Ереван, 20.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
CBS: военные США готовы к удару по Ирану 21 февраля Арцахское движение стало точкой опоры для демократических перемен во всей Восточной Европе: заявление АНК «Сказка о Царе Салтане» Сарика Андреасяна побила в России сразу несколько рекордов Экспорт армянского вина снизился, но подорожал Правоохранители разыскивают участников перестрелки в Ачапняке Постпред Ирана при ООН заявил, что Тегеран «решительно» ответит на агрессию США Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России Аделия Петросян — в финале после короткой программы в женском фигурном катании на ОИ-2026 «Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна Bloomberg: акции Nestle упали до минимума на фоне скандала с детским питанием


Քաղաքական համակարգը հետհեղափոխական կոլապսում է. Վահե Հովհաննիսյան

Общество

ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խումբը»  հասարակական կառույցի անդամ Վահե Հովհաննիսյանը կառույցի էջում ներկայացրել է իր դիտարկումները օրակարգային խնդիրների մասին, այդ թվում, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, հանրային միտումների, Կառավարության ծրագրի, Ղարաբաղյան խնդրի և այլնի մասին:

Վաղհեղափոխական մթնոլորտն ավելի շատ սիրում է պայքար, թշնամիներ, կոչեր, հետո նույնը՝ այլ հերթականությամբ։ Քիչ պահանջարկ կա փաստարկված խոսքի, մասնագիտական, փորձագիտական տեսակետի, առաջարկների։

Սա փուլ է, որ անցել են շատերը, կանցնենք նաև մենք։ Բայց մի պահից պետք է սկսել ու, կարևորը, չկաշկանդվել, որ «զանգվածների» հանրային մթնոլորտը դա չի ընդունի։

Ինչքան շուտ սկսենք լուրջ քննարկումներն, այնքան շուտ երկիրը կմտնի կանխատեսելի զարգացումների փուլ։

1. Նոր Հայաստանի մթնոլորտը և «Մեծամասնության հասարակությունը»

Կա ակնհայտ ոգևորություն։ Տարիների ընթացքում ձևավորված՝ մշտական բացասական սպասումները վերացել են։ Սրան զուգահեռ՝ կտրուկ ընկել է ռացիոնալ, սառը դատողությունների հնարավորությունը։ «Մեծամասնության հասարակությունը» հակված չէ որևէ լուրջ խնդրի լուրջ քննարկմանը։ Այնուհանդերձ՝ մեր երկրի լուրջ խնդիրները որևէ մեկը չի չեղարկել. մեր կամքից անկախ՝ դրանք կան, շարունակում են մնալ, առաջանում են նորերը, իսկ մենք նոր մթնոլորտում հակված չենք դրանց մասին մտածել։

2. Կատարվածի գնահատականը

Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում, ի՞նչ էր սա։ Շահերից և ինտելեկտից կախված՝ գնահատականները տարբեր են։ Հարցի պատասխանը, ամենայն հավանականությամբ, ոչ թե կատարվածի մեջ է, այլ՝ կատարվելիքի, պայմանավորված՝ նոր իշխանության քայլերով և այլ հանգամանքներով։

Փոփոխությունների խորությունը, հաջողությունների և սխալների ծավալը, ձեռքբերումների ու լուրջ խնդիրների համադրումը և հետհեղափոխական ընթացքը կտան հարցի պատասխանը։ Հետևաբար՝ պատասխանը ոչ թե անցյալում է, այլ՝ ապագայում։

3. Հանրային վտանգավոր միտումներ

Հասարակության տարբեր շերտերում սահուն ձևավորվում են նոր տրամադրություններ. ա. բռնելու, դատելու, խլելու պահանջը և բ. կենցաղային մատնության ոգեշնչում՝ ուսուցչին, բժշկին, հարևանին, դասախոսին, մրցակցին և այլն։ Թեժ գիծ, բաց նամակ, դիմում-բողոք, կոլեկտիվ բողոք, մերկացում, բացահայտում և այլն, դառնում են շատ-շատերի նոր զբաղմունքը, հանրության նոր մշակույթը։

