Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ապօրինի ծառահատումների փաստերը թաքցնող անտառտնտեսության տնօրենը պաշտոնատար անձանց դրդել կեղծիքների. քրգործի նախաքննությունն ավարտվել է

Կաշառքի դիմաց ապօրինի ծառահատումների իրական ծավալները թաքցնելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների նոր դեպքեր: Մասնավորապես, իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Վասիլ Չիլինգարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով և պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, իր ղեկավարած անտառտնտեսությունում ստուգումներ իրականացնող պաշտոնատար անձանց դրդել է պաշտոնեական կեղծիք կատարելուն, այն է՝ ստուգմամբ հայտնաբերված ապօրինի հատված ծառերի փաստացի ծավալներն ու պատճառված վնասի իրական չափը նվազեցնելուն, որով էական վնաս է պատճառել նշված պետական կազմակերպությանը և պետությանը: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, 2016 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 11-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում ստուգումներ իրականացնող խմբում ընդգրկվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանը, ով փաստացի ղեկավարել է ստուգող խմբի աշխատանքները: Ստուգումների արդյունքում հիշյալ անտառտնտեսության 7 անտառպետության 35 պահաբաժիններում հայտնաբերվել են բազմաթիվ ապօրինի հատված ծառեր:

Սակայն անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանը, ապօրինի ծառահատումների և բնությանը պատճառված վնասի իրական ծավալները թաքցնելու, ինչպես նաև անտառտնտեսության գործունեության ղեկավարման վիճակը բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու նպատակով օգտագործել է ստուգող խմբի ղեկավար Վ. Աբրահամյանի հետ ունեցած կապերը և վերջինիս միջոցով ստուգող խմբի անդամներին դրդել պաշտոնեական կեղծիքներ կատարելուն: Այդ նպատակով Վ. Չիլինգարյանը հանդիպել է Վ. Աբրահամյանի և ստուգող խմբի գործունեությունը վերահսկող` ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Վ. Ասատրյանի հետ ու նրանց հետ քննարկել ապօրինի ծառահատումների ծավալները նվազեցնելու հանգամանքները:

Արդյունքում, Վ. Աբրահամյանը Վ. Ասատրյանի գիտությամբ ու թողտվությամբ և Վ. Չիլինգարյանի դրդմամբ ստուգող խմբի հետ կազմել է իրականությանը չհամապատասխանող ստուգման ակտ, որում մտցրել է ապօրինի հատված ծառերի քանակի ու դրա հետևանքով բնությանը պատճառված վնասի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:

 Այսպիսով, Վ. Չիլինգարյանը չի կատարել անտառխախտման դեպքերը հայտնաբերելու, անտառխախտման արձանագրություն կազմելու, հայտնաբերված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ անհապաղ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու իր պարտականությունը: Ավելին, իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ պարունակող ստուգման ակտի հիման վրա թաքցրել է անտառտնտեսությունում ապօրինի ծառահատումների իրական ծավալը, որի հետևանքով բնությանը պատճառվել է էական վնաս:

 Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վասիլ Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 38-314-րդ հոդվածների 1-ին մասերով:

Քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված Վարդան Ասատրյանի և Վասիլ Աբրահամյանի նկատմամբ, ինչպես արդեն տեղեկացվել է, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Վ. Չիլինգարյանի նկատմամբ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հաշվի առնելով, որ ապօրինի ծառահատումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը քննության տեսանկյունից բարդ և բազմադրվագ է, դրա շրջանակներում դեռևս շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ` միաժամանակ մի քանի անտառտնտեսությունների գործունեությանն առնչվող պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված բազմաթիվ չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ներկա փուլում հիշյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր առմամբ 22 անձ, այդ թվում` ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաներ ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, այդ թվում` տնօրեններ, անտառապետեր ու անտառապահներ: Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել են շուրջ 200 անձինք, այդ թվում` վկաներ, կասկածյալներ, մեղադրյալներ, կատարվել առերեսումներ և այլ մեծածավալ քննչական-դատավարական գործողություններ: Նշանակվել են տարբեր փորձաքննություններ և մասնագիտական ստուգումներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?