Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո


Քաղաքական համակարգը հետհեղափոխական կոլապսում է. Վահե Հովհաննիսյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խումբը»  հասարակական կառույցի անդամ Վահե Հովհաննիսյանը կառույցի էջում ներկայացրել է իր դիտարկումները օրակարգային խնդիրների մասին, այդ թվում, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, հանրային միտումների, Կառավարության ծրագրի, Ղարաբաղյան խնդրի և այլնի մասին:

Վաղհեղափոխական մթնոլորտն ավելի շատ սիրում է պայքար, թշնամիներ, կոչեր, հետո նույնը՝ այլ հերթականությամբ։ Քիչ պահանջարկ կա փաստարկված խոսքի, մասնագիտական, փորձագիտական տեսակետի, առաջարկների։

Սա փուլ է, որ անցել են շատերը, կանցնենք նաև մենք։ Բայց մի պահից պետք է սկսել ու, կարևորը, չկաշկանդվել, որ «զանգվածների» հանրային մթնոլորտը դա չի ընդունի։

Ինչքան շուտ սկսենք լուրջ քննարկումներն, այնքան շուտ երկիրը կմտնի կանխատեսելի զարգացումների փուլ։

1. Նոր Հայաստանի մթնոլորտը և «Մեծամասնության հասարակությունը»

Կա ակնհայտ ոգևորություն։ Տարիների ընթացքում ձևավորված՝ մշտական բացասական սպասումները վերացել են։ Սրան զուգահեռ՝ կտրուկ ընկել է ռացիոնալ, սառը դատողությունների հնարավորությունը։ «Մեծամասնության հասարակությունը» հակված չէ որևէ լուրջ խնդրի լուրջ քննարկմանը։ Այնուհանդերձ՝ մեր երկրի լուրջ խնդիրները որևէ մեկը չի չեղարկել. մեր կամքից անկախ՝ դրանք կան, շարունակում են մնալ, առաջանում են նորերը, իսկ մենք նոր մթնոլորտում հակված չենք դրանց մասին մտածել։

2. Կատարվածի գնահատականը

Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում, ի՞նչ էր սա։ Շահերից և ինտելեկտից կախված՝ գնահատականները տարբեր են։ Հարցի պատասխանը, ամենայն հավանականությամբ, ոչ թե կատարվածի մեջ է, այլ՝ կատարվելիքի, պայմանավորված՝ նոր իշխանության քայլերով և այլ հանգամանքներով։

Փոփոխությունների խորությունը, հաջողությունների և սխալների ծավալը, ձեռքբերումների ու լուրջ խնդիրների համադրումը և հետհեղափոխական ընթացքը կտան հարցի պատասխանը։ Հետևաբար՝ պատասխանը ոչ թե անցյալում է, այլ՝ ապագայում։

3. Հանրային վտանգավոր միտումներ

Հասարակության տարբեր շերտերում սահուն ձևավորվում են նոր տրամադրություններ. ա. բռնելու, դատելու, խլելու պահանջը և բ. կենցաղային մատնության ոգեշնչում՝ ուսուցչին, բժշկին, հարևանին, դասախոսին, մրցակցին և այլն։ Թեժ գիծ, բաց նամակ, դիմում-բողոք, կոլեկտիվ բողոք, մերկացում, բացահայտում և այլն, դառնում են շատ-շատերի նոր զբաղմունքը, հանրության նոր մշակույթը։

Սա, մանավանդ փոքր երկրներում, վտանգավոր միտում է։ Կարճ ժամանակ հետո այդ բողոքների առանցքը ոչ թե հակակոռուպցիոն պայքարն է լինելու, այլ՝ անձնական վրեժը, կուտակված միջանձնային խնդիրները, միջկլանային հարաբերությունները, տարբեր շահերի սպասարկումը։ Սրա դեմը պետք է առնել, որովհետև մի որոշ ժամանակ հետո կունենանք ներքին թշնամանքի ու կասկածամտության լրջագույն խնդիր։

4. Կառավարությո՞ւն, թե՞ հեղկոմ

Իմ նախորդ հրապարակման մեջ ասել եմ, որ սխալ է «ժամանակավոր կառավարություն» ձևակերպումը։ Սա բերում է հոգեբանական անկայունության և չի բխում ո՛չ երկրի, ո՛չ գործող կառավարության շահերից։