Սա, մանավանդ փոքր երկրներում, վտանգավոր միտում է։ Կարճ ժամանակ հետո այդ բողոքների առանցքը ոչ թե հակակոռուպցիոն պայքարն է լինելու, այլ՝ անձնական վրեժը, կուտակված միջանձնային խնդիրները, միջկլանային հարաբերությունները, տարբեր շահերի սպասարկումը։ Սրա դեմը պետք է առնել, որովհետև մի որոշ ժամանակ հետո կունենանք ներքին թշնամանքի ու կասկածամտության լրջագույն խնդիր։

4. Կառավարությո՞ւն, թե՞ հեղկոմ

Իմ նախորդ հրապարակման մեջ ասել եմ, որ սխալ է «ժամանակավոր կառավարություն» ձևակերպումը։ Սա բերում է հոգեբանական անկայունության և չի բխում ո՛չ երկրի, ո՛չ գործող կառավարության շահերից։

Սա Հայաստանի Հանրապետության կառավարությունն է և վերջ՝ Սահմանադրական իր բոլոր լիազորություններով։ Այսօր, սակայն, նոր միտում է նկատվում՝ կառավարության քայլերը և հռետորաբանությունը ժամանակ առ ժամանակ հեղկոմի տարրեր է պարունակում։

Նկատվում է վերևից եկող ագրեսիվություն, հախուռնություն, յուրայինների և օտարների բաժանում։ Կառավարության և հեղկոմի միջև կան սկզբունքային տարբերություններ։ Կառավարությունը պետք է ձգտի հանրային կոնսոլիդացիայի, իսկ հեղկոմը շատ արագ բերելու է հակառակին։ Կառավարությունները ձգտում են կայուն զարգացման, հեղկոմները՝ ինչ-որ մեկին, նորանոր շրջանակների անընդհատ պատերազմ են հայտարարում։

Սկզբունքորեն տարբեր են կառավարության և հեղկոմի բառապաշարը։ Կառավարությունները փնտրում են աջակիցներ, օժանդակություն, հեղկոմները՝ հակահեղափոխություն, սաբոտաժ, թալանչիների, և շատ շռայլ են իրենց ձևակերպումներում։ Կառավարությունը փորձում է եղած լավի վրա զարգացում ապահովել, հեղկոմները համարում են, որ զրոյից են սկսում կառուցել և մերժում են տարիների ընթացքում տարբեր սերունդների ստեղծածը։

5. Ղարաբաղի խնդիր

Ամենայն հավանականությամբ՝ բանակցային պրոցեսը ակտիվանալու է, և կողմերին է ներկայացվելու նորացված փաստաթուղթ։ Չի բացառվում, որ բոլորը խրախուսեն համաձայնության ձեռք բերումը։ Հայաստանի նոր կառավարությունը ստորագրելո՞ւ է այն. «այո»-ն այլ բան կնշանակի, «ոչ»-ը՝ ամենայն հավանականությամբ ռազմական գործողություններ։

Ու դարձյալ կարծես, որևէ մեկը շահագրգիռ չի լինելու՝ զսպել պատերազմը, որպես հարցի լուծման տարբերակ։ Այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտի կազմաքանդման և հանրային էմոցիոնալ փուլում այս թեմայի շուրջ քննարկումներ չկան։ Սա պրոբլեմ է։ Ղարաբաղի հարցում ձևակերպումների մեջ պետք է շատ զգույշ լինել (նույնիսկ՝ ճիշտ բան ասելուց), այստեղ հեղափոխական հապճեպություն չի կարելի թույլ տալ։ Ինքներս մեզ կարող ենք ծուղակի մեջ դնել։

6. Հայ-ռուսական հարաբերությունները իշխանությունների մակարդակով

Նոր իշխանությունները փոխել են իրենց տեսակետները ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ։ Իսկ Ռուսաստանը որքանո՞վ ընդունեց և վստահեց այդ փոփոխությանը։ Չլինենք միամիտ։

«Անփոխարինելի ղեկավարների ակումբում» (Պուտին, Նազարբաև, Լուկաշենկո) Ն. Փաշինյանն օրգանապես օտար է, և մեծ է վտանգը, որ այդպիսին էլ մնա։ Նրանցից ամեն մեկն ունի իր Փաշինյանը և ձգտելու է չլեգիտիմացնել այդ փաստը։ Սա խնդիր է։ Այդ ակումբն ունի իր պլանները Ադրբեջանի հետ, որոնք չեն իրականանում նաև Հայաստանի պատճառով։ Ուրեմն՝ ամեն ինչ այնպես հեշտ չէ, ինչպես մենք պատկերացնում ենք։

Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն ունի մշակված քաղաքականություն՝ պաշտոնական և այլ բազմաթիվ խողովակներով ձգտել փչացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Սա Ադրբեջանի համար ունի կենսական նշանակություն։ Դա արվել է բոլոր փուլերում, դրա վրա ծախսվել են լուրջ գումարներ և ներդրվել են լուրջ մեխանիզմներ։ Հայաստանում կան մարդիկ, ովքեր մանրամասն կարող են դա ներկայացնել։ Հիմա, մի շարք գործոններով պայմանավորված, Ադրբեջանի քայլերը կարող են ավելի արդյունավետ դառնալ։ Հայաստանը պարտավոր է ունենալ իր ակտիվ հակախաղը, որը միայն նախկին տեսակետների վերանայումը չէ։ Դա շատ ավելի բարդ գործ է՝ աշխատանք ռուսական բազմաթիվ շրջանակների հետ։

7. Արժանապատվության կառուցվածքային տեսքը

Հասարակության լայն շերտերի մոտ արթնացել է արժանապատվության զգացում։ Հարյուր-հազարներով մարդիկ փորձում են հաղթահարել են իրենց միջի ստրկությունը։ Բայց սա էմոցիոնալ ալիք է և կարիք ունի կառուցվածքային լուծման։ Հակառակ դեպքում՝ ունենալու ենք ընդամենը կարճաժամկետ պոռթկում։ Սա պատմական պահ է՝ օգնել մարդկանց ստեղծել՝ արհմիություններ։ Պետությունը պետք է կանգնի մարդկանց կողքին, հարյուր հազարների թիկունքին և օգնի՝ ձևավորել անկախ արհմիություններ, թե՛ պետական համակարգում, թե՛ հատկապես այն գործատուների հիմնարկներում, որոնք երկար տարիներ իրենց համարում էին բառիս բուն իմաստով ստրկատերեր։

8. Հայաստան-սփյուռք հարաբերություններ

Ազգային վերելքի և ազգային համերաշխության այս փուլում շատ կարևոր է ստեղծել նոր, երկարաժամկետ համագործակցության մեխանիզմներ՝ Հայաստան-սփյուռք հարաբերություններում։ Պետք է օգտագործել ժամանակակից աշխարհի բոլոր հնարավորությունները, պետք է հստակ ձևակերպել իրատեսական նպատակները և գտնել նոր լուծումներ։

Չպետք է վախենալ հին մոդելների, ծրագրերի արմատական վերափոխումից կամ նույնիսկ՝ դրանցից հրաժարվելուց։ Հայաստանակենտրոն հայկական աշխարհը պահանջում է նոր գաղափարներ և մեխանիզմներ՝ բիզնեսից մինչև կրթական, մշակութային հարթություն, հայապահպանություն։ Պետք են ռեալ նոր մեխանիզմներ և ոչ երբեք՝ պաթոս։

Սրան զուգահեռ՝ սահուն առաջ են բերվում այնպիսի գաղափարներ, որոնք ուղղակի վտանգ են ներկայացնելու ազգային անվտանգությանը, և սրա մասին նույնպես պետք է լուրջ մտածել։ Երկպալատանի խորհրդարանը, թերևս նվազագույն վտանգավոր գաղափարն է, կան շատ ավելի վտանգավոր գաղափարներ, որոնք սահուն բերվում են օրակարգ։

9. Հանրային աջակցություն և ցավոտ բարեփոխումներ

Հիմա արձանագրվում է համահայկական վերելք, հանրային դրական սպասումներ։ Բայց առկա խնդիրները, սոցիալական պրոբլեմները, հին՝ շատ բարդ խնդիրները ոչ ոք չեղյալ չի համարել։ Հետևաբար՝ կենցաղը վաղ թե ուշ իր ողջ բարդությամբ ոտքի է կանգնելու։ Այդ պատճառով շատ կարևոր է՝ այս ժամանակահատվածն օգտագործել համակարգային բարեփոխումների, կառուցվածքային փոփոխությունների իրականացման համար։ Անել քայլեր, որոնք ոչ թե ժամանակավոր էմոցիա կբերեն, այլ իրական հենք կստեղծեն ապագա զարգացումների համար։

Բազմաթիվ ոլորտներում կա, այսպես կոչված, ցավոտ բարեփոխումների անհրաժեշտությունը, որը նախկինում անընդհատ հետաձգվում էր հանրային աջակցության բացակայության պատճառով։ Դրանց ժամանակը հիմա է։ Առանց դրա պետությունը չի զարգանա։ Սրա այլընտրանքն է՝ էմոցիոնալ բարձր ֆոնը ևս մի որոշ ժամանակ ուժեղացնել զանգվածներ..

