվում` տնօրեններ, անտառապետեր ու անտառապահներ: Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել են շուրջ 200 անձինք, այդ թվում` վկաներ, կասկածյալներ, մեղադրյալներ, կատարվել առերեսումներ և այլ մեծածավալ քննչական-դատավարական գործողություններ: Նշանակվել են տարբեր փորձաքննություններ և մասնագիտական ստուգումներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ԱՄՆ- Իրան հակամարտությունը ինչ նոր հավանական վտանգներ է իր մեջ պարունակում․ Կարապետյան Լավ մասնագետները՝ տնտեսության կայունության և աճի հիմքում. ԶՊՄԿ-ի օրինակը Մենք հիշում ենք Ալիևի մատ թափ տալը, իսկ դու գնացել ձեռքն ես սեղմում. Արշակ ԿարապետյանՏնտեսական ծրագիր, որը Հայաստանը կդարձնի ավելի բարեկեցիկ․ միացե՛ք մեզ Կենսաթոշակառուների այսպիսի վիճակը պետության համար ամոթալի է․ Դավիթ ՀակոբյանԹուրքիան խանդավառվել է Փաշինյանի հայտարարություններից Ի՞նչ է Երևանում փնտրելու Մարթա Կոսը Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում․ ի՞նչ անել. Տիգրան Դումիկյան ՔՊ-ում այժմ էլ մարզպետների ձայներն են հաշվում Փաշինյանի հակաեկեղեցական արշավը վտանգված է Սփյուռքը պետք է լինի Հայաստանի շարունակությունը և մասնակցի որոշումների ընդունմանը․ Ատոմ ՄխիթարյանՊահպանելով, զարգացնելով և պաշտպանելով հայերենը՝ մենք պաշտպանում ենք ոչ միայն մշակույթ, այլև պետականություն․ Նաիրի Սարգսյան Մենք բացում ենք պատմության նոր էջ՝ վստահ և արժանապատիվ քայլերով. Գագիկ Ծառուկյան«Կոպտերներ». երբ ու ինչպես առաջին անգամ ստեղծվեցին դրանք. «Փաստ»Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբՍտեղծվել է մոլեկուլ, որը ինքնահավաքվում է արևային մարտկոցների մեջ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Արցախում ծնված յուրաքանչյուր չորրորդ երեխայի ընտանիքին նվիրաբերել է 4000- ական ԱՄՆ դոլար. տեսանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՓԵՏՐՎԱՐԻ)․ «Անդադար ակցիա» Երևանում, հանքահորի պայթյուն Չինաստանում, մարդատար ինքնաթիռի խոցում Սինայի թերակղզում. «Փաստ»Հայաստանի ղեկավարությունը երկիրը տանում է ինքնասպանության՝ և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես. «Փաստ»«ՀայաՔվեն» արդեն նաև Մասիսում էԿգործակցենք մաքուր հետագիծ ունեցող նոր քաղաքական ուժերի հետ. Ավետիք Չալաբյան Ո՞վ կարող է հանդես գալ որպես Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման շահագրգիռ կողմ. «Փաստ»Քաղաքական դաշտում նոր կենտրոն․ «Մեր Ձևով» շարժումն ու «Ուժեղ Հայաստան»-ի օրակարգը Ավստրիայից հնչած հստակ ուղերձը․ Եպիսկոպոսների ժողովը վերահաստատեց հավատարմությունը Կաթողիկոսին «Հպարտ եմ, որ Էդուարդի նման որդի ունեմ». Էդուարդ Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ճակատենի դիրքերում. «Փաստ»Չորս տարի անց. ուկրաինական պատերազմը` որպես տրանսֆորմացիայի կատալիզատոր. «Փաստ»«Դարձ ի շրջանս յուր». ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում արհեստական «բումից» հետո. «Փաստ»«Ժողովրդին պատերազմով վախեցնելով, Ադրբեջանի հետ համագործակցելով, «խաղաղության» քարոզ անելով՝ փորձելու են ինչ-որ արդյունք ստանալ». «Փաստ»Ո՞ր դեպքում ՔԿՀ ծառայողը հավելավճար ստանալու իրավունք ձեռք չի բերի. նախագիծ. «Փաստ»Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ»Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ»Ո՛չ քայլ են անում, ո՛չ էլ վերջնական պատասխան տալիս. «Փաստ»Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ ՔՊ-ի հետ համագործակցության ոչ մի եզր այլևս չունենք. Վստահ եմ՝ մենք հաջորդ խորհրդարանում հաստատ լինելու ենք. Էդմոն ՄարուքյանՄեր երկրում՝ հազարավոր մարդիկ կանգնած են այս խնդրի առաջ․ Նարեկ ԿարապետյանԵՄ-ում չեն կարողացել համաձայնեցնել հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը Ռուսաստանը մշակում է նոր հիպերձայնային զենք, հայտնել են Գլխավոր շտաբում Amazon-ը դարձել է ԱՄՆ ամենամեծ ընկերությունը տարեկան հասույթի գծով՝ առաջ անցնելով Walmart-իցԱջափնյակում տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելՄակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում Versace-ն ներկայացնում է Pivot պայուսակը. 3,300 դոլար արժողությամբ դասական պայուսակի նոր մեկնաբանությունըՓաշինյանը գրեթե ամեն օր ֆեյսբուքով սրտիկ է ցույց տալիս, ձեզ վերագրո՞ւմ եքՈչ ոք չի կարող չեղարկել Արցախյան նոր շարժման հնարավորությունը. Աննա ԿոստանյանՆորարար տեխնոլոգիաներով ուժեղացող Հայաստան. Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը 3 օրում 68 ռшզմական բեռնատար ինքնաթիռ է տեղափոխել Մերձավոր Արևելք Մեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք․ հարցում Տավուշի մարզումԻրենց մեծ պարգևավճարներ, իսկ թոշակառուն ծախսելու տեղ չունի՞ և ծախսելու ձևը չգիտի՞«40 տարեկանում մայրանում եմ, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նրան տեսնելու». Լիլի ՄորտոՃապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Ճապոնիայի վարչապետ