Սա Հայաստանի Հանրապետության կառավարությունն է և վերջ՝ Սահմանադրական իր բոլոր լիազորություններով։ Այսօր, սակայն, նոր միտում է նկատվում՝ կառավարության քայլերը և հռետորաբանությունը ժամանակ առ ժամանակ հեղկոմի տարրեր է պարունակում։

Նկատվում է վերևից եկող ագրեսիվություն, հախուռնություն, յուրայինների և օտարների բաժանում։ Կառավարության և հեղկոմի միջև կան սկզբունքային տարբերություններ։ Կառավարությունը պետք է ձգտի հանրային կոնսոլիդացիայի, իսկ հեղկոմը շատ արագ բերելու է հակառակին։ Կառավարությունները ձգտում են կայուն զարգացման, հեղկոմները՝ ինչ-որ մեկին, նորանոր շրջանակների անընդհատ պատերազմ են հայտարարում։

Սկզբունքորեն տարբեր են կառավարության և հեղկոմի բառապաշարը։ Կառավարությունները փնտրում են աջակիցներ, օժանդակություն, հեղկոմները՝ հակահեղափոխություն, սաբոտաժ, թալանչիների, և շատ շռայլ են իրենց ձևակերպումներում։ Կառավարությունը փորձում է եղած լավի վրա զարգացում ապահովել, հեղկոմները համարում են, որ զրոյից են սկսում կառուցել և մերժում են տարիների ընթացքում տարբեր սերունդների ստեղծածը։

5. Ղարաբաղի խնդիր

Ամենայն հավանականությամբ՝ բանակցային պրոցեսը ակտիվանալու է, և կողմերին է ներկայացվելու նորացված փաստաթուղթ։ Չի բացառվում, որ բոլորը խրախուսեն համաձայնության ձեռք բերումը։ Հայաստանի նոր կառավարությունը ստորագրելո՞ւ է այն. «այո»-ն այլ բան կնշանակի, «ոչ»-ը՝ ամենայն հավանականությամբ ռազմական գործողություններ։

Ու դարձյալ կարծես, որևէ մեկը շահագրգիռ չի լինելու՝ զսպել պատերազմը, որպես հարցի լուծման տարբերակ։ Այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտի կազմաքանդման և հանրային էմոցիոնալ փուլում այս թեմայի շուրջ քննարկումներ չկան։ Սա պրոբլեմ է։ Ղարաբաղի հարցում ձևակերպումների մեջ պետք է շատ զգույշ լինել (նույնիսկ՝ ճիշտ բան ասելուց), այստեղ հեղափոխական հապճեպություն չի կարելի թույլ տալ։ Ինքներս մեզ կարող ենք ծուղակի մեջ դնել։

6. Հայ-ռուսական հարաբերությունները իշխանությունների մակարդակով

Նոր իշխանությունները փոխել են իրենց տեսակետները ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ։ Իսկ Ռուսաստանը որքանո՞վ ընդունեց և վստահեց այդ փոփոխությանը։ Չլինենք միամիտ։

«Անփոխարինելի ղեկավարների ակումբում» (Պուտին, Նազարբաև, Լուկաշենկո) Ն. Փաշինյանն օրգանապես օտար է, և մեծ է վտանգը, որ այդպիսին էլ մնա։ Նրանցից ամեն մեկն ունի իր Փաշինյանը և ձգտելու է չլեգիտիմացնել այդ փաստը։ Սա խնդիր է։ Այդ ակումբն ունի իր պլանները Ադրբեջանի հետ, որոնք չեն իրականանում նաև Հայաստանի պատճառով։ Ուրեմն՝ ամեն ինչ այնպես հեշտ չէ, ինչպես մենք պատկերացնում ենք։

Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն ունի մշակված քաղաքականություն՝ պաշտոնական և այլ բազմաթիվ խողովակներով ձգտել փչացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Սա Ադրբեջանի համար ունի կենսական նշանակություն։ Դա արվել է բոլոր փուլերում, դրա վրա ծախսվել են լուրջ գումարներ և ներդրվել են լուրջ մեխանիզմներ։ Հայաստանում կան մարդիկ, ովքեր մանրամասն կարող են դա ներկայացնել։ Հիմա, մի շարք գործոններով պայմանավորված, Ադրբեջանի քայլերը կարող են ավելի արդյունավետ դառնալ։ Հայաստանը պարտավոր է ունենալ իր ակտիվ հակախաղը, որը միայն նախկին տեսակետների վերանայումը չէ։ Դա շատ ավելի բարդ գործ է՝ աշխատանք ռուսական բազմաթիվ շրջանակների հետ։