10. Ծրագիր և պատասխանատվություն

Հրապարակվել է կառավարության ծրագիրը, որը բուռն քննարկման թեմա դարձավ։ Մի կողմ թողնենք բովանդակությունը, դա այլ թեմա է, ի վերջո՝ նախորդ կառավարությունները, որ բերում էին շատ ավելի ճշգրիտ ու ցուցանիշային ծրագրեր, հետագայում հաջողությամբ դրանք տապալում էին։

Կա այլ, ոչ պակաս կարևոր հարց, որը համառորեն շրջանցվում է՝ ո՞ր քաղաքական ուժերն են վերցնում այդ ծրագրի պատասխանատվությունը։ Դեռևս չկա որևէ հուշագիր՝ այն մասին, թե ի՛նչ սկզբունքների հիման վրա, ի՛նչ չափով և ո՛ր քաղաքական ուժերն են կազմել կառավարություն։ Սա մի պահի բերելու է կոլեկտիվ անպատասխանատվության վիճակի։

Նորից ահազանգում եմ՝ Հայաստանի քաղաքական դաշտը հայտնվել է դեֆոլտի վիճակում։ Սա չափազանց վտանգավոր իրողություն է։ Կոալիցիոն հուշագրի կնքումը կլիներ կարևոր քայլ քաղաքական համակարգի վերականգնման ճանապարհին՝ գոնե պաշտոնապես կուրվագծվեր իշխանական քաղաքական ուժերի բևեռը։ Դա իր հերթին խթան կհանդիսանար ոչ իշխանական բևեռների ձևավորմանը։ Ես կրկին ահազանգում եմ՝ եթե քաղաքական համակարգը չվերականգնվի հետհեղափոխական կոլապսից, ապա մենք ունենալու ենք շատ անկանխատեսելի զարգացումներ։

11. Համազգային հուզական մոլորությունները

Նման մթնոլորտում մեկը մյուսից արագ տարածվում են գաղափարներ, որոնց մեծ հաճույքով հավատում է ոչ միայն լայն հասարակությունը, այլ՝ նրա առավել կրթված, գիտակից մասը։ Ժամանակի յուրահատկությունն է այդպիսին, բայց դա երբեմն բերում է ցավոտ սխալների իրական կյանքում.

ա. Միֆ 1. ԱՄՆ-ը հեղափոխությունից հետո շուտով մեծ ֆինանսական աջակցություն ցույց կտա Հայաստանին և արագ կզարգանա տնտեսությունը։ Նայենք Վրաստանին, Ուկրաինային, և հարցի պատասխանը պարզ կդառնա։

բ. Միֆ 2. Քանի որ Հայաստանը գտնվում է միջազգային առաջատար ԶԼՄ-ների և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, ապա Ադրբեջանը կվախենա գնալ ռազմական գործողությունների։ Ի տարբերություն այլ միֆերի՝ սա առավել վտանգավորն է Ադրբեջանը ցանկացած պահի կարող է գնալ նման քայլի, այդ թվում՝ օգտագործելով մեր ստեղծած առիթները, իսկ միջազգային լրատվամիջոցներն այդ ժամանակ էլ կլուսաբանեն ռազմական գործողությունների ընթացքը, ոչինչ ավելին։

գ. Միֆ 3. Սփյուռքից շուտով կգան մեծ ներդրումներ և պատերազմի դեպքում ամբողջ աշխարհից կգան կռվելու։ Սփյուռքից և ոչ միայն այնտեղից, ներդրումներ կլինեն, եթե երկրում լինի կայուն վիճակ և եկամտաբեր բիզնեսի հնարավորություն։ Ինչ վերաբերում է զենքով հայրենիքը պաշտպանելուն, ապա հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանը և Արցախը պաշտպանելու են բացառապես մեր բանակը և Հայաստանի ու Արցախի ժողովուրդը ու հատուկենտ անհատներ սփյուռքից։

Ամփոփում

Քանի որ իրադարձությունները Հայաստանում արագ են զարգանում, անընդհատ նոր իրականություն է ձևավորվում, անընդհատ առաջանալու է հարցերի նոր ցանկ, որոնք պահանջելու են սառը հայացք, գնահատականներ։ Ես շատ կցանկանայի, որ նրանք, ովքեր նույնիսկ այս պայմաններում կարողանում են սթափ վերլուծել ու հասկանում են, որ կան լուրջ մարտահրավերներ, սկսեն բարձրաձայնել դրանց մասին։ Նրանք, ովքեր հավատում են բացառապես անամպ ապագային կամ հակառակը՝ կուրորեն հավատում են, որ հնարավոր է վերադարձ անցյալին, այս գործին օգտակար լինել չեն կարող։

CBS: военные США готовы к удару по Ирану 21 февраляЗакажите карту Arca Classic от IDBank и получайте до 2% кэшбэкa Арцахское движение стало точкой опоры для демократических перемен во всей Восточной Европе: заявление АНК IDBank подвел итоги розыгрыша, проведенного в рамках IDsalary: 55 счастливчиков получили свои призы «Сказка о Царе Салтане» Сарика Андреасяна побила в России сразу несколько рекордовЭкспорт армянского вина снизился, но подорожалПравоохранители разыскивают участников перестрелки в АчапнякеUcom и Hero House Yerevan продолжают сотрудничество Постпред Ирана при ООН заявил, что Тегеран «решительно» ответит на агрессию СШАСтипендиат программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян был удостоен Гран-ПриСурен Суренянц представил новое народное движение «Нет Западному Азербайджану»Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы или предложения, прошу написать мнеСтартовала презентация Мониторинга дружественности коммуникационных режимов - 2025 (Фото, Видео)О каких «достижениях» говорят власти? «Паст»«Оппозиционные силы должны объединиться в несколько крупных идеологических блоков и нанести поражение действующему режиму»: «Паст»Через два дня после «открытия» избирательного сезона губернатор Сюника раздал жителям финансовую помощь: «Паст»В «ГД» снова происходят внутренние брожения: «Паст»«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна: «Паст»Нужно объединиться вокруг повестки «Нет Западному Азербайджану»: письмо представителям ООН (Видео)В Арташате открылся новый филиал Америабанка: специальные предложения для новых клиентовОпасная щедрость: IDBank предупреждает о росте числа фальшивых социологических опросов в интернете.Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в РоссииАделия Петросян — в финале после короткой программы в женском фигурном катании на ОИ-2026«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге АкопянаBloomberg: акции Nestle упали до минимума на фоне скандала с детским питаниемРоссия и Иран с 1 апреля приступят к реализации проекта ж/д линии Решт - Астара В приграничных сёлах Армении закрывают школы Вэнс: возможное ядерное оружие Ирана не должно попасть в третьи рукиДействовать исключительно в рамках закона и конституционных полномочий. Движение "Всеармянский Фронт"Ватикан не войдет в состав Совета мира по ГазеВ Иране в отношении протестующих возбудили не менее 23 тысяч уголовных делВТБ (Армения) открыл обновленный офис в городе АштаракИнициатива Idram-а, Mediamax-а и фонда «Айорди» к Дню дарения книгКлеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»«АйаКве» представляет политическую заявку с повесткой смены власти: «Паст»Какие планы у Запада и Пашиняна относительно железной дороги? «Паст»Глава крупнейшего в Европе завода по производству вооружения: Война в Украине не закончится в 2026 годуЦентральный комитет АРФ Дашнакцутюн в Греции: Считаем неуместным встречаться с президентом АрменииIDBank открыл представительство в Глендейле, штат КалифорнияБилл Гейтс обсудил в Китае сельское хозяйство, медицину и сферу ИИПослание Католикоса: Наши души тревожатся из-за многочисленных нападок на нашу Святую Церковь Архиепископа Микаэла Аджапахяна 17 февраля выпишут из больницыВласти Армении передали Австрии обвиняемого в совершении краж гражданинаАкция в защиту Гарегина Второго в соборе Святых Гевондянц в БербанкеСледственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Пашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаЧеловек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о Карапетяне