7. Արժանապատվության կառուցվածքային տեսքը

Հասարակության լայն շերտերի մոտ արթնացել է արժանապատվության զգացում։ Հարյուր-հազարներով մարդիկ փորձում են հաղթահարել են իրենց միջի ստրկությունը։ Բայց սա էմոցիոնալ ալիք է և կարիք ունի կառուցվածքային լուծման։ Հակառակ դեպքում՝ ունենալու ենք ընդամենը կարճաժամկետ պոռթկում։ Սա պատմական պահ է՝ օգնել մարդկանց ստեղծել՝ արհմիություններ։ Պետությունը պետք է կանգնի մարդկանց կողքին, հարյուր հազարների թիկունքին և օգնի՝ ձևավորել անկախ արհմիություններ, թե՛ պետական համակարգում, թե՛ հատկապես այն գործատուների հիմնարկներում, որոնք երկար տարիներ իրենց համարում էին բառիս բուն իմաստով ստրկատերեր։

8. Հայաստան-սփյուռք հարաբերություններ

Ազգային վերելքի և ազգային համերաշխության այս փուլում շատ կարևոր է ստեղծել նոր, երկարաժամկետ համագործակցության մեխանիզմներ՝ Հայաստան-սփյուռք հարաբերություններում։ Պետք է օգտագործել ժամանակակից աշխարհի բոլոր հնարավորությունները, պետք է հստակ ձևակերպել իրատեսական նպատակները և գտնել նոր լուծումներ։

Չպետք է վախենալ հին մոդելների, ծրագրերի արմատական վերափոխումից կամ նույնիսկ՝ դրանցից հրաժարվելուց։ Հայաստանակենտրոն հայկական աշխարհը պահանջում է նոր գաղափարներ և մեխանիզմներ՝ բիզնեսից մինչև կրթական, մշակութային հարթություն, հայապահպանություն։ Պետք են ռեալ նոր մեխանիզմներ և ոչ երբեք՝ պաթոս։

Սրան զուգահեռ՝ սահուն առաջ են բերվում այնպիսի գաղափարներ, որոնք ուղղակի վտանգ են ներկայացնելու ազգային անվտանգությանը, և սրա մասին նույնպես պետք է լուրջ մտածել։ Երկպալատանի խորհրդարանը, թերևս նվազագույն վտանգավոր գաղափարն է, կան շատ ավելի վտանգավոր գաղափարներ, որոնք սահուն բերվում են օրակարգ։

9. Հանրային աջակցություն և ցավոտ բարեփոխումներ

Հիմա արձանագրվում է համահայկական վերելք, հանրային դրական սպասումներ։ Բայց առկա խնդիրները, սոցիալական պրոբլեմները, հին՝ շատ բարդ խնդիրները ոչ ոք չեղյալ չի համարել։ Հետևաբար՝ կենցաղը վաղ թե ուշ իր ողջ բարդությամբ ոտքի է կանգնելու։ Այդ պատճառով շատ կարևոր է՝ այս ժամանակահատվածն օգտագործել համակարգային բարեփոխումների, կառուցվածքային փոփոխությունների իրականացման համար։ Անել քայլեր, որոնք ոչ թե ժամանակավոր էմոցիա կբերեն, այլ իրական հենք կստեղծեն ապագա զարգացումների համար։

Բազմաթիվ ոլորտներում կա, այսպես կոչված, ցավոտ բարեփոխումների անհրաժեշտությունը, որը նախկինում անընդհատ հետաձգվում էր հանրային աջակցության բացակայության պատճառով։ Դրանց ժամանակը հիմա է։ Առանց դրա պետությունը չի զարգանա։ Սրա այլընտրանքն է՝ էմոցիոնալ բարձր ֆոնը ևս մի որոշ ժամանակ ուժեղացնել զանգվածներ..

10. Ծրագիր և պատասխանատվություն

Հրապարակվել է կառավարության ծրագիրը, որը բուռն քննարկման թեմա դարձավ։ Մի կողմ թողնենք բովանդակությունը, դա այլ թեմա է, ի վերջո՝ նախորդ կառավարությունները, որ բերում էին շատ ավելի ճշգրիտ ու ցուցանիշային ծրագրեր, հետագայում հաջողությամբ դրանք տապալում էին։

Կա այլ, ոչ պակաս կարևոր հարց, որը համառորեն շրջանցվում է՝ ո՞ր քաղաքական ուժերն են վերցնում այդ ծրագրի պատասխանատվությունը։ Դեռևս չկա որևէ հուշագիր՝ այն մասին, թե ի՛նչ սկզբունքների հիման վրա, ի՛նչ չափով և ո՛ր քաղաքական ուժերն են կազմել կառավարություն։ Սա մի պահի բերելու է կոլեկտիվ անպատասխանատվության վիճակի։

Նորից ահազանգում եմ՝ Հայաստանի քաղաքական դաշտը հայտնվել է դեֆոլտի վիճակում։ Սա չափազանց վտանգավոր իրողություն է։ Կոալիցիոն հուշագրի կնքումը կլիներ կարևոր քայլ քաղաքական համակարգի վերականգնման ճանապարհին՝ գոնե պաշտոնապես կուրվագծվեր իշխանական քաղաքական ուժերի բևեռը։ Դա իր հերթին խթան կհանդիսանար ոչ իշխանական բևեռների ձևավորմանը։ Ես կրկին ահազանգում եմ՝ եթե քաղաքական համակարգը չվերականգնվի հետհեղափոխական կոլապսից, ապա մենք ունենալու ենք շատ անկանխատեսելի զարգացումներ։

11. Համազգային հուզական մոլորությունները

Նման մթնոլորտում մեկը մյուսից արագ տարածվում են գաղափարներ, որոնց մեծ հաճույքով հավատում է ոչ միայն լայն հասարակությունը, այլ՝ նրա առավել կրթված, գիտակից մասը։ Ժամանակի յուրահատկությունն է այդպիսին, բայց դա երբեմն բերում է ցավոտ սխալների իրական կյանքում.

ա. Միֆ 1. ԱՄՆ-ը հեղափոխությունից հետո շուտով մեծ ֆինանսական աջակցություն ցույց կտա Հայաստանին և արագ կզարգանա տնտեսությունը։ Նայենք Վրաստանին, Ուկրաինային, և հարցի պատասխանը պարզ կդառնա։

բ. Միֆ 2. Քանի որ Հայաստանը գտնվում է միջազգային առաջատար ԶԼՄ-ների և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, ապա Ադրբեջանը կվախենա գնալ ռազմական գործողությունների։ Ի տարբերություն այլ միֆերի՝ սա առավել վտանգավորն է Ադրբեջանը ցանկացած պահի կարող է գնալ նման քայլի, այդ թվում՝ օգտագործելով մեր ստեղծած առիթները, իսկ միջազգային լրատվամիջոցներն այդ ժամանակ էլ կլուսաբանեն ռազմական գործողությունների ընթացքը, ոչինչ ավելին։

գ. Միֆ 3. Սփյուռքից շուտով կգան մեծ ներդրումներ և պատերազմի դեպքում ամբողջ աշխարհից կգան կռվելու։ Սփյուռքից և ոչ միայն այնտեղից, ներդրումներ կլինեն, եթե երկրում լինի կայուն վիճակ և եկամտաբեր բիզնեսի հնարավորություն։ Ինչ վերաբերում է զենքով հայրենիքը պաշտպանելուն, ապա հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանը և Արցախը պաշտպանելու են բացառապես մեր բանակը և Հայաստանի ու Արցախի ժողովուրդը ու հատուկենտ անհատներ սփյուռքից։

Ամփոփում

Քանի որ իրադարձությունները Հայաստանում արագ են զարգանում, անընդհատ նոր իրականություն է ձևավորվում, անընդհատ առաջանալու է հարցերի նոր ցանկ, որոնք պահանջելու են սառը հայացք, գնահատականներ։ Ես շատ կցանկանայի, որ նրանք, ովքեր նույնիսկ այս պայմաններում կարողանում են սթափ վերլուծել ու հասկանում են, որ կան լուրջ մարտահրավերներ, սկսեն բարձրաձայնել դրանց մասին։ Նրանք, ովքեր հավատում են բացառապես անամպ ապագային կամ հակառակը՝ կուրորեն հավատում են, որ հնարավոր է վերադարձ անցյալին, այս գործին օգտակար լինել չեն կարող։

Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականը